Հենրի Գաբրիէլեան

Հենրի (Յարութիւն) Գաբրիէլեան (3 Նոյեմբեր 1903(1903-11-03)[1][2][3], Պատականց, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[2][3] - 10 Ապրիլ 1981(1981-04-10)[1][3], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3]), հայ փիլիսոփայ

Հենրի Գաբրիէլեան
Ծնած է 3 Նոյեմբեր 1903(1903-11-03)[1][2][3]
Ծննդավայր Պատականց, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[2][3]
Մահացած է 10 Ապրիլ 1981(1981-04-10)[1][3] (77 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3]
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[2][3]
Ուսումնավայր Երևանի թեմական դպրոց?
Երեւանի Պետական Համալսարան
Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ?[2]
Կոչում փրոֆէսոր[2][3]
Մասնագիտութիւն Խմբագիր, փիլիսոփայ
Աշխատավայր Աւանկարտ
Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն
Հայաստանի Գրողներու Միութիւն
Գրական թերթ[2]
Երեւանի Պետական Համալսարան
Վիլնիւսի Համալսարան[2]
Վարած պաշտօններ ռեկտոր?[2][3]

Կենսագրություն

Խմբագրել

1915-ին՝ ծնողներուն հետ կը գաղթէ Պարսկաստան: Ապա ընտանեօք կը տեղափոխուին Դիլիջան: Տեղի միջնակարգ դպրոցին ուսումը շարունակելէ յետոյ, կ'անցնի Երեւան, ուր կը նուիրուի հասարակական ու խմբագրական աշխատանքի,միաժամանակ հետեւելով համալսարանական ուսման: 1923-ին Հ.Գաբրիէլեան կը հանդիսանայ «Ավանգարդ» թերթի առաջին խմբագիրը: Երեւանի պետական համալսարանի ընթացքը աւարտելէ ետք, 1930-ին մուտք կը գործէ Մոսկուայի Փիլիսոփայութեան ինստիտութը,ուրկէ շրջանաւարտ կ'ըլլայ 1933-ին: Ապա՝ վերադառնալով Երեւան, վերստին կը նուիրուի մանկավարժական ու խմբագրական աշխատանքի: 1936-1937 թուականերուն կը վարէ «Գրական թերթ» ի պատասխանատու խմբագրի պաշտօն: 1937-ին Հ. Գաբրիէլեան կը շնորհուի Փրոֆ-ի կոչում. նոյն տարին կը նշանակուի Երեւանի Պետական Համալսարանի նախագահ: 1945-ին կը պաշտպանէ դոկտորական իր աւարտաճառը, ու մինչեւ 1948, որպէս դասախօս կը պաշտօնավարէ Երեւանի Պետական Համալսարանի Փիլիսոփայութեան ամբիոնին մէջ։ 1948-1955 Հ.Գաբրիէլեան կը դասախօսէ վիլնիուսի համալսարանին մէջ։ 1955-ին կը նշանակուի Երեւանի Պետական համալսարանի Փիլիսոփայութեան ամբիոնի վարիչ պաշտօն,զոր կը պահէ մինչեւ 1970:

1970-1974 նոյն հաստատութեան մէջ ան կը վարէ Փիլիսոփայութեան պատմութեան եւ գիտական Աթէիզմի ամբիոնը, իսկ 1974-ին կը կոչուի Փիլիսոփայութեան պատմութեան ամբիոնի վարիչի պաշտօնին:

Բազմավաստակ դիտնական ու բեղուն գրիչ, փրոֆ Հ. Գաբրիէլեանի գրչին կը պատկանին բազմատեսնեակ աշխատասիրութիւններ: Առանձին հատորներով հրատարակուած են հեղինակին հետեւեալ մենագրութիւնները. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (Երեւան 1924), ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆՇԵՒԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ (Երեւան 1934)ԳԱԼՈԷՍՏ ԿՈՍՏԱՆԴԵԱՆ(Երեւան 1946), ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Ա. Հտր.Երեւան, 1956:Բ.Հտր . Երեւան 1957 : Գ.Հտր 1957 : Դ.Հտր. Երեւան 1965): (Սոյն աշխատասիրութիւնը աւելի ամփոփ՝ նաեւ հրատարակուած է ռուսերէն լեզուով): ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՌԷԱԿՑԻՈՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ (Երեւան 1960), ՀԱՅ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՔՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ (Երեւան 1966, ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ-ռոէսերէն-(Երեւան 1970)ԱԶԳԵՐԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹԻՒՆՆԵՐԸ (Երեւան 1973), ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան 1976):

Հենրի Գաբրիէլեան կը մահանայ 1981 Յուլիսին:

Աղբիւրներ

Խմբագրել

Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Թ. էջ 361-362

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.