Շահան Ռ. Պէրպէրեան
Շահան Պէրպէրեան (Օգոստոս 1891[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2] - 9 Հոկտեմբեր 1956[3][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), հայ փիլիսոփայ, երաժիշտ, մանկավարժ, հոգեբան, գեղագէտ եւ գրող։ Նկարիչ Արտաւազդ Պէրպէրեանի հայրը։
Շահան Ռ. Պէրպէրեան | |
---|---|
Ծնած է | Օգոստոս 1891[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2] |
Մահացած է | 9 Հոկտեմբեր 1956[3][2] (65 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[4] |
Ուսումնավայր | Պէրպէրեան Վարժարան[2] |
Մասնագիտութիւն | ուսուցիչ, երաժշտագէտ, խմբավար, հոգեբան, փիլիսոփայ, երգահան |
Աշխատավայր |
Պէրպէրեան Վարժարան[2] Փարիզի Համալսարան[2] Պէրպէրեան Վարժարան[2] Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարան[2] |
Ծնողներ | հայր՝ Ռեթէոս Պէրպէրեան |
Երեխաներ | Արտաւազդ Պէրպէրեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելՊէրպէրեան ծնած է Կոստանդնուպոլիս, ներկայիս Թուրքիոյ մէջ։ 1894-1896-ին, իր ծնողներուն՝ Ռեթէոսի եւ Զարուհիի, եւ մեծ եղբօր՝ Օննիկի հետ, ապրած է Ժընեւ, Զուիցերիա, ազատելու համար Սուլթան Ապտուլ Համիտի դաժանութիւններէ,
Վերադառնալով Կոստանդնուպոլիս, ընդունուած է Պէրպէրեան դպրոց, որ հիմնած էր Գատըգէոյի մէջ[5]: Այդ ժամանակ սկսած է ջութակի անձնական դասեր առնել, բայց շուտով փոխած է միտքը, ձեռնարկելով դաշնամուր նուագելու, ուր նոյնպէս չէ յաջողած։
1906-ին Պէրպէրեան աւարտած է դպրոցը, եւ 15 տարեկանէն սկսեալ աւանդած է գրականութիւն եւ գիտութիւն։ 1908-ին անցած է Փարիզ եւ յաճախած է Սորպոն եւ Քոլեճ Տո Ֆրանս, ուսանելով փիլիսոփայութիւն եւ հոգեբանութիւն Հենրի Պերկսոնի եւ Ճորճ Թումասի հետ, ապա ընկերաբանութիւն՝ Էմիլ Տուրքhայմի հետ։ Նոյն ժամանակ[6], Պէրպէրեան պահած է իր սէրը երաժշտութեան հանդէպ, յաճախելով համերգներու եւ երաժշտութեան դասեր տալով։
1911 թուականին, Պէրպէրեան պարտաւոր էր վերադառնալ Կոստանդնուպոլիս, ստանձնելու համար Պէրպէրեան դպրոցի տնօրէնի պաշտօնը եւ չէ կրցած շարունակել մասնագիտութիւնը։ Խորացած է հայ մշակութային կեանքին եւ մթնոլորտին մէջ։ Այս ժամանակռ ծանօթացած է Կոմիտասին եւ անոր հետ յաճախակի զրոյցներ ունեցած՝ արուեստի հարցերու շուրջ։
1918-ին Շահան Պէրպէրեան որոշած է տնօրինել Ուսուցիչներու Խնամակալ Յանձնաժողովը եւ մասնակցիլ Կեդրոնական Ուսումնական Խորհուրդին։ Յօդուածներ հրատարակած է թերթերու մէջ։ 1922 թուականին, Գեղամ Գաւաֆեանի, Վահան Թէքէեանի[7], Յակոբ Օշականի[8] եւ Կոստան Զարեանիհետ խմբագրած է «Բարձրավանք» ամսաթերթը, որ նուիրուած էր գրականութեան եւ արուեստի։ ։
1921-ին ամուսնացած է Դելլի Սիրագեանի հետ եւ ունեցած երկու մանչ զաւակ՝ Արտաւազդ (1923-2002) եւ Պարէտ։ Պարէտ մահացած է 20 տարեկանին ինքնաշարժի արկածով, իսկ Արտաւազդ անցած է Փարիզ եւ զբաղած է արուեստով։
Պէրպէրեանի ձեռագիրները կը գտնուին Երուսաղէմի մատենադարանին մէջ։
Մահացած է Փարիզի մէջ, 9 Նոյեմբեր 1956-ին։
Հրատարակուած գործեր
Խմբագրել- Բարձրացում
- Փափաք
- Պոլիս
- Քու յիշատակդ
- Իւսկիւտար
- Կ՚անձրեւէ տղաս
- Գիշերերգ
- Աստուածածնին ու խաչին
- Հրաւէր լուսնի տակ
- Դուն աղբիւրն ես
- Գարուն բացուաւ
- Հօյ Հելինէ
- Արազին
- Հովին երգը
- Զարոյի երգը
- Կարօտի երգ
- Ես ունէի
- Ամպի փէշով
- Ձմեռն անցաւ
- Լուսաւորչի կանթեղը
- Հասուն արտ
- Գիւղիս ճամբան
- Գիշերն անուշ է
- Սէրով, սէրով
- Ահաւասիկ
- Թող դէմքդ տժգունի
- Հսկում
- Երգ երջանկութեան
- Անձրեւին հետ
- Իրիկունն իջաւ
- Ձեռագիր
- Վարդանանց քայլերգ
- Ովսաննա
- Ալէլուիա
- Այսօր տօն է
- Ետեւէս եկուր
- Մի՛ մերձենար յիս
- Անառակը
- Եկուր վիշտ
- Օրերն անդարձ
- Իղձ
- Ջուրին վրայ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjMtMTAtMDQiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjczMDk4O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=52%2C-537&uielem_islocked=1&uielem_zoom=194&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 278–279.
- ↑ 3,0 3,1 3,2 Երաժշտություն
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 104. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ Սահակ Վարդապետ Երաժիշտը։ Հասկ, Antilias, 1956, pp 458-9.
- ↑ Գ. Վ. (Գարեգին Վարդապետ)։ Շահան Պէրպէրեան (1891-1956). Հասկ։ Antelias, 1956, pp 455-8.
- ↑ Seven Songs from Vahan Tekeyan - Music by Schahan Berberian. New York, St. Vartan Press, 1981. ISBN 0-934728-05-4
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-02-22-ին։ արտագրուած է՝ 2015-08-07
Գրականութիւն
Խմբագրել- Տէր Խաչատուրեան, Ա։ Շահան Ռ. Պէրպէրեան (1891–1956)։ Beirut, 1969