Կարապետ Գարագաշեան
Կարապետ Գարագաշեան (1840, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1902), հայ հրապարակախօս, թարգմանիչ եւ խմբագիր։
Կարապետ Գարագաշեան | |
---|---|
Ծնած է | 1840 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1902 |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, հրապարակախօս, Խմբագիր |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Կ. Պոլիս, ուր ստացած է նախնական կրթութիւնը, ապա մեկնած է Փարիզ՝ ուսումը շարունակելու։
1885-ին վերադարձած է Պոլիս, պաշտօնաւարած Ելեւմտական նախարարութեան մէջ։ Աշխատակցած է բազմաթիւ թերթերու։ Խմբագրած է «Գազետ էքոնոմիքէ ֆինանսիէ» շաբաթաթերթը՝ ֆրանսերէն։
Ֆրանսական գեղարուեստական գրականութենէն կատարած է թարգմանութիւններ, որոնք հրատարակած է առանձին գրքոյկներով, ինչպէս՝
- «Քանի մը թարգմանութիւնք ի գաղղիականէ» (1878),
- «Ծաղկաքաղ օտարազգի քերթողաց» (1870-1880, 2 հատոր),
- «Հատընտիր թարգմանութիւնք օտարազգի քերթողաց» (1886) եւ այլն[2]։
Աղբյուրներ
Խմբագրել- ↑ Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան — 1973. — ISBN 978-5-550-00265-0
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, Ա․ հատոր։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ 235։