Լիւսի Թարգիւլ
Լիւսի Թարգիւլ (Թարգիւլեան, 1905, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 10 Հոկտեմբեր 1955, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ արձակագիրն եւ թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934-էն։
Լիւսի Թարգիւլ | |
---|---|
Ծնած է | 1905 |
Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 10 Հոկտեմբեր 1955 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարան Մարիամեան–Յովնանեան օրիորդաց դպրոց Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | Խմբագիր, արձակագիր, թարգմանիչ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Վան: 1914-ին ընտանեօք տեղափոխուած են Արեւելեան Հայաստան: Միջնակարգ կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Յովնանեան վարժարանին մէջ: 1929-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի Պատմագրական կաճառը։ Իսկ 1933-ին բարձրագոյն ուսման տիրացած է Մոսկուայի Խմբագրական Հրատարակչական հիմնարկին մէջ:
Երիտասարդ տարիքէն գրական ասպարէզ մուտք գործելով՝ Լիւսին իր ազգանուան «եան» ածանցը կրճատելով, ընթերցող հասարակութեան ներկայացած է ու ճանաչում գտած՝ Լիւսի Թարգիւլ գրչանունով:
Գործունէութիւն
Խմբագրել1927-ին, տակաւին ուսանող, Թարգիւլ նշանակուած է «Հայաստանի Աշխատաւորուհի» ամսագրի խմբագիր:
1934-ին միացած է Խ.Ս.Հ.Մ. Գրողներու Միութեան։ Բայց 30ականներու սկիզբէն թափ առած է հայ մտաւորականութեան դէմ Ստալինեան կամակատարներուն ծաւալած հակազգային ու հակադաշնակցական արշաւանքը, ուստի Թարգիւլ տեղափոխուած է Մոսկուա, ուր գտած է գրական ստեղծագործական աշխատանքի համեմատաբար տանելի պայմաններ[1]։ Մոսկուա մնացած է մինչեւ Երկրորդ Աշխարհամարտի աւարտը, որմէ ետք վերադարձած է Երեւան։
Երկեր
ԽմբագրելԹարգիւլ լոյս ընծայած գործերն են․
- «Ճանկեր», (Երեւան, Պետհրատ, 1931, 64 էջ),
- «Ճակատում» վէպը (Երեւան, Պետհրատ, 1932, 246 էջ),
- «Ազատարար աղջիկը», (Երեւան, Պետհրատ, 1937, 18 էջ),
- «Էտիկի առաջին համերգը», (Երեւան, Պետհրատ, 1937, 12 էջ),
- «Իսկապէս հանելուկ», (Երեւան, Պետհրատ, 1937, 9 էջ),
- «Հսկաների շարքում» վէպը (Երեւան, Պետհրատ, 1937, 290 էջ),
- «Մանկական երկաթուղի», (Երեւան, Պետհրատ, 1938, 13 էջ),
- «Դէպի Իսպանիա» վիպակը (Երեւան, Պետհրատ, 1939, 74 էջ),
- «Երկու մայր», (Երեւան, Պետհրատ, 1939, 16 էջ),
- «Ուղտի պարը կամրջի վրայ», (Երեւան, Պետհրատ, 1940, 8 էջ),
- «Երաժիշտը» (Երեւան, Հայպետհրատ, 1942, 75 էջ),
- «Իսկական պատերազմ», (Երեւան, Հայպետհրատ, 1942, 20 էջ),
- «Մայրեր»ը (Երեւան, Հայպետհրատ, 1942, 41 էջ),
- «Փոքրիկների մեծ գործը» (Երեւան, Հայպետհրատ, 1942, 96 էջ),
- «Լուսնի սոնատ»ը (Երեւան, Հայպետհրատ, 1944, 58 էջ) եւ ուրիշներ,
- «Թէ ինչու խոզի քթին երկաթէ օղ հագցրին», (Երեւան, Հայպետհրատ, 1947, 22 էջ),
- «Ծաղկաւան» (Երեւան, Հայպետհրատ, 1948, 98 էջ),
- «Պիոներական խոստում» (Երեւան, Հայպետհրատ, 1952, 65 էջ),
- «Պատմուածքներ» (Երեւան, Հայպետհրատ, 1954, 28 էջ),
- «Թռչող ծաղիկներ», (Երեւան, Հայպետհրատ, 1955, 60 էջ),
- «Կոմիտաս» (Երեւան, Հայպետհրատ, 1956, 402 էջ) գործերը:
Յետ մահու լոյս տեսած «Կոմիտաս»ի կեանքին եւ գործունէութեան նուիրուած Լ. Թարգիւլի վէպը հանդիսացած է խորհրդային ամբողջատիրութեան «Ձնհալ»ի ժամանակաշրջանը հունաւորող հայ գրականութեան կարեւոր գործերէն մէկը։
Կոմիտասի ողբերգական կեանքին ու վախճանին ընդմէջէն ներկայացնելով եւ խարանելով հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած ցեղասպանութիւնը՝ խորհրդահայ գրականութեան կանացի եւ հայաշունչ այս ձայնը խորհրդային լուծի տակ մեր ազգային արմատներուն վերադառնալու եւ ազգային մեր արժէքներուն տէր կանգնելու հունը լայն բացած է մեր ժողովուրդին եւ յետագայ սերունդներուն առջեւ[2]։
Թարգմանութիւններ
ԽմբագրելՌուսերէն թարգմանած է․
- Վիւկով, «Մի կատու է կորել», (Երեւան, Պետհրատ, 1928, 12 էջ),
- Ն. Օլէյնիքով, «Զարմանալու տօնը», (Մոսկուա, 1931, 16 էջ),
- «Պալթիականի ափին», (լաթվիական մանկագիրներու արձակ եւ չափածոյ գործերը, այս ժողովածուի մի մասը թարգմանած է Լ. Թարգիւլ, Երեւան, Հայպետհրատ, 1955, 117 էջ)։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Գրական տեղեկատու։ Երեւան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 149։
- ↑ «Լիւսի Թարգիւլ (Թարգիւլեան, 1905-1955). Կոմիտասեան շունչին եւ պատգամին ունկնդիր գրագիտուհին»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-03-28