Էրազմ Ալեքսանդրի Քարամեան (Մելիք-Քարամեան, 2 (15) Մարտ 1912, Փարիզ[1] - 15 Յունիս 1985(1985-06-15), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), խորհրդային հայ կինոբեմադրիչ, սենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ (1971), ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստներու միութեան անդամ[2]։

Էրազմ Քարամեան
Պատկեր:Էրազմ Քարամյան.jpg
Ծնած է 15 Մարտ 1912
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսա
Մահացած է 15 Յունիս 1985
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայաստան Հայաստան
Կրօնք Քրիստոնիա
Ուսումնավայր Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան?
Մասնագիտութիւն կինոբեմադրիչ, սենարիստ
Անդամութիւն ԽՍՀՄ շարժանկարիչներու միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել

Էրազմ Քարամեան, ծնած է 1912 թուականին Փարիզի մէջ։ 1930 թուականէն աշխատած է Արեւմտեան Սիպիրի եւ Մոսկուայի թատրոններուն մէջ որպէս բեմադրիչ։ 1936 թուականին աւարտած է Խարկովի երաժշտա-տրամադիկական հիմնարկի բեմադրիչի եւ դերասանական բաժինը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլեարեւվսկիի անուան արուեստներու ազգային հիմնարկ) ։ 1937 թուականէն եղած է բեմադրիչի օգնական, այնուհետեւ Հայֆիլմ կինոստուդիայի բեմադրիչ (1947-1954 թուականներուն փաստագրական ֆիլմերու բեմադրիչ, 1954 թուականէն՝ գեղարուեստական ֆիլմի)։ Շարք մը ֆիլմերու սենարներու համահեղինակն է։

Մահացած է 15 Յունիս 1985 թուականին Երեւանի մէջ։ Թաղուած է Թոխմախի գերեզմանոցը։

Մրցանակներ եւ պարգեւներ

Խմբագրել
  • ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1955)
  • ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտ (1966)
  • ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ (1971)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1967)
  • ԽՍՀՄ մետալներ

Ֆիլմագրութիւն

Խմբագրել

Բեմադրիչ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
1973 Լուսաբացէն մէկ ժամ առաջ
1969 Պայթիւն կես գիշերէն ետք
1965 Արտակարգ հանձնարարութիւն
1961 Տասներկու ուղեկիցներ
1959 Նասրեդինը Խոջենտի մէջ

(Հմայուած արքաեազնը)

1957 Անձամբ կը ճանչնամ
1956 Ամպրոպի արահետով
1955 Ուրուականները կը հեռանան լեռներէն
1952 Սոցիալիստական Երեւանի ճարտարապետութիւնը
1948 Սեւանի կասկադը
1941 Հայրենասերներու ընտանիքը
1940 Հայաստանի առողջավայրերը
1937 Կարօ

Սենարիստ

Խմբագրել
Տարեթի Ֆիլմ
1969 Պայթուն կես գիշերէն ետք
1959 Նասրեդինը Խոջենտի մէջ

(Հմայուած արքաեազնը)

1955 Ուրուականները կը հեռանան լեռներէն
1941 Հայրենասերներու ընտանիքը

Գրականութիւն

Խմբագրել
  • Максимов М. Д., Лично известен, М., 1958;
  • Ризаев С., Армянская художественная кинематография, Ер., 1963.

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 Карамян Эразм Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Мелик-Карамян, Эразм Александрович — RuData.ru»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2015-09-09 

Արտաքին յղումներ

Խմբագրել