Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարան
Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարան, հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգեւոր երգերու ու տաղերու կատարող Լուսինէ Զաքարեանին նուիրուած թանգարան Երեւանш մէջ։ Բացուած է 1 Յունիս 2019-ին՝ երգչուհիի ծննդեան 82-րդ տարելիցին օրը: Թանգարանը բացուած է Կողբացի փողոցի 42/3 հասցէին վրայ գտնուող այն բնակարանին մէջ, ուր ապրած երգչուհին: Բնակարանը կահաւորուած է այնպէս, ինչպէս այն ժամանակ, երբ Լուսինէ Զաքարեանը ամուսնին` Խորէն Պալեանի հետ բնակուած է այդ բնակարանին մէջ[1][2][3]:
Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան? |
Երկիր | Հայաստան |
Տեղագրութիւն | Երեւան |
Հիմնադրուած է | 1 Յունիս 2019 |
40°11′01″N 44°30′48″E / 40.1836°N 44.5133°E | |
Պատմութիւն
ԽմբագրելԼուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները սկսած են 2016-ին Պալեան ընտանիքի նախաձեռնութեամբ: Բնակարանը, ուր արուեստագէտները ապրած են 1968-2007-ականներուն տուն-թանգարանի վերածելու Խորէն Պալեանի ցանկութիւնը իրագործած է անոր եղբօրորդին՝ բժիշկ Ռաֆֆի Պալեանը, որու ֆինանսաւորմամբ 2018-ին իրականացուած են վերանորոգման աշխատանքները: 2019-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսի ֆինանսական աջակցութեամբ սկսած են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները:
Ցուցադրութեան համակարգման եւ ձեւաւորման աշխատանքները իրականացած են «Քուադրում» ճարտարապետական արուեստանոցի աջակցութեամբ: Հիւրասենեակը վերստեղծուած է այնպէս, ինչպէս եղած է Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի կենդանութեան օրօք: Թանգարանի հաւաքածոյի համալրման, հաշուառման, վերականգնման, թուայնացման եւ այլ աշխատանքներուն աջակցած են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի, Հայաստանի Պատմութեան թանգարանները, Հայաստանի ազգային արխիւը, Հայաստանի հանրային հեռուստատեսութիւնը եւ Ճարտարապետութեան եւ շինարարարութեան Հայաստանի ազգային համալսարանը[4]:
Ցուցադրութիւն
ԽմբագրելԹանգարանին մէջ ներկայացուած են Լուսինէ Զաքարեանի եւ անոր ամուսնին` բանասէր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ եւ երգիչ Խորէն Պալեանի անձնական իրերը, փաստաթուղթերն ու նոթաները, նամակները, գրադարանը եւ այլ ցուցանմուշներ՝ ամուսնական համատեղ կեանքի ընթացքին անոնց գործածած իրեր, հագուստ, անձնական պարագաներ, ափսէներ, բաժակներ, բազկաթոռներ: Յուշային սրահէն բացի, թանգարանին մէջ կայ համերգներ, հանդիպումներ կազմակերպելու սենեակ[5]:
Պատկերասրահ
Խմբագրել-
Լուսինէ Զաքարեանի յուշատախտակը Երեւանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցէին վրայ, ուր երգչուհին ապրած է 1968-1992-ականներուն
-
Թանգարանի ներքին յարդարանքներ
-
Թանգարանի ներքին յարդարանքներ
-
Թանգարանի այցելուները
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Բացվել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-06-17-ին։ արտագրուած է՝ 2019-08-10
- ↑ «ОТКРЫТ ДОМ-МУЗЕЙ НЕСРАВНЕННОЙ ЛУСИНЕ ЗАКАРЯН»։ golosarmenii.am։ արտագրուած է՝ 2019-06-10
- ↑ ««Պետությունը եւ իշխանությունը պետք է լավ գիտակցեն այս կառույցի կարեւորությունը». Րաֆֆի Պալյան»։ iravunk.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-07-16-ին։ արտագրուած է՝ 2019-06-13
- ↑ «Երեւանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը»։ armenpress.am։ արտագրուած է՝ 2019-06-10
- ↑ Daily A. Z. G.։ «ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»։ AZG Daily։ արտագրուած է՝ 2019-06-10