Էժէն Սիւ
Մարի-Ժոզեֆ Էժէն Սիւ, (26 Յունուար 1804[1], Փարիզ, Ֆրանսա[2] - 3 Օգոստոս 1857[2][3][4][…], Անսի, Ֆրանսա[2][6]), ֆրանսացի գրող։ 1823 - 1829 թուականներուն եղեր է զինուորական վիրաբոյժ:
Էժէն Սիւ ֆրանսերէն՝ Eugène Sue | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Marie Joseph Sue |
Ծնած է | 26 Յունուար 1804[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսա[2] |
Մահացած է | 3 Օգոստոս 1857[2][3][4][…] (53 տարեկանին) |
Մահուան վայր | Անսի, Ֆրանսա[2] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա[5] |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ուսումնավայր | Լիսէ Քոնտորսէ |
Երկեր/Գլխաւոր գործ | Փարիզի գաղտնիքները? |
Մասնագիտութիւն | վիպասան, գրագէտ, քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Member of parliament for the Seine? |
Ծնողներ | հայր՝ Jean-Joseph Sue? |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄեծ յաջողութիւն ունեցեր են Էժէն Սիւի արկածամելոտրամաթիկ վէպ-ֆելիեթոնները՝ («Փարիզեան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թուական, հայկական հրատարակութիւն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թուական), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թուական, թարգմանիչ՝ Կարապետ Իւթիւճեան, հայկական հրատարակութիւն, հհ․ 1-2, 1853-1854 թուական), որոնց մէջ պատկերուած են Փարիզի «յատակը», բարձրաշխարհիկ հասարակութեան շողոքորթութիւնը, անհաւատալի հերոսներ։
Դիմազերծման սահմանափակութիւնը, ժողովուրդի ուժերու նկատմամբ անվստահութիւնը եւ յոյսերը պուրժուական մարդասիրութեան հետ կապելը նուազեցուցած են անոր ընկերային քննադատութեան նշանակութիւնը։
«Ժողովուրդի գաղտնիքները» (1849-1857 թուական) բազմահատորնոց վէպի եւ հակակղերական Փամֆլեթներու համար հետապնդուեր է եւ 1852 թուականին տարագրուեր՝ Սավոյա։
Էժէն Սիւի ստեղծագործութիւնները հայ պարբերական մամուլի մէջ տպագրուեր են 1840-ական թուականներէն սկսած («Բազմավէպ», Վենետիկ, 1846 թուական, «Գաղիացւոց թափառական հրեան անունով գիրք»)։
Երկեր
Խմբագրել- «Թափառական հրեան», հհ․ 1-8, ԿՊ, 1867-1869 թուական
- «Մաթիլտ», հհ․ 1-4, «Զմիւռնիա», 1870-1871 թուական
- «Դիւաբնակ բլուր», հհ․ 1-2, «Զմիւռնիա», 1879 թուական
- «Եօթ մահացու մեղքեր», հհ․ 1-2, ԿՊ, 1883 թուական
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information // Encyclopædia Britannica 11th edition / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26. — P. 20.
- ↑ 3,0 3,1 3,2 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes — 1999.
- ↑ Միջազգային նոյնականացման վիրտուալ նիշք — 2012.
Արտաքին յղումներ
Խմբագրել- Wandering Jew and Wandering Jewess dramatic screenplay adaptations by Robert Douglas Manning 978-1-895507-03-4
- Eugène Sue - Mini Biography Find A Grave