Թագուհի Շահնազարեան
Թագուհի Շահնազարեան (28 Հոկտեմբեր 1887, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 10 Յունիս 1962, Հռոմ, Իտալիա), հայ դաշնակահարուհի։
Թագուհի Շահնազարեան | |
---|---|
Ծնած է | 28 Հոկտեմբեր 1887 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 10 Յունիս 1962 (74 տարեկանին) |
Մահուան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Իտալիա |
Ուսումնավայր | Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա? |
Մասնագիտութիւն | դաշնակահար |
Աշխատավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Ամուսին | Կոստան Զարեան |
Երեխաներ | Նուարդ Զարեան եւ Արմէն Զարեան |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Կոստանդնուպոլիս։ «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, յայտնի մտաւորական եւ հանրային գործիչ Յովհաննէս Շահնազարի եղբօր դուստը[1]։
Սորված է Վենետիկի Պենետեթթօ Մարչելլօ երաժշտանոցի մէջ։ Վենետիկ երփալու ատեն «Մոնթենեկրօ» նաւին մէջ ծանօթացած է Կոստան Զարեանի հետ, եւ անոնք ամուսնացած են 1912 թուականին՝ Վենետիկի մէջ։
Վերադառնալով Կ. Պոլիս՝ դասաւանդած է ամերիկեան քոլէճը, հանդէս եկած է համերգներով։ 1916-1921 թուականներուն բնակած է Իտալիա։
1921-1922 Կ. Պոլիս վերադառնալէ ետք, 1922 թուականին ընտանիքին հետ հաստատած է Հայաստան։ Երեւանի պետական երաժշտանոցին մէջ դասաւանդած է դաշնամուր, հարմոնիա եւ երաժշտութեան տեսութիւն։ Հանդէս եկած է նաեւ մենահամերգներով։
1924 թուականին վերադարձած է Եւրոպա, ունեցել համերգներ։ 1929 թուականին Կ. Զարեան հեռացած է Թագուհի Զարեանէն եւ ամուսնացած է ամերիկացի նկարչուհի Ֆրանսիս Պրուքսի (1900-1963 թուականներ) հետ։
Կեանքին վերջին տարիներուն Թագուհի Զարեան մանրամասն գրի առած է գրողի եւ իր համատեղ կեանքի հանգամանալից պատմութիւնը, ինչպէս նաեւ գրողի կեանքի 1930 թուականէն ետք ինկած ժամանակի դէպքերն ու իրադարձութիւնները։
Ընտանիք
Խմբագրել- Ամուսին՝ Կոստան Զարեան
- Որդիներ՝ Վահէ, Արմէն Զարեաններ
- Դուստր՝ Նուարդ Զարեան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «ՆՇԱՆԱՒՈՐ ԴՈՒՍՏՐԸ…»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-07-10
- ↑ «Թագուհի Շահնազարեանի մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-04-07-ին։ արտագրուած է՝ 2023-07-10
- ↑ Փախուստ Կոստանդնուպոլսից