Ռաֆայէլ Էրիսթավի
Ռաֆայէլ Էրիսթավի (վրաց.՝ რაფიელ ერისთავი, նաեւ՝ Արակվիս Էրիսթավի, Էրիսթով-Արակվսքի, 9 (21) Ապրիլ, 1824, Չալա գիւղ, Կախէթի մարզ, Վրաստան, Ռուսիոյ կայսրութիւն - 19 Փետրուար (4 Մարտ) 1901, Թելաւ), վրացի բանաստեղծ, թարգմանիչ, ազգագրագետ ու բանահիւսագետ։ Սերած է իշխանական տոհմէ։
Ռաֆայէլ Էրիսթավի վրաց.՝ რაფიელ დავითის ძე ერისთავი | |
---|---|
| |
Ծնած է | 9 (21) Ապրիլ 1824 կամ 21 Ապրիլ 1824[1] |
Ծննդավայր | Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 19 Փետրուար (4 Մարտ) 1901 (76 տարեկանին) կամ 4 Մարտ 1901[1] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն[3] |
Ուսումնավայր | Թիֆլիսի Գիմնազիոն |
Մասնագիտութիւն | թատերագիր, բանաստեղծ, հրապարակախօս, պատմաբան, թարգմանիչ, ազգագրագետ |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՌաֆայէլ Էրիսթավի, ծնած է 9 (21) ապրիլ 1824-ին Կախէթի Չալա գիւղին մէջ։ Սորված է Թիֆլիսի մէջ ՝ ազնուականներու երեխաներու համար նախատեսուած դպրոցի մը մէջ եւ զայն աւարտած է 1845 թուականին: 1846 թուականին սկսած է աշխատիլ որպէս քաղաքացիական ծառայող։
Ամուսնացած է Ֆեոդոսյա Էրիսթովա-Գուրիյսկի հետ (1845-1891):
Ռաֆայէլ Էրիսթավիի բանաստեղծութիւնները առաջին անգամ տպագրուած են 1854 թուականին: Գրած էբանաստեղծութիւններ, պատմուածքներ, պիեսներ ու ազգագրագիտական թեմաներով էսսեներ: «Տերգդալեուելբի» խմբակի գրողներիու ազդեցութեամբ 1860-ական թուականներուն սկսած է գրել քաղաքական թեմաներով բանաստեղծութիւններ։ Սակայն անոր ստեղծագործութիւններու հիմնական թեման եղած է գիւղացիութեան կեանքը։
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- «Դատարանէն խնդրողը»
- «Մուրացկանն ու աղքատը»
- «Նկար»
- «Մեծ ընտանիք»
- «Մայրենի լեզու»
- «Խեւսուրի հայրենիքը» (1881)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Эристави Рафаэл Давидович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Эристави, Рафаэль // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.