Ճորճ Ուաշինկթըն
Ճորճ Ուաշինկթըն (22 Փետրուար 1732[15], Պրիճս Քրիք, Վիրճինիա, ԱՄՆ - 12 Դեկտեմբեր 1799, Մաունթ Վերնոն, Վիրճինիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացեալ Նահանգներու առաջին նախագահ (30 Ապրիլ 1789 - 4 Մարտ 1797)։
Կենսագրութիւն
ԽմբագրելՈւաշինկթընը անկախութեան համար պատերազմի ժամանակ Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, ԱՄՆ հիմնադիր հայրերէն մէկը։ Նախագահած է երկու ժամկէտ եւ նախագահութիւնը փոխանցած Ճոն Ատամսին։ Երկու ժամկէտէ աւելի չառաջադրուելու աւանդոյթը պահպանուած է մինչեւ Ֆրենքլին Ռուզվելթի նախագահութիւն, որ ընտրուած է 3 անգամ։
Ծնած է ագարակատիրոջ ընտանիքի մէջ։ Կրթութիւնը ստացած է տանը մէջ, սիրած է կարդալ։ 11 տարեկանին կորսնցուցած է հայրը։ Աշխատած է որպէս հողաչափ, մասնակցած է լորտ Ֆերֆաքսի արշաւներուն։ 1752 թուականին ժառանգած է Մաունթ Վեռնոնի կալուածքը, նոյն թուականին կամաւօրագրուած է աշխարհազօրին, մասնակցած է ֆրանսացիներուն ու հնդիկներուն դէմ մարտական գործողութիւններուն, եղած է գերութեան մէջ։ 1758 թուականին պատշօնաթող եղած է գնդապետի աստիճանով։ 1759 թուականին Ուաշինկթընը կ'ամուսնանայ Մարթա Տենտրիճ Քաստիսի հետ ու կը սկսի աշխուժօրէն զբաղիլ իր կալուածի նորոգութեամբ, բարեկարգութեամբ եւ կը դառնայ Վիրճինիայի ամենահարուստ հողատէրեէն մէկը։ 1758-1774 թուականներուն Ուաշինկթընը ընտրուած է Վիրճինիայի Սահմանադիր ժողովի անդամ, ուր պայքարած է գաղութատէր երկրի հետ՝ գաղութներու իրաւունքներու համար, դատապարտելով յամենայն դէպս բռնի գործողութիւնները։ Եղած է Առաջին Սահմանադիր Քոնկրեսի պատուիրակ։ Մեծ Բրիտանիոյ հետ բախումէն ետք հրաժարսծ է յաշտեցման փորձերէն, կապած է զէնքն ու զրահը ու միաձայն ընտրուած ամերիկեան զինուած ուժերու հրամանատար։ Վերակազմելով զօրքը՝ ան ղեկաւարած է բանակի ուժերը Պոսթընի պաշարումէն սկսած (1776) մինչեւ անգլիական զօրքերու անձնատուր ըլլալը Եորք Թաունի մօտ (1781)։ 1783-ի Նոյեմբերին Փարիզի պայմանագիրէն ետք դարձեալ թողած է հրամանատարի իւր լիազօրութիւնն ու հաստատուած Մաունթ Վեռնոնի մէջ։
Համադաշնութեան վերաբերեալ յօդուածներէն դժգոհ՝ Ուաշինկթըն ընտրուած է Սահմանադիր ժողովի նախագահ, որ 1787 թուականին ձեւակերպած է ԱՄՆ-ու Սահմանադրութիւնը։ 1789 թուականին Ճորճ Ուաշինկթընը միաձայն ընտրուած է ԱՄՆ-ու առաջին նախագահ։ 1792 թուականին անոր ըտրած են երկրորդ անգամ։ Ըլլալով պետութեան առաջնորդ՝ կ'աջակցէր Միութեան ամրացման, սահմանադրութեան սկզբունքներու կեանքի կոչելուն ու ԱՄՆ-ու մայրաքաղաքի կառուցման։ Կը զբաղէր իշխանութեան կեդրոնական մարմիններու ձեւաւորմամբ, կը ստեղծէր նախագահներու սահմանակարգի նախադէպերը, կ'քաջալերէր տնտեսութեան զարգացումը։ Ուաշինկթընը կը պահպանէր Քոնկրեսի հետ սերտ յարաբերութիւնները։ 1794 թուականին ճնշած է ԱՄՆ-ու պատմութեան մէջ առաջին ապստամբութիւնը ընդդէմ պետական իշխանութեան։ Արտաքին քաղաքականութեան մէջ կը խուսափէր եւրոպական երկիրներու գործերուն միջամտելէ։ Հրաժարած է նախագահական ընտրութիւններուն մասնակցիլ երրորդ անգամ։ Հեռանալէն առաջ ազգին ուղղած է իր հրաժեշտի նամակը։
Լքելով նախագահի աթոռը՝ Ուաշինկթըն հաստատուած է Մաունթ Վեռնոնի մէջ, յաճախ այցելած է կառուցուող մայրաքաղաքը։ Քոնկրեսը Ուաշինկթընին շնորհած է Հիմնադիր Հօր տիտղոսը։ Ֆրանսայի հետ յարաբերութիւններու սրման ժամանակ ՝ 1798 թուականի ամրան, խորհրդանշական կերպով նշանակուած է բանակի հրամանատար։ 14 Դեկտեմբեր 1799-ի լոյս 15-ի գիշերը Ուաշինկթընը մահացած է։ Անոր թաղած են 18 Դեկտեմբերին-ին Մաունթ Վեռոնի մէջ։
Աշխատութիւններ
Խմբագրել- The Writings of George Washington. Hg. v. John C. Fitzpatrick, 39 Bde. Washington 1931–1944.
Յուշարձաններ
Խմբագրել-
Ֆիլատելֆիայի Անկախութեան սրահին մէջ /քանդակագործ՝ Ճոզըֆ Պեյլի/
-
Ուաշինկթընի առաջին յուշարձանը /Պալթիմոր/
-
Ուաշինկթընի յուշարձանը Վիրճինիայի Քափիթոլիումի մէջ /քանդակագործ՝ Ժան Անտուան Հուդոն/
-
Lieutenant General George Washington, Washington Circle, Washington, D.C.
-
Մաունթ Ռոշմորի դիմաքանդակը
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 https://d-nb.info/gnd/11876439X/about/lds / German National Library
- ↑ http://www.anb.org/articles/02/02-00332.html
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ McDonald F. Washington, George (1732-1799), first president of the United States // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0200332
- ↑ http://www.timelines.ws/subjects/Wine.HTML
- ↑ Вашингтон Джордж // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ George Washington
- ↑ (unspecified title)
- ↑ https://www.archives.gov/founding-docs/founding-fathers
- ↑ https://history.house.virginia.gov/search
- ↑ Bibliothèque nationale de France Record #11928912p // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ 13,0 13,1 Kindred Britain
- ↑ 14,0 14,1 14,2 Deutsche Nationalbibliothek Record #11876439X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Wikiwix's cache»։ archive.wikiwix.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-02-24-ին։ արտագրուած է՝ 2016-04-05
Արտաքին յղումներ
Խմբագրել- Джордж Вашингтон — настоящий американский герой. Программа «Эха Москвы» из цикла «Всё так»
- George Washington на IMDB
- Washington: The Forging of a Nation на IMDB
- The Crossing на IMDB
- George Washington, président modeste sur herodote.net
- (անգլերէն) Mount Vernon : le site de la résidence de George Washington en Virginie, aujourd’hui transformée en musée
- (անգլերէն) Mark Mastromarino, Biography of George Washington Archived 2018-10-31 at the Wayback Machine., The Mount Vernon Ladies Association
- (անգլերէն) George Washington Biography sur le site From Revolution to Reconstruction