Գրիգոր Սամուէլեան
Գրիգոր Կարապէտի Սամուէլեան (8 մարտ, 1915, Որդուարի շրջան - 4 Դեկտեմբեր, 2005, Երեւան), լեզուաբան։ Բանասիրական գիտութիւններու մասնագէտ (1985), դասախօս (1987)։ ԽՍՀՄ բարձրագոյն դպրոցի (1985) եւ ՀՀ կրթութեան վաստակաւոր գործիչ (1990)։
Գրիգոր Սամուէլեան | |
---|---|
Ծնած է | 8 Մարտ 1915 |
Ծննդեան վայր | Օրտուպատի Շրջան, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 4 Դեկտեմբեր 2005 (90 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Ազրպէյճանի Հանրապետութիւն |
Գործատու | Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան |
Կրթութիւն | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Կենսագրութիւն
Խմբագրել1940-ին աւարտած է Տուերի (Ռուսաստան) մանկավարժական հիմնարկը։ 1948-1965-ններուն՝ Երեւանի հեռակայ մանկավարժական հիմնարկի ռուսաց լեզուի, 1965-1985-ններուն՝ ԵՌՕԼՄԻ ռուսաց լեզուի տեսութեան եւ պատմութեան ամպիոններու վարիչ։
Գործունէութիւն
ԽմբագրելԱշխատութիւնները կը վերաբերին ռուսերէն լեզուի տեսական խնդիրներուն («Ոուսաց գրական լեզուն եւ անոր ոճերը», 1957, «Բառը Գորկու մօտ», 1975, «Նիւթեր բնագրի ոճաբանական եւ լեզուաբանական վերլուծութեան դասընթացներու համար», 1987, «Գեղարուեստական բնագրի լեզուաբանական վերլուծութիւն», 1989, բոլորը՝ ռուսերէն)։ Հեղինակ է ռուսերէն լեզուի ուսուցման համալսարանի դասագիրքերու[1]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին յղումներ
Խմբագրել- ՀՀԻ, Հայոց լեզու և գրականություն համացանցային նախագիծ, Սամվելյան Գրիգոր Archived 2019-04-07 at the Wayback Machine.