Մկրտիչ Աբգար
Մկրտիչ Աբգար(եան) (4 Յունուար 1884, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - 1967, Թեհրան, Իրան), Խաչիկ վրդ. Առաջնորդ Իրանի Կաթողիկէ Հայոց:
Մկրտիչ Աբգար | |
---|---|
| |
Ծնած է | 4 Յունուար 1884 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
Մահացած է | 1967 |
Մահուան վայր | Թեհրան, Իրան |
Կրօնք | Կաթոլիկութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած 1884 4 Յունուարին՝ Նոր Ջուղայի մէջ։ Նախնական կրթութիւնը կը ստանայ Թեհրանի Ֆրանսական դպրոցը, իսկ բարձրագոյնը՝ Հռոմ «Probaganda»-ի համալսարանը:
1907 Նոյեմբեր 3-ին կաթողիկէ Հայոց եկեղեցիին մէջ քահանայ կը ձեռնագրուի:
1908 թուականին ուսումը կ'աւարտէ փիլիսոբայութեան եւ աստուածաբանութեան դոկտորի աստիճանով:
1934-ին երբ Հայ Կաթ. Պատրիարքութեան եւ Հռոմի բանակցութեան հետեւանքով Իրանի Կաթողիկէ Հայոց Թեմի վերականգնումը վերջական փուլի կը հասնի, Գեր. Աբգար Նոր Ջուղա կու գայ իբրեւ Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ, ուր նախ նոր եւ հաստատուն հիմերու վրայ կը գնէ տեղւոյն կաթ. Հայոց առաքելութիւնը: Այդ ատենէն Իրանի Կաթողիկէ Հայերը եկեղեցական անկախ եւ ինքնուրոյն վիճակ կը ստանան եւ Հայ կաթ. պատրիարքութեան հովանաւորութեան ներքոյ կը մտնեն:
Աղբիւրներ
Խմբագրել- Հայր Մկրտիչ Վրդ․ Պոտուրեան, «Հայ Հանրագիտակ», 1938 Պուքրէշ, Ա․ հատոր, էջ 12։