Իվան Պունին
Իվան Պունին (ռուս.՝ Ива́н Алексе́евич Бу́нин, 22 Հոկտեմբեր 1870[1][2], Վորոնեժ, Ռուսական Կայսրութիւն[1][3] - 8 Նոյեմբեր 1953[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[1][3]), ռուս արձակագիր, բանաստեղծ, Փեթերսպուրկի Գիտութիւններու ակադեմիայի ակադեմիկոս, Նոպէլեան մրցանակի դափնեկիր՝ գրականութեան գծով (1933)։
Իվան Պունին ռուս.՝ Иван Алексеевич Бунин | |
---|---|
| |
Ծնած է | 22 Հոկտեմբեր 1870[1][2] |
Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական Կայսրութիւն[1][3] |
Մահացած է | 8 Նոյեմբեր 1953[1][3][4][…] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[1][3] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Ֆրանսա[5] |
Երկեր/Գլխաւոր գործ | Գյուղը?, Dark Avenues?, The Life of Arseniev? եւ The Gentleman from San Francisco? |
Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր |
Անդամութիւն | Russian Academy? |
Ամուսին | Anna Tsakni? եւ Vera Muromtseva-Bunin? |
Ստորագրութիւն |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Վորոնեժ, որ ռուսական գաւառի գլխաւոր կեդրոն էր։ Ան ունեցած է երջանիկ մանկութիւն։ Շրջապատուած է խելացի եւ բարի մարդոցմով։ Անոր տնային առաջին ուսուցիչը եղած է Ռոմաշքովը։ Այնուհետեւ Պունինին հոգեբանութիւն, փիլիսոփայութիւն եւ հասարակական գիտութիւններ սորվեցուցած է իր աւագ քոյրը՝ Եուլիան[6]։
Աշխատութիւններ
Խմբագրել1891-ին Օրիոլի մէջ լոյս տեսած է իր երախայրիքը՝ «Բանաստեղծութիւններ» ժողովածուն, ապա՝ «Բաց երկնքի ներքոյ» (1898) եւ պուշկինեան մրցանակի արժանացած «Տերեւաթափ» (1901) ժողովածուները, որոնք կը յատկանշուէին բանաստեղծական դասական ձեւերու կատարելագործման որոնումներով եւ գիւտերով։
1899-ին ծանօթացած է Մաքսիմ Գորկիի հետ եւ գործակիցներ դարձած են երկար տարիներ։
Պուինինի հռչակը առաւել տարածուած է անոր «Գիւղը» (1910) վիպակուվ, ուր պատկերուած է Ռուսաստանի գիւղացիութեան վիճակը։
Թշնամաբար դիրքորոշուելուն հետեւանքով՝ 1917-ին ռուս պոլշեւիկներու կատարած Հոկտեմբերեան յեղաշրջումին դէմ, ան երկու տարի Մոսկուայէն հեռու եւ գիւղական շրջաններու մէջ ապրելէ ետք, 1920-ին խորհրդայիններու կողմէ վտարուած է Ֆրանսա, ուրմ մնացած եւ ստեղծագործած է աւելի քան 30 տարի, մինչեւ իր մահը՝ 1953։
Վտարանդի կեանքի այդ տասնամեակներուն արգասիքը եղած են․
- «Միտիայի սէրը» (1925),
- «Կոռնետ Էլագինի գործը» (1927),
- «Արսէնեւի կեանքը» (1930) եւ բազում այլ ստեղծագործություններ, որոնց մէջ Պուինին վերծանած է երիտասարդ տարիներու իր յիշողութիւնները, յատկապէս ռուս աւատապետական կեանքի առանձնայատկութիւններն ու գալարումները։
Թարգմանութիւնները
ԽմբագրելՄեծարժէք է նաեւ Պուինինի թարգմանական ժառանգութիւնը. մանաւանդ անգլերէնէ՝ Հենրի Լոնկֆելլոյի եւ Ճորճ Պայրընի գործերէն իր կատարած թարգմանութիւններով, Պուինին կարեւոր տեղ գրաւած է ռուս գրականութիւնը եւրոպական աւանդներով հարստացնելու բնագաւառին մէջ։
1939-ին Գերմանիոյ մէջ եւ 1956-ին Մոսկուա, աւելի քան 12 հատորներով լոյս տեսած են Իվան Պուինինի երկերու լիակատար ժողովածուները[7]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Михайлов О. Н. Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 307–311. — ISBN 5-94848-245-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Михайлов О. Н. Бунин Иван Алексеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Heywood, Anthony J։ «Ivan Alekseyevich Bunin»։ University of Leeds։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 December 2007-ին։ արտագրուած է՝ 1 January 2011
- ↑ «Իվան Բունին (1870-1953). Հայ ժողովուրդին սրտամօտ եւ հայկական բանաստեղծութեան սիրահար Նոպէլեան մրցանակակիրը»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-03-29