Սիոն (ամսագիր)
«Սիոն», Կրօնական-Գրական-Բանասիրական Պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան: Լոյս կը տեսնէ 1866 թուականէն, Երուսաղէմի մէջ: (1878-1926 թուականներուն ընդհատուեր է)[1][2]։
«Սիոն» ամսագրի խմբագիրները
ԽմբագրելՍիոն Ամսագրի հիմնադիրը Տիգրան Սաւալանեանն է:Խմբագիրներ՝ Սաւալանեան, Տիգրան Թումայի, 1821-1896 [հիմնադիր[3]]
- Բաբգէն Կաթողիկոս Կիւլեսէրեան, 1868-1936 [խմբ.]
- Գալուստեան, Շնորհք Միհրանի, արք, 1913-1990 [խմբ.]
- Մանուկեան, Թորգոմ Իւանի, արք, 1919-2012 [խմբ.]
- Ասլանեան, Հայրիկ Ասլանի, արք, 1909-1981 [խմբ.]
- Գույումճեան, Շաւարշ Գալուստի, եպս, 1908-1970 [խմբ.]
- Չինչինեան, Զաւէն, աբղյ, 1929-2004 [խմբ.]
- Գալայճեան, Արա Գառնիկի, 1938-2012 [խմբ.]
- Աճէմեան, Շահէ Արմենի, արք, 1926-2005 [խմբ.]
- Տէրտէրեան, Եղիշէ Դաւիթի, վրդ, 1910-1990 [խմբ.]
- Գոճայեան, Մինաս Սարգիսի, 1946- [խմբ.]
- Սահակ Բ. Կաթողիկոս Խապայեան, 1849-1939 [խմբ.]
- Մուրատեան, Մելքիսեդեկ (Գարեգին) Գրիգորի, եպսկ, 1836-1903 [խմբ.]
- Սրապեան, Կիւրեղ, եպսկ, 1844-1895 [խմբ.]
- Ներսոյեան, Տիրան Ներսէսի, արք, 1904-1989 [խմբ.]
- Գուշակեան, Թորգոմ Խաչերեսի, արք, 1874-1939 [խմբ.]
- Վարդանեան, Յակոբ Կարապետի, 1918-1999 [խմբ.].
Արժէքաւոր են ամսագրին մէջ տպագրուած՝ Հայ եկեղեցւոյ ազգային դիմագիծը հաստատող ուսումնասիրութիւնները։
Սիոն ամսագրի բովանդակութիւնը
ԽմբագրելԿրօնական նիւթերէն զատ, ամսագրին մէջ տեղ կը գտնեն նաեւ պատմութեանը, բանասիրութեանը, լեզուագիտութեանը, մատենագիտութեանը, հայ մշակոյթին, գրչութեանը վերաբերող յօդուածներ։ Հեղինակներն են՝ Եղիշէ Դուրեանը, Գարեգին Յովսէփեանը, Ներսէս Ակինեանը, Սիրարփի Տէր-Ներսէսեանը եւ ուրիշներ։
Ամսագրի գրական բաժնին մէջ կը ներրկայացուի հայ գրական ստեղծագործութիւններ, մասնաւորապէս բանաստեղծութիւններ։ Կ'անդրադառնայ նաեւ գաղութահայ կեանքին, կ'աջակցի հայապահպանութեանը, հայրենիք-սփիւռք կապերու ամրապնդմանը։
Անմիջապէս նկատել տամ, որ «Սիոն», իբրեւ Երուսաղէմի Ս. Աթոռի պաշտօնաթերթ, ունեցեր է հրատարակութեան երկու շրջան: Նախ` 1866-1877 (12 տարի), այնուհետեւ` 1927-էն սկսեալ, իբրեւ նոր շրջան: Այս նոր շրջանն է, որ բոլորած է հիմա իր 90-ամեակը[4]:
Եղիշէ Դուրեան մեծանուն պատրիա՛րքն է, որ հիմը դրած է «Սիոն»-ին` զայն դարձնելով իր արդիւնալից գահակալութեան կարեւոր իրագործումներէն մին: Այդ օրերուն ան խմբագրապետի պաշտօնը յանձներ է Արմաշու դպրեվանքի անդրանիկ հունձքի փայլուն դէմքերէն Բաբգէն եպս. Կիւլէսէրեանին (հետագային` աթոռակից կաթողիկոս Տանն Կիլիկիոյ): Բաբգէն սրբազան, բազմահմուտ եկեղեցական ու գրագէտ անձ, նորածիլ «Սիոն»-ը վերածեր է գրական, աստուածաբանական ու բանասիրական որակաւոր հանդէսի մը: 30-ական թուականներուն խմբագիրի պաշտօնին մէջ Կիւլէսէրեանին յաջորդեր է Թորգոմ պատրիարք Գուշակեանը (ա՛ն ալ արմաշական), որ աւելի՛ ճոխացուցեր է թերթին էջերը, իր շուրջ կրցեր է հաւաքել սփիւռքահայ մեծաթիւ աշխատակիցներ, ինչպէս` Յակոբ Օշական, Շահան Պէրպէրեան, Արշակ Ալպոյաճեան եւ այլն, եւ այլն: «Սիոն»-ի դերն ու առաքելութիւնը եղած է շատ մասնայատուկ: Երբ կը հիմնուէր ան 1927-ին, Հայ եկեղեցւոյ միւս նուիրապետական աթոռներէն դեռ ո՛չ մէկը ունէր իր պաշտօնաթերթը: Ո՛չ «Էջմիածին» ամսագիրը կար (պիտի սկսէր հրատարակուիլ 1944-ին), ո՛չ Անթիլիասի «Հասկ»-ը (լոյս պիտի տեսնէր 1932-ին), ո՛չ ալ Պոլսոյ «Շողակաթ»-ը (որ պիտի երեւէր 1952-ին): Հետեւաբար, լոկ «Սիոն»-ի ուսերուն բեռցած էր Հայց. եկեղեցւոյ պաշտօնական բանբերը դառնալու լուծն ու պատասխանատուութիւնը: Եւ «Սիոն» իր դերը կատարած է պատուով ու յաջողապէս:[5]- ԼԵՒՈՆ ՇԱՌՈՅԵԱՆ
|
Հրատարակութիւններ
Խմբագրել- Յովհաննէս Հաննա (Երուսաղեմացի), Գիրք պատմութեան սրբոյ եւ մեծի քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմս․․․, ԿՊ, 1731։
- Բառնաբաս Գանձակեցի, Յաջորդութիւն պատրիարքացն Երուսաղէմի․․․, ԿՊ, 1872։
- Տէր-Յովհաննէսեան Ա․, Ժամանակագրական պատմութիւն Ս․ Երուսաղէմի, հ․ 1-2, Երուսաղէմ, 1890։
- Սաւալանեանց Տ․, Պատմութիւն Երուսաղէմի, հ․ 1-2, Երուսաղէմ, 1931։
- Աղաւնունի Մ․, Միաբանք եւ այցելուք Հայ Երուսաղէմի, Երուսաղէմ, 1929։
- Նոյնի, Հայկական հին վանքեր եւ եկեղեցիներ սուրբ երկրին մէջ, Երուսաղէմ, 1931։
- Օրմանեան Մ․, Հայկական Երուսաղէմ, Երուսաղեմ, 1931։
- Նշանեան Մ․, Տպարան առաքելական աթոռոյն Ս․ Յակոբեանց Երուսաղէմի, Երուսաղեմ, 1933։
- Մանուկեան Ս․, Հայ Երուսաղէմ, Բոստոն, 1948։
- Մամուրի Հ․, Հայերը Երուսաղէմի մէջ ամենահին ժամանակներէն մինչեւ մեր օրերը Ա․տ, 1963։
- Կիւքճեան Վ․, Հայ Երուսաղէմը դարերու մեջ, Երուսաղեմ, 1965։
- Sanjian A. K., The Armenian Communities in Syria under Ottoman Dominion, Cambridge, Mass, 1965;
- Antreassian A., Jerusalem and the Armenians, Jerusalem, 1969;
- Hintlian K., History of the Armenians in the Holy Land, Jerusalem, 1976, second edition, 1989;
- Armenian Art Treasures of Jerusalem, New Rochelle, New York and Oxford, 1979;
- Azarya V., The Armenian Quarter of Jerusalem, London, Los Angeles and Berkeley, 1984;
- Tsimhoni D., Christian Communities in Jerusalem and the West Bank Since 1948,
- Westport, Conn. and London, 1993;
- The Armenians in Jerusalem and the Holy Land, Lenven, 2002;
- Krikorian G., Through the Armenian Needle, Antelias, 2002.
Աղբիւրներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ»։ արտագրուած է՝ 2023-01-17
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ Սիօն : Ամսագիր ազգային, բանասիրական, գրագիտական եւ քաղաքական : Հիմնադիր՝ Տիգրան Սաւալանեան.
- ↑ Երուսաղէմ – 1. «Սիոն» Պաշտօնաթերթը 90 Տարեկան Է October 8, 2018
- ↑ Երուսաղէմ – 1. «Սիոն» Պաշտօնաթերթը 90 Տարեկան Է