Հենրիկ Ս․ Մալեան

հայ բեմադրիչ


Հենրիկ Ս. Մալեան (30 Սեպտեմբեր 1925(1925-09-30)[1], Թելավ, Թիֆլիսի նահանգ[1] - 14 Մարտ 1988(1988-03-14), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն) հայ նշանաւոր շարժապատկերի բեմադրիչ, թատերական բեմադրիչ, շարժապատկերի հեղինակ եւ գրող, թատերական ուսուցիչ:

Հենրիկ Ս․ Մալեան
Ծնած է 30 Սեպտեմբեր 1925(1925-09-30)[1]
Ծննդավայր Թելավ, Թիֆլիսի նահանգ[1]
Մահացած է 14 Մարտ 1988(1988-03-14) (62 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1]
Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան[1]
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ
Աշխատավայր Tbilisi Aircraft Manufacturing?[1]
Հայֆիլմ[1]
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1]
Հենրիկ Մալյանի անվան թատրոն?
Անդամութիւն ԽՍՀՄ շարժանկարիչներու միութիւն
Երեխաներ Նարինէ Մալեան
Հենրիկ Մալեան եւ Շարլ Ազնաւուր Սօս Սարգսեան եւ Ալպերթ Մկրտչեան

Կենսագրութիւն

Խմբագրել

Հենրիկ Սուրէնի Մալեան ծնած է Թելաւ (Վրաստան), 1925 Սեպտեմբերի 30-ին: 1951 աւարտեց Երեւանի Գեղարուեստա-թատերական հիմնարկի բեմադրական բաժանմունքի (faculty) ընթացքը:

Մալյանը այնչափ բարի ու համերաշխ մարդ էր եւ իր բարութիւնն ու համերաշխութեան մեծ ցանկութիւնը տարածած էր հանդիսատեսի հետ միայն [2]:

1951-1954-ին, բեմադրիչի պաշտօն վարեց Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններուն մէջ:

1953-ին, կատարելագործման համար հետեւեցաւ Մոսկուայի Թատերարուեստի հիմնարկին կից Բարձրագոյն Բեմադրական դասընթացքներուն:

1954-ին, «Հայֆիլմ» հիմնարկի (արուեստանոցին) մէջ վարեց բեմադրիչի աշխատանք: 1971-էն՝ դասախօս:

Հենրիկ Մալյանը Հայաստանի մեծագոյն արուեստագէտներէն մէկն, իսկ անոր ստեղծած ֆիլները հայկական մշակոյթի լաւագոյն մասնակիցներէն են, որոնք պէտք է սիրել ու փայփայել գանձերու պէս[2]:

  Ինձ համար մէկ հանդիսատեսը հաւասար է ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՒԱՍԱՐ Է միլիոնին: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարութիւնները, պատւոյ երկաթեղենները ուրիշներուն ... ինձ միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես ...[2]
- Հենրիկ Ս. Մալեան
 


  Ես գիտեմ մարդուն բոլոր թուլութիւնները եւ անոր ուժը նոյնպէս

Գիտեմ այդ ձգտումներու բոլոր շարժառիթները: Գիտեմ անոր խօսքը ու խօսքի տակի թաքնուած լռութիւնը: Գիտեմ անոր լռութիւնը եւ լռութեան տակ թաքնուած խօսքը: Գիտեմ անոր բոլոր, բոլոր գաղտնիքները:[2]

 


Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Աղբիւրներ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել