Պետրոս Քալանթարեան
Ռուսաստանի մէջ բժշկական կրթութիւն ստացած առաջին հայ բժիշկը։
Պետրոս Քալանթարեան (20 Հոկտեմբեր 1735[1], Նոր Ջուղա[1] - անհայտ[1]), Ռուսաստանի մէջ բժշկական կրթութիւն ստացած առաջին հայ բժիշկը։
Ծնած է | 20 Հոկտեմբեր 1735[1] |
---|---|
Ծննդավայր | Նոր Ջուղա[1] |
Մահացած է | անհայտ[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Կենսագրական գիծեր
Խմբագրել1764 թուականին աւարտած է Ս․ Փեթերսպուրկի բժշկական դպրոցը եւ 9 տարի աշխատած է որպէս զինուորական բժիշկ։
1773 թուականին զօրացրուած ու տեղափոխուած է Մոսկուա։ Աշխատած է Լազարեան ճեմարանին մէջ։
1789 թուականին գրած է «Բժշկարան համառօտ» աշխատութիւնը (հրատարակուած է 1793 թուականին, Նոր Նախիջեւան[2]։ Գիրքը բաղկացած է բժշկարանէ եւ լատիներէն-հայերէն բժշկական եզրերու բառարան է։ Առաջնակարգ տեղ տրուած է հայկական բնաշխարհի դեղաբոյսերուն։