Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան
Հայաստանի Պետական Մանկաւարժական Համալսարանի թանգարան, համալսարանական թանգարան է, որ կը ներկայացնէ Խաչատուր Աբովեանի Անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի պատմութիւնը, գործունէութիւնը՝ հիմնադրման պահէն առ այսօր։ Թանգարանը միաժամանակ կը ներկայացնէ հայ մանկավարժական մտքի պատմութիւնը՝ Մաշտոցէն մինչեւ միջնադարեան վերածնունդ ու մինչեւ մեր օրերը։
Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրութիւն | Երեւան |
Հիմնադրուած է | 11 Մայիս 2004 |
Մակերես | 248 քառակուսի մետր |
40°10′31″N 44°31′25″E / 40.175178°N 44.523661°E | |
Կայքէջ | museum.aspu.am |
Թանգարանի պատմութիւն
ԽմբագրելԽաչատուր Աբովեանի Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի թանգարանը հիմնադրուած է 11 Մայիս 2004-ին՝ որպէս համալսարանի պատմութեան թանգարան։ Համալսարանական թանգարանը կ՛ենթարկուի համալսարանի խորհուրդին՝ ռեկտորի նախագահութեամբ։ Գիտամեթոտական ղեկավարումը կ՛իրականացնէ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի բաժինի Թանգարանային գործ եւ յուշարձաններու պահպանութեան ամպիոնը։
Ցուցադրութիւն
ԽմբագրելՀՊՄՀ թանգարանի հիմնական ցուցադրութիւնը բացուած է 19 Նոյեմբեր 2012-ին՝ բուհի հիմնադրման 90-ամեակի առթիւ։ Թանգարանը կը զբաղեցնէ 248 քառակուսի մեթր տարածք։ Ցուցադրութեան նախագծողը Հայկազ Քոչարն է՝ Երուանդ Քոչարի որդին։ Ցուցադրութեան մէջ լայնօրէն կը կիրառուին նորագոյն տեղեկատուական տեխնոլոգիաներ՝ զգայուն պատկերացոյց, երեք պատկերացոյցեր, եռաչափ անիմացիայի կիրառմամբ Խ. Աբովեանի պատրանքը։
Բաժիններ
ԽմբագրելԹանգարանը բաղկացած է հետեւեալ բաժիններէն՝
- ֆոնտային
- ցուցադրութեան
- գիտահետազօտական
- կրթամշակութային
Գործունէութիւնը
ԽմբագրելՀամալսարանի համապատասխան՝ «Թանգարանային գործ եւ յուշարձաններու պահպանութիւն» ամպիոնի հետ՝ թանգարանը խորհրդատուական ծառայութիւններ կը մատուցէ ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերու տարբեր թանգարաններու աշխատակիցներուն, որոնցմէ շատերը ՀՊՄՀ շրջանաւարտներ են։ Թանգարանը աշխուժօրէն կը համագործակցի Երեւանի դպրոցներուն հետ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշում։