Արշակ Ալպօյաճեան
Արշակ Ալպօյաճեան (17 Յունիս 1879[1][2], Սկիւտար, Պոլսոյ վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 24 Յունիս 1962[2], Գահիրէ, Եգիպտոս[2]), բանասէր, գրագէտ հրապարակագիր եւ պատմաբան:
Արշակ Ալպօյաճեան | |
---|---|
| |
Ծնած է | 17 Յունիս 1879[1][2] |
Ծննդավայր | Սկիւտար, Պոլսոյ վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 24 Յունիս 1962[2] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Եգիպտոս |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Պէրպէրեան Վարժարան[1] Ազգային Կեդրոնական Վարժարան[1] Գալուստեան Ազգային Վարճարան |
Մասնագիտութիւն | պատմաբան, բանասէր, ուսուցիչ, հանրային գործիչ |
Աշխատավայր | Կեանք Եւ Գիր[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելՆախնական կրթութիւնը ստացած է Պէրպէրեան վարժարանի մէջ, որմէ շրջանաւարտ ըլլալէ ետք 1895 թուականին անցած է Կենդրոնական, 1899-ին կը ձգէ դպրոցը եւ մինչեւ 1908 թուական առեւտրական ասպարէզի մէջ կ'ըլլայ, աշխատակցելով միեւնոյն ատեն լրագիրներու: 1908 Յունուարին վարչական պաշտօնեայ «Բիւզանդիոն»ի մինչեւ 1918-ը:
Ալպօյաճեանի հանրային կեանքը սկսած է 1908-ին, Գում-գաբուի Յառաջդիմասէր Ընկերութեան հիմնադիրներէն մին ըլլալով: Նոյն թուականին ատենապետն եղած է Գում-գաբուի Մայր եկեղեցւոյ թաղական խորհուրդին։ Անդամակցած է կարճ ատեն մը Զորից Թաղերու Աղքատախնամին:
1909-ին Ռամկավար կուսակցութեան անդրանիկ անդամներէն մէկը եւ յետոյ բազմիցս անոր Կ. Պոլսոյ եւ Գահիրէի վարչութեան անդամ: Հրաժարած է կուսակցական կեանքէն 1930-ին:
1910-ին երեսփոխան ընտրուած է Մաքր-գիւզէն եւ ապա Պէօյիւքտէրէն: Մասնակցած է յանձնաժողովներու: 1922-ին Ատենապետ ազգային ժողովի: 1926-ին անդամ եւ ատենադպիր Գահիրէի Քաղաքական ժողովին, մինչեւ դիւանապետութեան կոչուիլը:
- 1915-1922 Բերայի Եսայեան վարժարանի լրացուցիչ կարգերուն պատմութեան ուսուցիչ եղած է:
- 1919-1922 տնօրէն Ազգային Պատրիարքարանի տեղեկատու դիւանին:
- 1922-1923 Յունաստանի մէջ, նախ Քորֆուի (Քերքիրա ) Նիր Իսթ Ռիլիֆի որբանոցը ուսուցիչ, շրջիկ թղթակից «Վերջին Լուրը» թերթին:
- 1923-1926 Գալուստեան վարժարանի (Գահիրէ) ուսուցիչ:
- 1926-1935 դիւանապետ Ազգ Առաջնորդարանի:
Ալպօյաճեան 1936-1937-ին Գահիրէի մէջ խմբագրած է «Ազատ Միտք» 8 էջնոց շաբաթաթերթը [3]։ [4], որ մէկ տարուան կեանք ունեցած է:
Ալպօյաճեանի գլուխ-գործոցն է «Պատմութիւն հայ Կեսարիոյ» ընդարձակ, 2000 էջերէ աւելի բաղկացած գործը, զոր լոյս ընծայեց 1937-ին:
1962 Յունիսին Գահիրէի մէջ կը մահանայ Արշակ Ալպօյաճեան:
Հրատարակուած մենագրութիւններ
ԽմբագրելԱրշակ Ալպօյաճեան հրատարակեր է ծաւալուն մենագրութիւններ, որոնցմէ յիշատակութեան արժանի են մասնաւորապէս հետեւեալները.-
- «Սրբուհի Տիւսաբ» (Վենետիկ, 1901),
- «Պուլկարիոյ պատմութիւն» (Վառնա, 1912),
- «Գրիգոր Զօհրապ - իր կեանքը եւ իր գործը», (Կ. Պոլիս, 1919),
- «Մինաս Չերազ» (Գահիրէ, 1927),
- «Գրիգոր Կեսարացի պատրիարք եւ իր ժամանակը» (Երուսաղէմ, 1936),
- «Պատմութիւն հայ Կեսարիոյ» (Ա-Բ հատորներ, Գահիրէ, 1937),
- «Թորգոմ պատրիարք Գուշակեան» (Գահիրէ, 1940),
- «Պատմութիւն հայ դպրոցին» (Ա հատ., Գահիրէ, 1947)
- «Պատմութիւն հայ գաղթականութեան» (Ա. հատ., Գահիրէ, 1941, Բ հատ., 1955, Գ հատ., 1961),
- «Պատմական Հայաստանի արտաքին եւ ներքին սահմանները» (Գահիրէ, 1950),
- «Պատմութիւն Եվդոկիոյ (Թոխաթ, Թոքաթ), հայոց» (Գահիրէ, 1952),
- «Արաբական միացեալ հանրապետության Եգիպտոսի նահանգը եւ հայերը» (Գահիրէ, 1960),
- «Յուշամատեան Քութինահայերու» (Պէյյրութ, 1960) եւ այլն։
Աշխատութիւններ
Խմբագրել- Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Մալաթիոյ Հայոց. Տեղագրական, պատմական եւ ազգագրական, Պէյրութ, 1961։ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Եւդոկիոյ Հայոց. Տեղագրական, պատմական եւ ազգագրական, Գահիրէ, 1952։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Հայ գաղթականութեան. Հայերու ցրումը աշխարհի զանազան մասերը, Ա, Քրիստոսէ առաջ Զ. դարէն մինչեւ ԺԱ դար Քրիստոսի, Գահիրէ, 1941։ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Հայ գաղթականութեան. Հայերու ցրումը աշխարհի զանազան մասերը, Գ, Նոր դարու սկիզբէն մինչեւ Ի. դարու սկիզբը, Գահիրէ, 1961։ Archived 2016-03-10 at the Wayback Machine.
- ԱլպօյաՃյան Արշակ, Սպանիա եւ Հայաստան.- «Պատմա-բանասիրական հանդէս», 1959, N 4, pp. 86-104։
- ԱլպօյաՃյան Արշակ, Զմիւռնիոյ տպարանները. «Պատմա-բանասիրական հանդէս», 1964, № 2, էջ 67-84։
- Արշակ Ալպօյաճեան, Գրիգոր Կեսարացի պատրիարք եւ իր ժամանակը, Գահիրէ, 1936։
- Արշակ Ալպօյաճեան, Առաքելութիւն ի Հապէշիստան ԺԷ դարուն (պատմական նշմար), Գահիրէ, 1946։
- Արշակ Ալպօյաճեան, Յուշամատեան Քութինահայերու, Պէյրութ, 1961։ Archived 2013-11-09 at the Wayback Machine.
- Արշակ Ալպօյաճեան, Իրաքի հայերը. խմբագրեց եւ հրատարակութեան պատրաստեց Վարդան Գրիգորեանը, Երեւան, 2003, 202 էջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Հայաստան»։ էջ էջ 53-54
- ↑ «ՆՈՒՊԱՐ, Nubar library»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-30-ին։ արտագրուած է՝ 2019-10-10
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Ա. հատոր, էջ 72։