Հրաչեայ Ղափլանեան
Հրաչեայ Ղափլանեան (14 Նոյեմբեր 1923[1], Գարգառ, Հայաստան - 17 Օգոստոս 1988, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), Խորհրդային Հայաստանի թատերական անուանի բեմադրիչներէն։ Ան հիմնած է Երեւանի Տրամաթիքական թատորնը, որ այժմ կը կրէ իր անունը։
Հրաչեայ Ղափլանեան | |
---|---|
| |
Ծնած է | 14 Նոյեմբեր 1923[1] |
Ծննդավայր | Գարգառ, Հայաստան |
Մահացած է | 17 Օգոստոս 1988 (64 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասան, բեմադրիչ, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր, թատերական ուսուցիչ |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Երեխաներ | Տաթեւիկ Ղափլանեան |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Լոռիի մարզի Գարգառ գիւղը։ 1935-ին սկսած է մանկական դերեր խաղալ պատանի հանդիսատեսի թատրոնին մէջ։
1940-ին աւարտած է Երեւանի պետական գեղարուեստա-թատերական հիմնարկը։
Մասնակցած է Բ. Աշխարհամարտին, ուր ծանրօրէն վիրաւորուած է, բայց ետքը վերադարձած է ռազմադաշտ մինչեւ 1945։
Թաղուած է Կոմիտասի անուան պանթէոնին մէջ[3]։
Թատերական գործունէութիւն
ԽմբագրելԳլխաւոր բեմադրիչը եղած է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնին (1953-1956 եւ 1959-1962), Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնի (1959-1962) եւ Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային թատրոնի (1962-1965)։
Ներկայացումներ բեմադրած է նաեւ Մոսկուայի շարք մը թատրոններու մէջ[2]։
1966-1988 թուականներուն Հայաստանի Թատերական Գործիչներու Միութեան նախագահը հանդիսացած է։ Հիմնած է Երեւանի տրամաթիք թատրոնը եւ դասաւանդած՝ Երեւանի պետական գեղարուեստա-թատերական հիմնարկին մէջ։
Բեմադրած է հայ, ռուս եւ միջազգային զանազան թատերագիրներու հանրայայտ գործեր, ոմանք՝ իր իսկ բեմականացումով։
Կոչումներ եւ պարգեւներ
ԽմբագրելԱրժանացած է զանազան կոչումներու՝
- Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ (1954),
- արուեստի վաստակաւոր գործիչ (1961)
- ժողովրդական արուեստագէտ (1966)։
1971ին դարձած է Խորհրդային Միութեան ժողովրդական արուեստագէտ։
Շահած է Հայաստանի պետական մրցանակը երկու անգամ (1975 եւ 1979), ինչպէս եւ Խորհրդային Միութեան պետական մրցանակը (1978)։
Պարգեւատրուած է շարք մը մարտական շքանշաններով եւ մետալներով։ Երեւան վերադարձին, շարունակած է դերասանական գործունէութիւնը մինչեւ 1950։ 1952-1954 թուականներուն, Ղափլանեան ուսանած է Մոսկուայի գեղարուեստի թատրոնին մէջ։[3]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Капланян Рачья Никитович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 «Հրաչեայ Ղափլանեանը Պիտի Դառնար 90 Տարեկան»։ 2013-11-14։ արտագրուած է՝ 2023-05-08
- ↑ 3,0 3,1 «ՀՐԱՉԵԱՅ ՂԱՓԼԱՆԵԱՆ (ծնունդ՝ 14 Նոյեմբեր, 1923)» (en-US)։ 2022-11-10։ արտագրուած է՝ 2023-05-08