Լեւոն Կոջոյեան (24 Սեպտեմբեր 1924(1924-09-24), Քիսլովոտսք, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 10 Մարտ 2015(2015-03-10), Երեւան, Հայաստան), Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ, գեղանկարիչ:

Լեւոն Կոջոյեան
Ծնած է 24 Սեպտեմբեր 1924(1924-09-24)
Ծննդավայր Քիսլովոտսք, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 10 Մարտ 2015(2015-03-10) (90 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Ռուսիա
Կրթութիւն Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան
Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Մասնագիտութնիւն գեղանկարիչ
Պարգեւներ Մովսէս Խորենացիի շքանշան և Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ

Կենսագրութիւն

Խմբագրել

Լեւոն Կոջոյեան ծնած է 1924 թուականին, Ռուսիա: 1947 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը։ Աշակերտած է Յակոբ Կոջոյեանին: 1952 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի հիմնարկը, 1968 թուականին սկսկած է դասաւանդել Հայկական պետական մանկավարժական համալսարանին մէը։

Մահացած է 10 Մարտ 2015-ին, անոր հոգեհանգիստը տեղի ունեցած է 12 Մարտին, Կոնդի Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյ մէջ․ իսկ վերջին հրաժեշտը՝ 13 Մարտին, Նկարիչներու միութեան կեդրոնին մէջ[1]։

Ստեղծագործական գործութնէութիւն

Խմբագրել

Ստեղծագործած հիմնականին մէջ բնանկարի եւ թեմաթիք պատկերի բնագաւառին մէջ: Գործերը յագեցած են կենսական մեծ լաւատեսութեամբ:

  • «Գարուն», 1958
  • «Արայի լեռը», 1961
  • «Աշտարակցի ծերունիները», 1980
  • «Կէսօր, խոտհունձ», 1986
  • «Հեծեալը», 2003

Գարնանային բնանկարներու շարք՝

  • «Ծաղկած ծիրանենին», 2000
  • «Փոթորկից յետոյ», 2001

Պարգեւներ եւ կոչումներ

Խմբագրել
  • Մովսէս Խորենացիի մետալ (2012)[2]։
  • ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1980)։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել