Լուչէ Ֆապրի
Լուչէ Ֆապրի (իտալ.՝ Luce Fabbri, 2 Յուլիս 1908, Հռոմ, Իտալիա - 19 Օգօստոս 2000[2][3], Մոնթեվիտէօ, Ուրուկուէյ), իտալացի գրող:
իտալ.՝ Luce Fabbri | |
---|---|
| |
Ծնած է | 2 Յուլիս 1908 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացած է | 19 Օգոստոս 2000[1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | Մոնթեվիտէօ, Ուրուկուէյ |
Քաղաքացիութիւն | Իտալիա Կաղապար:Դրօշաւորում/Ուրուկուէյ |
Ուսումնավայր | Բոլոնիայի համալսարան? |
Մասնագիտութիւն | գրող |
Վարած պաշտօններ | emeritus? |
Ծնողներ | հայր՝ Luigi Fabbri |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած եւ մեծցած է անիշխանութեան տեսաբան, ֆաշիզմի դէմ պայքարի մարտիկ Լուիճի Ֆապրիի (1877-1935) ընտանիքին մէջ։ Վաղ տարիքէն սկածլ է տպագրուիլ «Pensiero e Volonta» ամսագրին մէջ։ Իտալիոյ մէջ Պենիօ Մուսոլինիի` իշխանութեան գալէն ետք անոր հայրը 1926-ին ստիպուած եղած է Իտալիայէն գաղթել Հարաւային Ամերիկա: 1928-ին Լուչէ Ֆապրին ստացած է հասունութեան վկայական, սկսած է գրականութիւն ուսումնասիրել Լեհաստանի մէջ, այնուհետեւ անիշխանութիւններու օգնութեամբ անօրինական ճանապարհով դուրս եկած է Իտալիայէն` տեղափոխուելով Զուիցերիա: 1929-ին հօր հետ հանդիպած է Փարիզի մէջ։ Այնտեղէն տեղափոխուած է Պելճիքա, յետոյ` Ուրուկուէյ: Ուղեկցած է Արժանթինի նախագահ Խոսէ Ուրիպուրուի վրայ յարձակումէն ետք այնտեղէն փախչող անիշխանականներու խումբին: Սպանիոյ քաղաքացիական պատերազմի ժամանակ զբաղուած է անիշխանականներուն յատկացուող օգնութեան կազմակերպմամբ: Միջնակարգ դպրոցին մէջ աշխատած է որպէս պատմութեան ուսուցչուհի, այնուհետեւ աշխատած է Մոնթեվիտէոյի հանրապետական համալսարանին մէջ։ Դասախօսութիւններ ներկայացուցած է իտալական գրականութեան թեմայով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրած է «Socialismo y Libertad» («Սոցիալիզմ եւ ազատութիւն») ամսագրի իտալերէն տարբերակը: Եղած է 1970-1980-ականներուն Ուրուկուէյի մէջ ռազմական բռնապետութեան դէմ պայքարողներու շարքերին: Մահացած է Մոնթեվիտէօ:
Ստեղծագործութիւն
ԽմբագրելԳիրքեր
- Il Risorgimento (գրուել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ)
- I Canti dell’Attesa (1932),
- Camisas Negras (1935),
- 19 de Julio Antología de la Revolucíon Española (Luz de Alba կեղծանուամբ) (1937),
- La Poesía de Leopardi (1971),
- Luigi Fabbri-Storia d’un nomo libero (չհրատարակուած).
Շարք մը գրքոյկներու եւ յօդուածներու հեղինակ է:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedաաա
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedբբբ