Լուտուիկ վան Պեթհովէն

(Վերայղուած է Լիւտուիկ վան Պեթհովէն-էն)

Լիւտվիկ Վան Պեթհովէն (16 Դեկտեմբեր 1770(1770-12-16)[2][3][4][…], Բոնն, Քյոլնի կուրֆյուրստություն, Սրբազան Հռոմէական կայսրութիւն[2][5][3][…] - 26 Մարտ 1827(1827-03-26)[6][2][5][…], Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն[5][2][7][…]), գերմանացի յայտնի երգահան, խմբավար, դաշնակահար, երաժիշտ, եւ երաժշտութեան ուսուցիչ։

Լուտուիկ վան Պեթհովէն
գերմաներէն՝ Ludwig van Beethoven[1]
Ծնած է 16 Դեկտեմբեր 1770(1770-12-16)[2][3][4][…]
Ծննդավայր Բոնն, Քյոլնի կուրֆյուրստություն, Սրբազան Հռոմէական կայսրութիւն[2][5][3][…]
Մահացած է 26 Մարտ 1827(1827-03-26)[6][2][5][…] (56 տարեկանին)
Մահուան վայր Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն[5][2][7][…]
Քաղաքացիութիւն  Քյոլնի կուրֆյուրստություն[8]
 Աւստրիական Կայսրութիւն[8]
Ազգութիւն գերմանացի? եւ Ֆլամանդացիներ?
Մայրենի լեզու գերմաներէն
Կրօնք Կաթոլիկութիւն[9]
Ազդուած է Եոհան Եոզեֆ Ֆուքս, Եոհան Սեպասթիան Պախ, Ժոզէֆ Հայտըն եւ Վոլֆկանկ Ամատէուս Մոցարթ
Երկեր/Գլխաւոր գործ Էլիզեին?, Սիմֆոնիա № 9?, Լուսնի սոնատ?, Missa Solemnis?, 8-րդ դաշնամուրային սոնատ?, Symphony No. 5?, Symphony No. 6?, Piano Sonata No. 21?, Piano Sonata No. 23?, Violin Sonata No. 9?, № 3? եւ Ֆիդելիո?
Մասնագիտութիւն երգահան
Անդամութիւն Նիտըրլենտական արուեստներու եւ գիտութիւններու արքայական կաճառ
Ծնողներ հայր՝ Johann van Beethoven?, մայր՝ Maria Magdalena van Beethoven?
Կայքէջ beethoven.de(գերմ.)[10]
Ստորագրութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել

Լիւտվիկ Վան Պեթհովէն դասական երաժշտութեան առանցքային գործիչ է, ամէնէն յայտնի երգահաններէն մէկն է։ Մոցարթի եւ Հայտընի նման՝ կը համարուի վիեննական դասական երաժիշտներէն մէկը։ Ստեղծագործած է իր ժամանակաշրջանին գոյութիւն ունեցող գրեթէ բոլոր երաժշտական ժանրերով։ «Ֆիտելիօ» օփերային, «Պրոմեթեւսի ստեղծագործութիւնները» պալլատին, երգչախմբային ստեղծագործութիւններուն եւ երգերու հեղինակ է։ Անոր ժառանգութեան մէջ ամէնէն կարեւոր տեղը կը գրաւէ գործիքային ստեղծագործութիւնները՝ դաշնակի սոնաթներ, ջութակի եւ թաւջութակի համար, քոնչերթօներ դաշնամուրի եւ ջութակի համար, նախերգանքներ, սիմֆոնիաներ։

Ծագում Եւ Ընտանիք

Խմբագրել

Լիւտվիկ Վան Պեթհովէնի նախահայրերը դուքսեր էին։ Իր մեծ հայրը՝ Վան Պեթհովէն ընտանիքին առաջին երաժիշտն էր։ Անոր որդին՝ Ճոհան Վան Պեթհովէն մենակատար էր գլխաւոր երգչախումբի մէջ, նաեւ կը զբաղէր երաժշտութեան ուսուցչութեամբ։ Ճոհան ամուսնացած էր Մարիա Մակտալենա Լէյմի հետ։

Ճոհան շատ կանուխ տարիքէն յայտնաբերած է իր զաւկին՝ Լուտուիկ Վան Պեթհովէն անօրինակելի երաժշտական տաղանդը եւ հոգ տարած է երաժշտական կրթութեան։ Իբրեւ դաշնակահար՝ Լւտուիկ Վան Պեթհովէն հանրութեան առջեւ հանդէս եկած է եօթը տարեկանին։

Լսողութեան Կորուստը

Խմբագրել

Պեթհովէն 26 տարեկան հասակին, սկսաւ կորսնցնել իր լսողութիւնը, սակայն երբեք չդադրեցաւ իր երաժշտական ստեղծագործութիւններէն։ Իսկ 44 տարեկանին, ամբողջովին խլացաւ[11]։

Իր իններորդ սեմֆոնին ղեկավարած ատեն, նոյնիսկ չլսեց ժողովուրդին ուրախութեան ճիչերը, դարձաւ գինեմոլ։ Տառապեցաւ զանազան հիւանդութիւններէ որոնցմէ՝ լեարդի բորբոքումը, որ պատճառեց դեղնախտի. մեռաւ 1827, Մարտ 26-ին, 56 տարեկան հասակին, Վիեննայի մէջ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. SG C. Ludwig van Beethoven (1770-1827), German composer // Allergy and Asthma ProceedingsProvidence: OceanSide, 1996. — Vol. 17, Iss. 4. — P. 226–228. — ISSN 1088-5412; 1539-6304
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Беетговенъ // Энциклопедический лексиконСПб.: 1836. — Т. 5. — С. 161–162.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Бетховен, Людвиг, Բեթհովեն, Լյուդվիգ // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 643–644.
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 v. Dommer Beethoven, Ludwig van // Allgemeine Deutsche BiographieL: 1875. — հատոր 2. — S. 251–268.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Dr. Constant v. Wurzbach Beethoven, Ludwig van // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — հատոր 1. — S. 224.
  8. 8,0 8,1 Beethovens Schicksal als „Migrant“ in Wien vor 200 Jahren: Vom Untertanen des Erzbischofs von Köln zum österreichischen Staatsbürger — 2022. — Vol. 13, Iss. 1. — ISSN 2042-6402
  9. https://www.crisismagazine.com/2016/beethoven-catholic-church
  10. https://www.musik-sammler.de/artist/ludwig-van-beethoven
  11. Լիւտվիկ Վան Պեթհովէն[permanent dead link]

Աղբիւրներ

Խմբագրել
  • Beethoven The Man and The Artist, Ludwig Van Beethoven