Խոսրովանուշ
Խոսրովանուշ թագուհի, Բագրատունեաց Հայաստանի հինգերորդ թագուհին, հայոց թագաւոր Աշոտ Գ. Ողորմածին (953-977) կինը։
Խոսրովանուշ | |
մահուան օր | 977 |
---|---|
Հարստութիւն | Բագրատունիներու Տոհմ |
Ամուսին | Աշոտ Գ․ Ողորմած |
զաւակներ | Սմբատ Բ. տիեզերակալ, Գագիկ Ա., Գուրգէն Կիւրիկէ . եւ «անանուն» Բագրատունի? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԹագուհիին նախնիներուն եւ տոհմին մասին քիչ տեղեկութիւններ հասած են, սակայն զաւակներուն եւ թոռներուն անունները պահպանուած են։ Ան ունեցած է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ եւ Գուրգէն։ Սմբատ ժառանգած է հօր գահը եւ դարձած հայոց թագաւոր (977-990), անոր յաջորդած է Գագիկը (990-1020)։ Գուրգէն Lոռիի մէջ առանձին թագաւորական ճիւղ մը հիմնադրած է (Կիւրիկեաններ), դարձած է Լոռիի թագաւոր, ապա իր տոհմին իշխանութիւնը հաստատած է Տաւուշի, Գարդմանի, Փառիսոսի եւ Կախեթի մարզերուն մէջ։
Աբաս Ա (928-953) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոսրովանուշ | Աշոտ Ողորմած (953-977) | Մուշեղ Ա․ Կարսեցի Կարսի թագաւոր (963-984) | Սեւաըա Բ․-ի դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Տիեզերակալ (977-990) | Գագիկ Ա․ (990-1020) | Կատրանիդէ Բ․ | Գուրգէն Լոռիի թագաւոր (978-989) | Աբաս Ա․ Կարսեցի Կարսի թագաւոր (984-1029) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սենեքերիմ Արծրունի Վասպուրականի թագաւոր (1003-1021) | Խուշուշ Բագրատունի | Յովհաննէս-Սմբատ (1022-1041) | Աշոտ Քաջ (1022-1040) | Աբաս | Կիւրիկեաններ | Գագիկ Ա․ Կարսեցի Կարսի թագաւոր (1029-1065) | Գուրանդուխտ Ռուբինեան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գործունէութիւն
ԽմբագրելԺ. դարուն Խոսրովանուշ թագուհին կառուցել տուած է Սանահինի (966 թուական) եւ Հաղբատի (976 թուական)[1] համալսարան-վանքերը, որոնց համար ծախսած է իր օժիտը: Ան ջանք չէ խնայած այդ դպրեվանքերը վերածելու ուսման եւ գիտութեան կեդրոններու[2]:
Միջնադարուն, վանքերը դարձած են գիտաուսումնական կեդրոններ, Սանահինի մէջ բացուած են համալսարան ու մատենադարան։ Աւելի ուշ, Հաղբատի դպրոցին հիման վրայ, կառուցուած են Հաղբատի գրադարանն ու մատենադարանը։
Խոսրովանուշ թագուհին Սանահինի վանքը կառուցած է Սմբատին ու Գուրգէնին արեւշատութեան համար։ Հետագային դարձած է Լոռիի թագաւորութեան եկեղեցական թեմի աթոռանիստը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Հայկական Հանրագիտարան, Աշոտ Գ․ Ողորմած»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-05-15-ին։ արտագրուած է՝ 2021-01-21
- ↑ «Հայ Կինը Հայրենասիրութեան Եւ Առաքինութեան Օրինակ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-03-13։ արտագրուած է՝ 2021-01-21