Էնթընի Պուրտէյն
Էնթընի ՄայքըլՊուրտէյն (25 Յունիս 1956[1][2][3][…], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] - 8 Յունիս 2018[3][5][4], Kaysersberg Vignoble[4]18[7]) ամերիկացի նշանաւոր խոհարար, հեղինակ, ճամբորդագրող եւ հեռատեսիլի անձ եղած է, որ իր ծրագիրներուն մէջ աշխարհի տարբեր մշակոյթները, խոհանոցները եւ մարդոց աւանդոյթները նկարագրած է: Ան շատ մեկնաբաններու կարծիքով աշխարհի ամենաազդեցիկ խոհարարներէն մէկը համարուած է[8][9][10][11]
Էնթընի Պուրտէյն անգլերէն՝ Anthony Bourdain | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Anthony Michael Bourdain |
Ծնած է | 25 Յունիս 1956[1][2][3][…] |
Ծննդավայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
Մահացած է | 8 Յունիս 2018[3][5][4] (61 տարեկանին) |
Մահուան վայր | Kaysersberg Vignoble[4] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | ֆրանսացի[6] եւ հրեայ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Աթէիզմ |
Ուսումնավայր |
Վասար Քոլէճ The Culinary Institute of America at Hyde Park? Դուայթ-Էնգլվուդ դպրոց? |
Մասնագիտութիւն | խոհարար, գրագէտ, վիպասան, շեֆ խոհարար, հեռուստահաղորդավար, ակնարկագիր, ճանապարհորդ, լրագրող, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող |
Աշխատավայր | Brasserie Les Halles? |
Ամուսին | Nancy Putkoski? եւ Ottavia Busia? |
Կայքէջ | britannica.com/biography… |
Կենսագրութիւն
ԽմբագրելԷնթընի Պուրտէյնը, որուն իր ընկերները Թոնի կ'ըսէին 1956-ին Նիւ Եորք ծնած է եւ Նիւ Ճըրզի մեծցած, երկու զաւակներէն աւագը եղած է[12] Փիեր Պուրտէյնի (մահացած 1987-ին) Columbia Records-ի դասական երաժշտական արտադրութեան ստեղծող,[13] եւ ԿլետիսՊուրտէյնի,[14] The New York Times-ի խմբագիր:[15] Անոր կրտսեր եղբայր Քրիսթոփըրը արժոյթներու տեսաբան դարձած է եւ որոշ հեռատեսիլեան ներկայացումներ ունեցած է Պուրտէյնը ըսած է, որ առանց կրօնքի մեծցած է եւ որ իր ընտանիքը կաթողիկէ եղած է հօր կողմէ եւ հրէական՝ մօր կողմէ:[16] Անոր հօրենական մեծ ծնողքը ֆրանսացի եղած են՝ պապը Արքաշոնէն Նիւ Եորք գաղթած է Ա. Պատերազմին եւ իր հայրը ֆրանսերէն խօսելով եւ ամառները Ֆրանսայ անցընելով մեծցած է:[17] ԷնթընիՊուրտէյնը ճանաչ ուած է 2000-ի Kitchen Confidential: Adventures in the Culinary Underbelly պեսթսելըրով: Անոր առաջին ուտելիքի եւ համաշխարհային ճամբորդութեան հեռատեսիլեան հանդէսը A Cook's Tour-ը եղած է, որ 2002–2003-ին 35 դրուագ ունեցած է: Այնուհետեւ 2005-էն տարբեր կապուղիներով զանազան հաղորդումներ վարած է: Թէեւ ան իր հեռատեսիլեան նուաճումներով եւ ցուցադրութիւններով ու նաեւ խոհարարական եւ ճամբորդական քանի մը գիրքերով յայտնի է,Պուրտէյնը նաեւ գեղարուեստական եւ պատմագիտական գրականութիւն ստեղծած է:
2017-ին ան Սերժ Թանգեանին հետ միասին այցելած է Հայաստան եւ Արցախ` «Էնթընի Պուրտեյն. անծանօթ տեղանքներ» հաղորդման հայաստանեան թողարկման համար: Ազրպէյճանը ԼԱ այցելելու համար սեւ ցուցակ ընդգրկուած էր անոր՝ արգիլելով խոհարարի մուտքն իր տարածք[18]:
Մահը
Խմբագրել8 Յունիս 2018-ինՊուրտէյնը մահացած գտած են կախուած վիճակին ինքնասպան եղած Ֆրանսայի Քայսերսպերկի Շամպարտ հիւրատան իր սենեակէն ներս:[19][20] Պուրտէյնը ճամբորդութեան մէջ էր իր ընկեր Էրիք Ռիպերթին հետ, որ անհանգստացած էր երբ ան ձգած էր ճաշի ժամը: Մարմինին վրայ բռնութեան հետքեր չէին եղած եւ չէին յայտնաբերուած թմրանիւթերու կամ դեղորայքի ազդեցութիւն:[21][22]
Պուրտէյնի մայրը, ԿլետիսՊուրտէյնը, The New York Times-ին ըսած է. «Ան աշխարհի բացարձակապէս վերջին անձն է, որ պիտի երազեր ասանկ բան մը ընելու»
[23][24] Էրիք Ռիփերթը ըսած էր անոր որ «Թոնին վերջին քանի մը օրերուն մռայլ տրամադրութեան մէջ եղած էր»[25]
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱրտաքին Յղումներ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio — 2007.
- ↑ https://web.archive.org/web/20150218025219/http://www.bonappetit.com:80/people/chefs/article/ever-wonder-how-anthony-bourdain-came-to-be-anthony-bourdain-and-what-he-looked-like-in-1972 — 2002.
- ↑ Yerakouyn Daily Հայաստանի Մասին Հաղորդում Պատրաստած CNN-ի Յայտնի Հաղորդավար Էնթընի Պուրտէյն Անձնասպան Եղած է Archived 2018-06-15 at the Wayback Machine.
- ↑ Leonhardt Justine։ «5 of the Most Influential Chefs in the World»։ The Richest։ The Richest։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-06-12-ին։ արտագրուած է՝ 2018-06-11
- ↑ «The Top 5 Most Influential Chefs in the World»։ Tasty Craze
- ↑ Vidyarthi Kavya։ «Top 10 Best Chefs in the World Today»։ Listovative։ Listovative։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 9, 2017-ին։ արտագրուած է՝ April 13, 2017
- ↑ Hunt Kristin։ «The 10 Best TV Chefs, Ranked by Their Shows and Their Restaurants»։ Thrillist։ Thrillist։ արտագրուած է՝ April 13, 2017
- ↑ «Anthony Bourdain»։ NNDB։ արտագրուած է՝ September 7, 2015
- ↑ «Anthony Bourdain: My family values»։ The Guardian։ September 27, 2013։ արտագրուած է՝ November 7, 2013
- ↑ «Pierre Bourdain»։ The New York Times։ April 30, 1987։ արտագրուած է՝ March 3, 2015
- ↑ «My Oscar Picks: Anthony Bourdain»։ The New York Times։ արտագրուած է՝ January 3, 2012
- ↑ «Anthony Bourdain Parts Unknown»։ CNN։ արտագրուած է՝ July 7, 2014
- ↑ Bourdain Anthony (May 31, 2012)։ «Ever Wonder How Anthony Bourdain Came to Be ANTHONY BOURDAIN? (and What He Looked Like in 1972?)»։ Bon Appétit։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-02-18-ին
- ↑ Ո՞վ է Էնթընի Պուրտէյնը
- ↑ «Le chef américain Anthony Bourdain est décédé, selon son employeur CNN» (fr-FR)։ արտագրուած է՝ June 8, 2018
- ↑ Yerakouyn-Daily News Դժբախտ Զուգադիպութիւն. Թուրք Ամերիկացին կը Յարձակի Պուրտէյնի Վրայ Անոր Անձնասպանութեան Նախօրէին Archived 2018-06-15 at the Wayback Machine.
- ↑ Prosecutor: No evidence of any foul play in Bourdain death by Thomas Adamson, AP, June 8, 2018
- ↑ Asia Argento Shared Cryptic Message Hours Before Anthony Bourdain's Apparent Suicide by Aurelie Corinthios, People, June 8, 2018
- ↑ "He is absolutely the last person in the world I would have ever dreamed would do something like this."
- ↑ «Anthony Bourdain's Mother Never Thought He'd Commit Suicide»։ Time։ June 10, 2018
- ↑ «Inside Anthony Bourdain's Final Days Before His Death»։ E! Online։ June 9, 2018