Հայկական Թավշեայ Յեղափոխութիւն
Հայկական թաւշեայ յեղափոխութիւն, որ սկզբում ունէր Սերժ Սարգսեանի դէմ բողոքի ցոյցերի տեսք։ Բողոքի ցոյցեր ընդդէմ Սերժ Սարգսեանի (յայտնի իբրեւ Մերժիր Սերժին (արւմտ. Մերժէ Սերժը, ինչպէս նաեւ՝ Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին անուանումով, ընկերային ցանցերու վրայ կը գործածուի #ՄերժիրՍերժին հեշթեկը. կը գործածուին նաեւ ոստիկաններուն ուղղուած «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր» կարգախօսները, վարորդներուն ուղղուած «Սերժին դէմ ես, սիկնալ (նշան) տո՛ւր» կարգախօսը), Հայաստանի Հանրապետութեան ղեկին Սերժ Սարգսեանի պաշտօնավարման երրորդ ժամկէտի դէմ բողոքի ցոյցեր եւ երթեր Հայաստանի մէջ 2018-ին։ Իրականութեան մէջ, տեղի ունեցածը պարզապէս բողոքի ցոյցեր չէին, այլ՝ Յեղափոխութիւն, որ աւարտեցաւ Երրորդ Հանրապետութեան՝ իրեն սպառած իրաւաքաղաքական համակարգի տապալմամբ եւ նոր՝ Չորրորդ Հանրապետութեան պատմութեան մեկնարկումով։ Ցոյցերը եւ բողոքի միջոցառումները սկսած էին 2018 թուականի Մարտ ամսին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) տարբեր անդամները չբացառեցին Սերժ Սարգսեանի երկրի վարչապետի պաշտօնի համար առաջադրելու տարբերակը[1][2][3][4][5]։ Հիմնական գործողութիւնները տեղի ունեցան 16 Ապրիլէն մինչ 8 Մայիս 2018՝ ԱԺ Ելք խմբակցութեան պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի վարչապետացման օրը։
Սահմանադրութեան փոփոխութիւն
ԽմբագրելՍերժ Սարգսեանը՝ որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրուեցաւ 2008-ին[6], ապա վերընտրուեցաւ 2013-ին[7]։ 1995-ին ընդունուած Հայաստանի Սահմանադրութիւնը կ'արգիլէր միեւնոյն անձին աւելի քան երկու անգամ անընդմեջ ընտրուիլ Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնին[8]։ 2013 թուականի 4 Սեպտեմբերին Սերժ Սարգսեանը հրամանագիր ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներու մասնագիտական յանձնաժողով ստեղծելու մասին[9][10][11]։ 2014 թուականի 10 Ապրիլին Սերժ Սարգսեանին ներկայացուեցաւ սահմանադրական բարեփոխումներու հայեցակարգի նախագիծը, որմով երկիրը պետք է անցնէր կառավարման խորհրդարանական ձեւին եւ պետութեան ղեկավարը դառնար ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներու կողմէ ընտրուած վարչապետը։ Նոյն օրը, Սերժ Սարգսեանը պաշտօնապէս յայտարարեց, որ ինք այլեւս չի առաջադրուելու ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտօններուն։ Ան մասնաւորապէս ըսաւ.
եւ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտօնապէս յայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսեանս, այլեւս երբեք չեմ առաջադրուելու Հայաստանի Հանրապետութեան Նախագահի պաշտօնի համար: Եթէ վերջնական քննարկումների արդիւնքում իմ ցանկութեանը չհամապատասխանող ուղի ընտրուի, նկատի ունեմ խորհրդարանական կառավարման մոդէլը, ապա ես չեմ յաւակնի նաեւ վարչապետի պաշտօնին: Վստահ եմ անգամ, որ մէկ մարդն երկու անգամից աւելի իր կեանքում չպէտք է յաւակնի ընդհանրապէս երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ - Սերժ Սարգսեան, 10 Ապրիլ 2014[12]
|
Հանրաքուէն ընդունուեցաւ 2015 թուականի 6 Դեկտմբերին[13]։ Նախագահութեան երկրորդ ժամկէտի աւարտէն քանի մը օր առաջ Սերժ Սարգսեանը հաստատեց, որ չի բացառիր իր թեկնածութիւնը վարչապետի պաշտօնին[14]։
Պայքարող ոյժեր
ԽմբագրելՀայաստանը երրորդ ժամկէտով ղեկավարելու Սերժ Սարգսեանի մտադրութեան դէմ բողոքի ցոյցեր սկսան շարք մը ոյժեր, որոնցմէ գլխաւորներն էին խորհրդարանական «Ելք» դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» Կուսակցութիւնն ու արտախորհրդարանական «Մերժիր Սերժին» նախաձեռնութիւնը եւ «Յանուն Հայաստան պետութեան» ճակատը։ Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարող ոյժերն ընտրեցին փողոցային պայքարը՝ կիրարկելով քաղաքացիական խաղաղ անհնազանդութիւն. երթերու, ցոյցերու եւ բողոքի այլ միջոցառումներու տարբերակը՝ բացառելով բռնութիւնը[15]։
Քաղաքացիական պայմանագիր
Խմբագրել«Իմ քայլը»
Խմբագրել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ եւ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը 2018 թուականի 31 Մարտին ընդդէմ Սերժ Սարգսեանի յետագայ իշխանավարման՝ սկսաւ բողոքի քայլերթը, որ մեկնարկեց Գիւմրի քաղաքէն՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովեան քաղաքներով եւ 13 Ապրիլին հասաւ մայրաքաղաք Երեւանի Ազատութեան հրապարակ, որուն յաջորդեցին շրջօրեայ հանրահաւաքները[16][17]։
«Իմ քայլը» նախաձեռնութեան պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործութիւնն էր, որու խօսքերու հեղինակը Նիկոլ Փաշինեանն էր, երաժշտութեան հեղինակը եւ կատարողը՝ Հայկ Ստուերը (Հայկ Եոզեֆի Հայրապետեան)[18]։
- 8 Ապրիլին «Իմ քայլը» նախաձեռնութիւնը 10 վայրկեանով փակեց Երեւան-Դիլիջան մայրուղին[19]։
- 8 Ապրիլին Նիկոլ Փաշինեանն ի պաշտպանութիւն Անուշ Լալաեանի նկատմամբ ոստիկանութեան` իր խօսքերով ապօրինի գործողութիւններուն, փակած է Երեւան - Սեւան - Իջեւան Մ4 միջպետական նշանակութեան ճանապարհի 82-րդ քիլոմեթրի վրայ տեղադրուած արագաչափ սարքը[20]։
- 9 Ապրիլին Նիկոլ Փաշինեանն ի պաշտպանութիւն քաղաքացիական գօրծոն Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկականութեան բռնութեանը փակեց Երեւան - Սեւան - Իջեւան Մ4 միջպետական նշանակութեան ճանապարհի արագաչափերէն երկրորդը։
- 11 Ապրիլին ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ Արարատ Միրզոյեանը եւ Լենա Նազարեանը Ազգային ժողովի նիստերու դահլիճի ամպիոնին գովէն գունաւոր ծխով ճայթուկներ վառեցին՝ ժողովուրդին կոչ ուղղելով 13 Ապրիլին գալ Ազատութեան հրապարակ[21]։
«Մերժիր Սերժին»
Խմբագրել«Օգնիր Սերժին գնալ թոշակի»
Խմբագրել5 Ապրիլին «Մերժիր Սերժին» նախաձեռնութiւնը Երեւանի կեդրոնին վրայ խորհրդանշական շարժում կազմակերպած էր եւ գումար կը հաւաքէր պաշտօնէն հեռացող Սերժ Սարգսեանի թոշակին համար[22]։
- 8 Ապրիլին նախաձեռնութիւնը ինքնաշարժներու երթով շարժեցան դէպի Ծովագիւղ, ուր միացաւ Նիկոլ Փաշինեանի բողոքի քայլերթին[23]։
- 9 Ապրիլին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնութիւնը Ազատութեան հրապարակէն երթ կազմակերպեց Երեւանի կեդրոնական փողոցներով[24]։
- 11 Ապրիլին «Մերժիր Սերժին» նախաձեռնութիւնը «Հանուն Հայաստան պետութեան» ճակատի աջակցութեամբ մօտ կես ժամ փակեցին Տիգրան Մեծ - Մելիք Ադամեան փողոցներու խաչմերուկը[25]։
«Հանուն Հայաստան պետության» ճակատ
Խմբագրել- 10 Մարտին «Հանուն Հայաստան պետութեան» ճակատն իր առաջին հանրահաւաքը կազմակերպեց Ազատութեան հրապարակին վրայ։[26]։
- 9 Ապրիլին Ազատութեան հրապարակին վրայ համատեղ հանրահաւաք կազմակերպեզին «Հանուն Հայաստան պետութեան» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնութիւնները[27]։
Այլ Շարժումներ
Խմբագրել- 9 Ապրիլին քաղաքացիական գործօն Վարդգես Գասպարին «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկայ» պաստառ պարզած էր Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսեանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ կիրառկած են քաղաքացիական գործօնի նկատմամբ, ինչին պատճառաւ վատացած է անոր ինքնազգացողութիւնը[28]։
- 9 Ապրիլին Ազատութեան հրապարակին վրայ Սերժ Սարգսեանի երրորդ ժամկետին դէմ հացադուլ սկսաւ «Ազգային համաձայնութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Հարութիւնեանը[29]: Ան հացադուլէն դուրս եկաւ 13 Ապրիլի։
- 13 Ապրիլին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկին մէջ ազատազրկման մէջ գտնվող Շանթ Հարութիւնեանը հացադուլ սկսաւ՝ որպէս զորակցութիւն Սերժ Սարգսեանի դէմ պայքարող ուժերուն։
12 Ապրիլի Իրադարձութիւններ
Խմբագրել2018 թուականի 12 Ապրիլի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնութեան խումբ մը անդամներ նստեցան Երեւանի Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատուածին մէջ եւ շուրջ 40 վայրկեան երթեւեկութեան համար փակ պահած քաղաքի գլխաւոր պողոտաներէն մէկը: Աւելի ուշ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպեանի գլխաւորութեամբ ուժ կիրառելով հեռացուցած են ցուցարար երիտասարդները, որոնցմէ մաս մը ոստիկանական ինքնաշարժով տեղափոխուեցան Երեւանի Չարենցի փողոցի վերջնամաս: Ոստիկանութեան գործողութեէնէն ետք կարճ ժամանակահատուածով կը բացուի Մաշտոցի պողոտան[30][31]:
Շուրջ 30 վայրկեան ետք՝ մօտաւորապէս ժամը 18:00-ին, «Մերժիր Սերժին» եւ «Իմ քայլը» նախաձեռնութիւններու անդամներն ու համակիրները ինքնաշաի երթով մօտեցած են Պաղրամեան-Մաշտոց պողոտաներու խաչմերուկին եւ կրկին փակած Մաշտոցի պողոտայի երթեւեկութիւնը: Խցանումներու հետեւանքով ամբողջութեամբ կաթուածահար եղան Պաղրամեան, Մաշտոց պողոտաները եւ Սայեաթ-Նովայի պողոտան ու հարակից փողոցները: Որոշ ժամանակ ոստիկանութիւնը փակած էր Պաղրամյան պողոտայի՝ Մաշտոցի պողոտան, որու բացուելէն ետք ինքնաշարժերթի մասնակիցները շարեցան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի ու անոր համախոհներուն ընդառաջելով, որոնք Սեւան-Երեւան ճանապարհով քայլերթով կը շարժէին դեպի մայրաքաղաք Երեւանի ուղղութեամբ[32]: Ինքնաշարժերթի մասնակցիները ինքնաշարժներով կրկին կը վերադառնան Երեւան[33]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ ««Հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ». Շարմազանով»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ. Գալուստ Սահակյան»։ news.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին. գեներալ (տեսանյութ)»։ 1in.am։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ ««Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը». Արմեն Աշոտյան»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ ««Մերժիր Սերժին»-ի անդամները ավտոերթով միացան Փաշինյանի «ԻմՔայլ»-ին (տեսանյութ)»։ a1plus։ 16:05
- ↑ ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
- ↑ «Սերժ Սարգիսեան ՀՀ Նախագահ - Նախագահ - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-10-20-ին։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «DocumentView»։ www.arlis.am։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ One Studio։ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հայտնի է»։ www.yerkir.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2018-04-08[permanent dead link]
- ↑ ՀՀ Նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը[permanent dead link]
- ↑ «Fraud claims mar Armenia referendum»։ BBC News (en-GB)։ 2015-12-07։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգիսեան»։ www.tert.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-03-19-ին։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ ««ՔՊ-ն բացառում է բռնութիւնը նաեւ որպէս հակագործողութիւն». Փաշինեանը՝ Թանդիլյանին»
- ↑ Technologies Peyotto։ «Լինելու են ոչ թե շուրջօրյա նստացույցեր, այլ շուրջօրյա հանրահավաքներ․ ՔՊ անդամ (տեսանյութ)»։ 1in.am։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «Նիկոլ Փաշինեանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին»։ www.panorama.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ «Սա գրվող պատմություն է մի նոր... ձայնագրվել է «Քաղաքացու երգը»՝ նվիրված սպասվող պայքարին»։ Հայկական Ժամանակ։ 30/03/2018
- ↑ «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երեւան-Դիլիջան մայրուղին
- ↑ Պատգամաւորը փակած է արագաչափը. ոստիկանութեան հորդորը Նիկոլ Փաշինեանին
- ↑ «Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը ակցիա իրականացրին ԱԺ-ում. դահլիճը ողողվեց գունավոր ծխով»։ Հայկական Ժամանակ։ 1/04/2018 schedule
- ↑ ««Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանգանակում է Սերժ Սարգիսեանի «թոշակը»»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ ««Մերժիր Սերժին»-ի անդամները միացան Փաշինեանին (տեսանյութ) | AraratNews»։ AraratNews (hy-AM)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-04-11-ին։ արտագրուած է՝ 2018-04-08
- ↑ ««#ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնութեան երթը»։ 22:17, 9 ապրիլի, 2018
- ↑ «Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ – Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը»։ Ազատություն։ Ապրիլ 11, 2018
- ↑ «Հանուն Հայաստան պետության» ճակատը իր անդրանիկ հանրահավաքը անցկացրեց
- ↑ ««Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնութիւնները համատեղ հանրահաւաք են անցկացնում. ուղիղ միացում»։ Kentron.am։ 18:50, 10.04.2018
- ↑ «Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ»։ 9.04.2018։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-04-12-ին։ արտագրուած է՝ 2018-05-06
- ↑ ««Սերժ Սարգիսեանը գտնվում է քաղաքական կլինիկական մահի շրջանում». Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո)»։ News.am։ 17:58, 09.04.2018
- ↑ ««Մերժին Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ պահեցին Մաշտոցի պողոտայի մի հատվածը»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-23
- ↑ «Ցուցարարներին ոստիկանները «պատանդ» են վերցրել (տեսանյութ ոստիկանական մեքենայից) թարմացված»։ Armtimes.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-23
- ↑ «Ավտոերթի մասնակիցները Պտղնիում միացան Նիկոլ Փաշինեանին. թարմացվող»։ Armtimes.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-04-23
- ↑ [Ազատություն ռադիոկայանի երեկոյան լուրերի թողարկում, 12.04.2018 թվական:]