Զօրայր Խալափեան
Զօրայր Խալափեան (1 Օգոստոս 1933 – 18 Յուլիս 2008), հայ գրող, արձակագիր։
Զօրայր Խալափեան | |
---|---|
Ծնած է | 1 Օգոստոս 1933 |
Ծննդավայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 18 Յուլիս 2008 (75 տարեկան հասակին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ?[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Թթենի? |
Մասնագիտութիւն | Գրող եւ արձակագիր |
Աշխատավայր | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած՝ Թալիշ գ. (Արցախ)։ Բարձրագոյն ուսումը ստացած է Երեւանի մէջ (բնագիտութիւն-ուսողութիւն)։ Գործած է գիտա-հետազօտական հիմնարկներու մէջ, իբր նախագծող ճարտարագէտ։ 1994-96 թուականներուն եղած է Հայաստանի Գրողներու Միութեան վարչութեան քարտուղարը։
Գրական հակումին տուրք տալով, կը գրէ «Հեղեր» վիպակը, որ լոյս տեսած է «Սովետական գրականութիւն» ամսագիրին մէջ 1962–ին։
1960–ականներուն, արձակի ծաղկման փայլան արտադրաթիւններէն է Զ. Խալափեանի «Որտեղ է իր, Մարդ Աստուծոյ» վէպը։ Վէպին մէջ կը նկարագրէ Բժիշկ Եսայեանը, որ ամբողջ կեանք մը անցուցած է Հայաստանի մէկ գիւղին մէջ, ուր նորաւարտ երիտասարդ բժիշկ՝ ղրկուած էր, իբր թէ՝ «մի քանի տարուան համար»։ Բարեմիտ, անկեղծ այս երիտասարդը՝ անկարող դիւանակալ ճարպիկութիւններուն, ե՛ւ մերժող զանոնք, 1930–ականներէն սկսեալ քառասուն տարի ապրած է նախնական պայմաններու մէջ, ժողովուրդի կողքին, բաժնելով անոր ցաւերը։
Հիմա, հանգստեան կոչուած, մինչ իր գործը եւ փորձառութիւնը կր փոխանցէ երիտասարդ բժշկուհի Նորային, հոգիին մէջ լուռ տռամը իրեն մնացած կեանքի տարիներու իմաստազրկման, կը վերապրի իր առաջին տարիները, իբրեւ գիւղի երիտասարդ բժիշկը՝ իր ճիգերը, յոյսերը ծլած ու կիսատ մնացած իր սէրերը...։
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- Ասպետն ու զինակիրը, Եր., 2003:
- Արա Գեղեցիկ եւ Շամիրամ, Եր., 1998:
- Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Եր., 1995:
- Միջնաշեն, Եր.,1991:
- Ծնծղա /վիպակներ/, Եր., 1985, 400 էջ:
- Որտեղ էիր, մարդ աստծո /վեպ, վիպակներ/, Եր., 1983, 486 էջ:
- Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը, Եր., 1980 /Ռուսերէն/:
- Ջերմանց մխիթարություն, Եր., 1979, 308 էջ:
- Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը, Եր., 1978, 336 էջ:
- Մեռնող հառնող, Եր., 1975, 532 էջ:
- Հրաշք երեխա (պիեսների ժողովածու), Եր., 1973, 279 էջ:
- Որտե՞ղ էիր, մարդ աստծո, Մոսկուա, 1971 /Ռուսերէն/:
- Երիցուկի թերթիկներ, Ձեր դիմանկարը, Եր., 1971, 276 էջ:
- Որտե՞ղ էիր, մարդ Աստծո, Եր., 1966, 320 էջ:
- Հեղեղ, Եր., 1963, 116 էջ: