Զուրապ Նազար Անթոնով (9 (21) Փետրուար 1820, Կորի, Թիֆլիսի նահանգ - 13 (25) Դեկտեմբեր 1854, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), վրացի թատերագիր։

Զուրապ Անթոնով
վրաց.՝ ზურაბ ნაზარის ძე ანტონოვი
Ծնած է 9 (21) Փետրուար 1820
Ծննդավայր Կորի, Թիֆլիսի նահանգ
Մահացած է 13 (25) Դեկտեմբեր 1854 (34 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Մասնագիտութիւն գրագէտ, թատերագիր

Կենսագրութիւն

Խմբագրել

Զուրապ Անթոնով, ծնած է 1820 թուականին Կորիի՝ առեւտրական ընտանիքի մը մէջ։

Որպէս գրագիր ծառայած է Կորիի նահանգային կառավարութեան մէջ, ապա օգնած է հօրը կրպակի առեւտրային աշխատանքներուն։

1851 թուականին սկսած է իր դերասանական գործունէութիւնը Կէորկի Էրիսթաւիի թատերախումբին մէջ։ Այդ ժամանակ ալ սկսած է գրել փիեսներ։ Նոյերմբեր-Դեկտեմբեր 1854 թուականին աշխատած է որպէս բեմադրիչ։ Այդ ժամանակաշրջանին գրած է շարք մը փիեսներ՝ «Ուզում եմ իշխանուհի լինել» (1851), «Մի՞թէ քեռին ամուսնացել է » (1952), «Արեւի խաւարում Վրաստանում» (բեմադրուած է 1853 թուականին, հրատարակուած է 1876 թուականին), «Հինգ կանանց ամուսինը» (բեմադրուած է 1851 թուականին, հրատարակուած է 1852 թուականին), «Խեւսուրների հարսանիքը» (1852), «Քեր-օղլի» (1853), «Գրողների ճանապարհորդութիւնը լաստով» (1854):

Աղբիւրներ

Խմբագրել