Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեան
Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեան (16 Փետրուար 1919[1], Պաաքուպա, Օսմանեան Կայսրութիւն - 12 Հոկտեմբեր 2012[2], Երուսաղէմ[3]) Երուսաղէմի Հայոց Պատրիարք։ Կոմիտասագէտ: Հեղինակ է 20 մենագրութիւններու, որոնց մէջ` բանաստեղծական երեք ժողովածու, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրութիւն, հայոց Մեծ Եղեռնին նուիրուած գիրքեր եւ Երուսաղէմի սուրբ վայրերու մանրամասն ուղեցոյց:
Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեան | |
---|---|
Ծնած է | 16 Փետրուար 1919[1] |
Ծննդավայր | Պաաքուպա, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 12 Հոկտեմբեր 2012[2] (93 տարեկանին) |
Մահուան վայր | Երուսաղէմ[3] |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | քահանայ |
Վարած պաշտօններ | Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱմենապատիւ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեանը ծնած է 16 Փետրուար, 1919-ին[4], Պաղտատ-ի հիւսիսը՝ Պաաքուպայի գաղթակայանին մէջ (Իրաք):
Պաղտատի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցի նախակրթական ուսումը աւարտելէն ետք ընդունուած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Յակոբեանց ժառանգաւորաց վարժարան։
23 Յուլիս, 1939-ին ձեռնադրուած է կուսակրօն քահանայ ստանալով Թորգոմ անունը:
1939-1946 Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի մէջ տարբեր պաշտօններ վարած է:
Յուլիս 1946-ին մեկնած է ԱՄՆ եւ նշանակուած է Հիւսիսային Ֆիլատելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդութիւն հայկական եկեղեցւոյ հոգեւոր հովիւ։
1951-ին Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդի կողմէն նշանակուած է թեմի առաջնորդական փոխանորդ։
1954-ին Հիւսիսային Ֆիլատելֆիա մէջ մէկ տարիով վերսկսելով ծառայութիւնը՝ Հայր Թորգոմը վերադարձած է Երուսաղէմ եւ նշանակուած է ճեմարանի տեսուչ։ Ան նաեւ վարած է Պատրիարքարանի դիւանապետի պարտականութիւնները։
1960-ին վերադառնալով ԱՄՆ՝ ուսումը շարունակելու նպատակով ընդունուած է Քեմպրիճի Եպիսկոպոսական Աստուածաբանական Դպրոց (Մասաչուսեթս)։
1960-1962 եղած է հայ եկեղեցւոյ Ամերիկայի Թեմի առաջնորդ:
14 Հոկտեմբեր, 1962-ին, ձեռամբ երջանկայիշատակ Ամենայն Հայոց Վազգէն Ա. Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ ձեռնադրուած է եպիսկոպոս:
Արեւելեան Թեմի առաջնորդի պաշտօնին մէջ 24 տարի ծառայելէն յետոյ Թորգոմ արքեպիսկոպոսը 11 Մարտ, 1990-ին կ՛ընտրուի Երուսաղէմի 96-րդ Պատրիարք: Նոյն տարին կը ստանձնէ Սիոն ամսագրի գլխաւոր խմբագիրի պաշտօնը:
19 Օգոստոս, 1994-ին Վազգէն Ա. Կաթողիկոսի մահէն յետոյ նշանակուած է կաթողիկոսական տեղապահ:
Թորգոմ Պատրիարքը մեծ աւանդ ունեցած է միջազգային էկումենիկ յարաբերութիւններու զարգացման գործին: Ան ծառայած է ԱՄՆ-ի մէջ Քրիստոսի Եկեղեցիներու Ազգային Ժողովի յանձնաժողովին մէջ, նախագահած է “կրօնն ամերիկեան կեանքին մէջ” խորհուրդը: Եղած է նաեւ “խղճմտանքի կոչ” հիմնադրամի տնօրէններու խորհուրդի անդամ:
Պատրիարք Հայրը ճանչցուած Կոմիտասագէտ էր:[5]
Երկարատեւ հիւանդութենէ ետք` կեանքի 93-րդ տարին ի Տէր ննջեց Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեանը՝ վախճանեցաւ 12 Հոկտեմբեր 2012-ին, Երուսաղէմ:[6]
Կոչում եւ Շքանշաններ
ԽմբագրելՍտացած է ակադեմիական պարգեւներ, արժանացած է Նիւ Եորքի Ընդհանուր Աստուածաբանական Ճեմարանի պատուաւոր դոկտորի կոչումին:
1986-ին ստացած է Ազատութեան Արձան եւ Էլիս Այլընդ շքանշանները:
12 Փետրուար, 2010-ին -ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրուած է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[7]:
Աշխատութիւններ
ԽմբագրելԹորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրութիւններու՝ Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեան. Քահանայութեան 25-Ամեայ Յոբելեանին Առթիւ 1954, Հայ Ուխտաւոր Պատկերազարդ Ուղեցոյց Սուրբ Տեղեաց 1958, Վանքի Օրեր 1972, Սէրը Կամար (անգլ. Եւ հրն., 1983) ՝ Շէն-Մահ ծածկանունով:
[8]: Հեղինակ է հայկական պատարագին նուիրուած ուսումնասիրական հատորի մը, ունի նաեւ Մեծ Եղեռնին նուիրուած գիրքեր:
[9]: Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի աշխատութիւնները՝ • ՅՈԲԵԼԵԱՆ ~ JUBILEE. Note: The Կոնթակ by Catholicos Vasken I…,• ԿՈՄԻՏԱՍԻ ՈԳԻՈՎ . Ձօն Իր Մահուան 50 Ամեակին…, ԿՈՄԻՏԱՍԻ ՀԱՆՃԱՐԸ ԻՐ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԷՋ
- Կոմիտասի Հանճարը Իր Պատարագին մէջ, Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 2003:
- Վանքի Օրեր եւ Սէրը Կամար - Բ տպագրութիւն: Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ: Շէն - Մահ, 2001:
- Ա. Օրագրութիւն Սարկաւագի Բ. Քառասունք Գ. Ուսուցիչ Դ. Ականչդ տուր ինծի: 2001:
- Օրագրութիւն Բեթղեհէմի Տեսչութեան Բ. Մաս 1934-1981 ըստ Հին Տոմարի: Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ: 2000:
- Օրագրութիւն Ս. Ծննդեան Այրին Արարողութեանց եւ Սովորութեանց - Ա. Մաս 1929-1933 ըստ Հին Տոմարի: Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ: 1996:
- Արարողութիւնք Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Տաճարի եւ Սուրբ Տեղեաց մէջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տպարան: 1995:
- Նամականի Երաժիշտ Վարդան Սարգսեանի: Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ: 1995:
- Արձագանգուն մեղեդիներ (Անձնական Մեկնութիւններ): Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ: 1995:
- Սարկաւագի Ուղեցոյց Ս. Պատարագի մէջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տպարան: 1994:
- Վերելք: 1993:
- Հայրիկ Ջան: 1990:
- Սարկաւագ (Առաւօտեան ժամերգութիւն): Նիւ Եորք: 1988:
- Կոմիտասի Հանճարը: Նյու Յորք: 1985:
- Բացատրական «Սարկաւագի Ուղեցոյց » Գիրքին մասին: Նիւ Եորք: 1985:
- Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան - Յոբելեան: Published by the Diocese of the Armenian Church of A, erica, New York.
- Հայ Եկեղեցւոյ Կորուստը Եղեռնին: Նիւ Եորք: 1972:
- Վանքի Օրեր: Շէն-Մահ: 1972:
- Հայ ուխտաւոր: Տպարան Սրբոց Յակոբեանց - Երուսաղէմ: 1958:
- Խումբին հետ (Հաւատքի Կայծեր): Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ: 1958:
- Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեան: Յոբելինական կեդրոնական յանձնախումբ: 1954:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Torkom Manoogian, Archbishop of Armenian Orthodox Church, Dies at 93
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1042356181 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Տ.ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ»։ Abaka News (en-CA)։ 2019-02-15։ արտագրուած է՝ 2019-11-13
- ↑ Archbishop Torkom Manoogian's Lecture on Komitas' Patarag[permanent dead link] Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի դասախօսութիւն/պարապմունքը Կոմիտասի «Պատարագ»-ի մասին, որ տեղի ունեցած է 1988-ին
- ↑ ՎԱԽՃԱՆԱԾ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ Archived 2013-12-08 at the Wayback Machine. ՎԱԽՃԱՆԱԾ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ
- ↑ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին[permanent dead link]
- ↑ Թորգոմ Արք. Մանուկեան
- ↑ Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր ԼԳ., Պէյրութ, 2013, էջ 543։
- ԱՄՆ Արեւմտեան հայոց թեմ։