Ղազարոս Աղայեան
Ղազարոս Աղայեան (4 (16) Ապրիլ 1840[1][2][3] կամ 16 Ապրիլ 1840[3], Պոլնիս-Խաչէն, Թիֆլիսի գաւառ, Ռուսական Կայսրութիւն[1] - 20 Յունիս (3 Յուլիս) 1911[2][3], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), հայ գրող։
Ղազարոս Աղայեան | |
---|---|
| |
Ծնած է | 4 (16) Ապրիլ 1840[1][2][3] կամ 16 Ապրիլ 1840[3] |
Ծննդավայր | Պոլնիս-Խաչէն, Թիֆլիսի գաւառ, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 20 Յունիս (3 Յուլիս) 1911[2][3] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, ուսուցիչ, հրապարակախօս, հանրային գործիչ |
Աշխատավայր |
Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա[1] Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին?[1] Փորձ[1] Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց?[1] |
Երեխաներ | Մուշեղ Աղայեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄանկագիր, բանաստեղծ, վիպասան, մանկավարժ եւ հրապարակախօս։
Աղայեանը ամենայայտնի հայ հեքիաթագիրներէն է։ Անոր գրած հեքիաթներէն շատերը հիմնուած են ժողովրդական աւանդութիւններու վրայ։
Ծնած է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մօտ գտնուող Խաչէն գիւղը։ Տասներեք տարեկանին կը յաճախէ Թիֆլիսի Ներսիսեան վարժարանը, բայց նիւթական պատճառներու հետեւանքով կիսատ կը ձգէ։ Կը սորվի գրաշարութիւնը եւ կը մեկնի Ռուսաստան` աշխատելու։ Մոսկուայի մէջ ինքնազարգացումի միջոցով մեծապէս կը հարստացնէ իր գիտելիքները։
1867-ին կը վերադառնայ Թիֆլիս, նախ կ՛աշխատի որպէս խմբագիր, ապա՝ կը նուիրուի ուսուցչութեան։
Աղայեան գրած «է Արութին Եւ Մանուէլ» եւ «Երեք Քոյր» վէպերը։ Իր գլխաւոր գործերը կը նկատուին իր հեքիաթները, որոնց նիւթը քաղած է մեր ժողովրդական բանահիւսութենէն, ինչպես նաեւ մանուկներու համար գրած իր բանաստեղծութիւնները։ Որպէս մանկավարժ պատրաստած է «Մայրենի Լեզու» դասագիրքերու շարքը։
Գործերը
Խմբագրել- «Արութին եւ Մանուէլ» (1867)
- «Երկու Քոյր» (1872)
- «Քէօրօղլին» (1893)
- «Բաժանութիւն» (1890)
- «Սէրը Արտաքսուած» (1889)
Ընտանիք
Խմբագրել- Հայր՝ Ստեփան Աղայեան (1806/1807-4 Հոկտեմբեր 1882)
- Մայր՝ Հռիփսիմէ Յովհաննիսեան (1815/1816-1 Յունիս 1876)
- Դուստր՝ Լուսիկ Սարեան (Աղայեան) (3 Յունիս 1893-1974), նկարիչ Մարտիրոս Սարեանի (1880-1972) կինը
- Որդի՝ Մուշեղ Աղայեան (5 Նոյեմբեր 1883 կամ 1888-11 Սեպտեմբեր 1966), յայտնի երգահան, երգիչ։
Աղայեանի մասին
ԽմբագրելԿարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականութեան մէջ քայլող մի զօրապետ իշխան լինէր, լեռների քաջ որսկան, աշխարհէ աշխարհ կտրող կարաւանապետ։ |
Արտաքին յղումներ
Խմբագրել- Ղազարոս Աղայեան (1840¬1911).Հայ ժողովուրդի անզուգական մանկագիրն ու մեծարժէք Ուսուցիչը։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Յիշողութիւն։
- ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ: ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԵԱՆ ԷԼ. ԳԻՐՔ (դասական ուղղագրութիւն)։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 123.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Педагоги и психологи мира — 2012.