Կուսթաֆ Ռէթսիւս

Մակնուս Կուսթաֆ Ռէթսիւս (17 Հոկտեմբեր 1842(1842-10-17)[1][2][3][4][5], Kungsholms parish, Շուէտ[1][2]21 Յուլիս 1919(1919-07-21)[1][6][3][4][5], Adolf Fredriks parish, Ստոկհոլմի լեն[1][6])՝ շուէտացի բնագէտ եւ կազմաբանագէտ, կարեւոր ներդրում ունեցած է նեարդային համակարգի հիւսուածքաբանութեան մէջ:

Կուսթաֆ Ռէթսիւս
Retzius, Magnus Gustaf by Emil Österman.jpg
Ծնած է 17 Հոկտեմբեր 1842(1842-10-17)[1][2][3][4][5]
Ծննդավայր Kungsholms parish, Շուէտ, Շվեդ-նորվեգական միություն[1][2]
Վախճանած է 21 Յուլիս 1919(1919-07-21)[1][6][3][4][5] (76 տարեկանում)
Մահուան վայր Adolf Fredriks parish, Սթոքհոլմ, Ստոկհոլմի լեն, Շուէտ[1][6]
Քաղաքացիութիւն Flag of Sweden.svg Շուէտ
Ուսումնավայր Ուփսալայի համալսարան
Լունդի համալսարան
Կորոլինգյան ինստիտուտ
Մասնագիտութիւն մարդաբան, համալսարանի փրոֆէսօր, լրագրող, կենսաբան
Աշխատավայր Կորոլինգյան ինստիտուտ
Լունդի համալսարան
Պարգեւներ եւ
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Քոթենիուսի մեդալ Քրունի լեկցիա Էդինբուրգի թագավորական միության անդամ Ամերիկայի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիայի անդամ Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Անդամութիւն Լոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան ակադեմիա, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա եւ ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային ակադեմիա
Ամուսին Anna Hierta-Retzius[1]
Ծնողներ հայր՝ Անտերս Ռէթսիւս[1]
Ստորագրութիւն
Gustaf Retzius som etnograf – Fataburen Kulturhistorisk tidskrift (1919) page 156 (signature).jpg

ԿենսագրութիւնԽմբագրել

Ռէթսիւս ծնած է Սթոքհոլմ, զաւակն է կազմաբանագէտ Անտերս Ռէթսիւսի եւ թոռը՝ քիմիագէտ Անտերս Եահան Ռէթսիւսի: Ան Ուփսալայի Համալսարանն ընդունուած է 1860-ին, եւ հոն իր բժշկութեան թեկնածուական աստիճանն ստացած է 1866-ին, 1871-ին հասած է տոքթորականի Լունտի Համալսարանէն ներս:

Ան 1877-ին ստացած է հիւսուածքաբանութեան փրոֆեսորութիւն Շուէտի Թագաւորական հաստատութենէն Karolinska Institute ներս, սակայն երեք տարի անց՝ 1890-ին հոնկէ ազատուած է այլ անդամներու հետ ունեցած տարաձայնութիւններու պատճառաւ:

Լրատուական ԴաշտԽմբագրել

Քանի որ ամուսնացած էր ֆեմինիստ Աննա Հիէրթայի հետ՝ Aftonbladet լրագիրի հիմնադիր Լարս Եոհան Հիէրթայի դստեր, անոր կարողութիւն թոյլ կուտար անոր կատարել հետազոտութիւններ եւ գրել առանց կայուն աշխատանք մը ունենալու: Աւելին, Ռէթսիւս կ'աշխատեր որպէս «Աֆթոնպլատեթի» խմբագիր (1884–87) ու նաեւ՝ որպէս լրագրող:

Գիտական ԳործունէութիւնԽմբագրել

Մակնուս Ռէթսիւս հրատարակած է 300-էն աւելի գիտական աշխատանքներ կազմաբանութեան, սաղմնաբանութեան, եւկենիքայի, գանգաբանութեան, կենդանաբանութեան եւ բուսաբանութեան բնագաւառներուն: Ան իր անունը շնորհած է բժշկական տզրուկներու կեդրոնական նեարդային համակարգի 60 միկրոմեթր տրամագիծով Ռէթսիւսի բջիջները: Թագաւորական հաստատութեան ներս եղած ատենը կարեւոր ներդրուներ ըրած է միջին ականջի ոսկորներու, ականջի թմբկաթաղանթի մկաններու նկարագրութեան գործին: Անոր 1896-ի երկհատոր Das Menschenhirn (Մարդու Ուղեղը) աշխատութիւնը եղած է մարդու ուղեղի մանրամասն կազմաբանութեան 19րդ դարու թէրեւս ամէնակարդացուող գիտական աշխատութիւնը: Ան նաեւ ուսումնասիրած է հնագոյն շուէտական եւ ֆիննական գանգեր, ընթանալով իր հօր Անտերս Ռէթսիւսի հետքերով, որ ուսումնասիրած էր մարդոց տարբեր ռասաներու գանգերը[7], ներդրումներ ընելով կեղծ գիտական գանգագուշակոււթան մէջ: Իրաւամբ, Ռեթսիւսը եղած է հայրը կեղծ գիտական ռասայեական տեսութեան, որ կը փորձեր փառաբանել «Նորտական ռասան» որպէս մարդկութեան գերագոյն ռասա: [8]

ՊատիւԽմբագրել

Ռէթսիւսը 23 անգամ եղած է Նոպէլեան Մրցանակի թեկնածու 1901-էն մինչեւ 1916-ը:

Բուսաբանական անուններու մեջբերումներուն Կուսթաֆ Ռէթսիւսին անունը կը նշուի G.Retz. հապաւումով:

ՄահԽմբագրել

Ան վախճանած է 1919-ին Սթոքհոլմին մէջ, վերապրելով իր կինը: Նոյն տարուան Շուէտի Աքատեմիոյ իր աթոռը զբաղացուցած է Ատոլֆ Նորեէնը Adolf Noreen:

ԾանօթագրութիւններԽմբագրել