Պռոշեանի Քոնեակի Գործարան
Պռոշեանի քոնեակի գործարան, ալքոլային խմիչքներ արտադրող ձեռնարկութիւն, Երեւանի մէջ: Կը գտնուի Աշտարակի խճուղիին վրայ՝ դէպի Պռոշեան գիւղ տանող հատուածը[1]: Գործարանը յայտնի է իր Մանէ քոնեակ ապրանքանիշով:
Պատմութիւն
Խմբագրել1885-էն սկսեալ գործարանը սկսած է գործել Պռոշեան գիւղին մէջ: Այժմ գործող արտադրամասերը հիմնուած են 1980-ականներուն` իբրեւ Հայկական Խորհրդային Սոցիալիստական պետական ձեռնարկութիւն Երեւանի հիւսիս-արեւմտեան ծայրամասը: Խորհրդային Միութեան փլուզումէն ետք գործարանը 1996-ին սեփականաշնորհուած է[2]:
Հայկական քոնեակը գործարանի հիմնական արտադրանքն է, որ կը պատրաստուի Արարատեան դաշտի բերրի խաղողէն: Գործարանը ունի տարբեր արտադրութիւններ, ինչպէս` գինի, մրգային գինի, օղի եւ պահածոյ սնունդ: Ընկերութիւնը կ՛արտադրէ նաեւ յուշանուէր քոնեակներու մեծ հաւաքածոյ: Արտադրութիւնը ամբողջութեամբ հիմնուած է Իտալիաիտալական արուեստագիտութեան հիման վրայ:
Գործարանի արտադրանքը շարունակ կ՛արտահանուի Ռուսաստան, Ուքրանիա, Լիթուանիա, Պելառուս, Լաթվիա, Վրաստան, Գերմանիա, Էսթոնիա, ԱՄՆ, Յունաստան, Լեհաստան, Իսրայէլ, Հարաւային Քորէա, Ղազախիստան եւ Տաճիկիստան[3]:
Բացի Երեւանի մէջ տեղակայուած գլխաւոր գործարանը, ընկերութեան կը պատկանի նաեւ Պռոշեան-Այգեստան գինիի գործարանը Արմաւիրի մարզի Այգեստան եւ Պռոշեան գիւղերուն մէջ: Սակայն ամբողջ շշալցման ընթացքը տեղի կ՛ունենայ Երեւանի մէջ գտնուող գլխաւոր գործարանէն ներս:
Արտադրանքներ եւ ապրանքանիշեր
ԽմբագրելԳործարանը հիմնականին մէջ յայտնի է Հայաստանի քոնեակ արտադրութեան մեծ բազմազանութեամբ: Պռոշեանի քոնեակ արտադրութեան ապրանքանիշերն են[4]՝
- Մանէ, 3, 5, 8 եւ 30 տարեկան հին քոնեակ
- Khent With Cigar, 10, 20 եւ 30 տարեկան բարձրագոյն տեսակ դասական քոնեակ
- Չարենց, 10, 20 եւ 30 տարեկան բարձրագոյն տեսակ դասական քոնեակ
- Վարդան Մամիկոնեան, 3, 5, 8 եւ 20 տարեկան հին քոնեակ
- Խենթ, 10, 20 եւ 30 տարեկան հին քոնեակ
- Պապ թագաւոր, 20, 25 եւ 30 years տարեկան հին քոնեակ
- Պռոշեան, 3, 5, 8 եւ 20 տարեկան հին քոնեակ
- Ամելի, 15 տարեկան հին քոնեակ
- Հայկական օփերա, յատուկ խառնուրդ քոնեակ
- Մարշալ Մուրատ, 3, 5, 8 եւ 10 տարեկան հին քոնեակ
- Յ. Շիրազ, 3, 5 եւ 8 տարեկան հին քոնեակ
- Մուսինեան, 3, 5 եւ 8 տարեկան հին քոնեակ
- Շերամ, 3, 5 եւ 8 տարեկան հին քոնեակ
- Արծրունի, 3, 5 եւ 8 տարեկան հին քոնեակ
- Հր. Քոչար, 8 տարեկան հին քոնեակ
- Հայկական ամրոց, 3 եւ 5 տարեկան հին քոնեակ
- Հայկուհի, 3, 5, 8 եւ 15 տարեկան հին քոնեակ
- Արա ջան, 3 եւ 5 տարեկան հին քոնեակ
- Արտամատ, 5 տարեկան հին քոնեակ
- Շնորհաւորական, 5 տարեկան հին քոնեակ
- Ցարեւնա Աննա, 8 տարեկան հին քոնեակ
- Թամար թագուհի, 8 եւ 10 տարեկան հին քոնեակ նուշի համով
- Արմենուհի, soft blended 10 տարեկան հին քոնեակ սալորի քոնեակ
- Վ. Տերեան, 3, 5 եւ 8 տարեկան հին քոնեակ վանիլի եւ տուրմի համով
- Երեք աստղ, խաղողի քոնեակ վանիլային տուրմի քոնեակ
- Հինգ աստղ, խաղողի քոնեակ վանիլային քոնեակ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Proshyan brandy Factor at spyur.am
- ↑ «Interview with the manager of Proshyan Factory»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-02-06-ին։ արտագրուած է՝ 2018-11-18
- ↑ «Պռոշյանի կոնյակի գործարան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-28-ին։ արտագրուած է՝ 2018-11-18
- ↑ «Cognac at Proshyan Factory»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-28-ին։ արտագրուած է՝ 2018-11-18