Ռեթիմնօ
Ռեթիմնօ (յուն․՝ Ρέθυμνο), Կրետէի քաղաք, Յունաստան։ Կը գտնուի կղզիին հիւսիսային ափերուն, Կրետական ծովուն հարաւային ափին։ Խանիայէն մօտաւորպաէս 70 քմ․ դէպի արեւելք եւ Իրաքլիոնէն 145 քմ․ դէպի արեւելք։
Քաղաք | |
---|---|
Ռեթիմնօ | |
յուն․՝ Ρέθυμνο | |
Ռեթիմնօ | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 397,5 քմ² |
ԲԾՄ | 10 մեթր |
Բնակչութիւն | 35 763 (2021) մարդ |
Հեռախօսային ցուցանիշ | 28310 |
Փոստային ցուցանիշ | 741 00 |
Շրջագայութեան պետ-համարագիր | PE եւ PH |
Սուրբ բարեխօս | Սուրբ Վարվարա |
Պաշտօնական կայքէջ | rethymno.gr(անգլերէն) |
Համանուն Շրջանային Միաւորին վարչական կեդրոնն է։ Բնակչութիւնը՝ 35 763 մարդ կը հաշուէ (2021-ի մարդահամար)։
Պատմական ակնարկ
ԽմբագրելՀնադար
ԽմբագրելՔաղաքին առաջին անգամ բնակուած է Մինոասեան քաղաքակրթութեան ժամանակաշրջանին։
Հնաբանական պեղումներէն յայտնաբերուած արծաթեայ եւ պղինձեայ դրամները կը վկայեն թէ Ռեթիմնօ Ք․Ա․ 5-րդ դարուն եղած է քաղաք-պետութիւն, ծանօթ՝ Ռիթիմնա անունով։ Անոնց մէկ երեսը կը պատկերէ Ափոլոնասի եւ կամ Աթինային գլուխը, իսկ միւս երեսը՝ երեքժանի, կամ երկու դլփին եւ կամ այծ։ Քաղաքին անումը արձանագրուած է որպէս ΡΙΘΥ, ΡΙ, ΙΡ, ΡΙΘ, եւ կամ Ρ։
Ռեթիմնոյի պահապան աստուածներն էին Աթինա եւ Ափոլոնաս։
Բիւզանդական, Վենետիկեան եւ Օսմանեան տարիներ
ԽմբագրելԲիւզանդական ժամանակաշրջան
ԽմբագրելՌեթիմնօ հաստատուած են բիւզանդացի ազնուականներու ընտանիքներ՝ «Տոդեքա Արհոնտոփուլա» (Δώδεκα Αρχοντόπουλα Տասներկու ազնուականները)։ Անոնք Կրետէ ղկուած էին Նիքիֆորոս Ֆոքասին արշաւանքին ընթացքին։ Այդ ընտանիքները հոն մնացին մինչեւ Վենետիկեան տիրապետութեան վերջաւորութեան։
Վենետիկեան ժամանակաշրջան (1211-1669)
ԽմբագրելՌեթիմնօ կը բարգաւաճի։ Անոր նաւահանգիստը քաղաքին զարգացման գլխաւոր դերակատարներէն է։ Նաեւ կը կառուցուին վենետիկեան բերդը, վերածնունդի ճարտարապետական ոճով շէնքեր, գրականութիւնը կը մշակուի եւ կը զարգանայ մշակոյթը։
Օսմանեան ժամանակաշրջան
Խմբագրել1669-ին օսմանցիները կղզին կը գրաւեն եւ կը սկսի քաղաքին անկումը։ Բնակիչները ստրուկութեան, ծանր տուրքերու եւ մանր աշխատութեան կը մատնուի։
Յունաստանի յեղափոխութեան ծագումով, Կրետէն քանիցս կ՛ապստամբի։ Հետեւանքները են՝ Կրետէի քաղաքներու բնակչութեան ջարդ՝ ներառեալ Ռեթիմնոյին։
Կրետէի ազատագրումով՝ 1897, Ռեթիմնօ կը սկսի կրկին բարգաւաճիլ։
Փոքր Ասիոյ գաղթականներու հաստատում
Խմբագրել1922-1925 Փոքր Ասիոյ աղէտէն փրկուած եւ Լոզանի պայմանագրէն պարտադրուած բնակիչներու փոխանակման որպէս արդիւնք, քաղաքը եւ անոր շրջակայքը 6 000-է աւելի գաղթականներ կը հաստատուին (ներառեալ հայեր)։ Գաղթականները նոր թափ կու տան քաղաքին մշակութային եւ տնտեսական կեանքին։
Նորագոյն տարիներ
ԽմբագրելԲ․ Համաշխարհային պատերազմին ընթացքին քաղաքին մեծ մասը կը քանդուի, մանաւանդ ճակատագրական «Կրետէի Կռիւ»ին՝ Մայիս 1941ին ընթացքին։
Յունաստանի եւ կղզիներուն ազատագրումէն ետք, Ռեթիմնօ կը զարգանայ բոլոր գնագաւառներու մէջ՝ ընկերային, մշակութային, տնտեսական եւ զբօսաշրջիկութեան։
Տեսարժան վայրեր
ԽմբագրելՅուշարձաններ
Խմբագրել- Փոքր Ասիացիներուն հրապարակ
- Վենետիկեան յուշարձաններ
- Օսմանեան յուշարձաններ
եւ բազնաթիւ արձաններ։
- Չորս նախավկաներուն եկեղեցի
Պատկերասրահ
Խմբագրել-
Վենետիկեան բերդը
-
Վենետիկեան բերդին՝ «Fortezza»ին մուտքը
-
La Loggia
-
Rimondi աղբիւրը
-
Վելի Փաշային մզկիթ-դամբանը
-
Չորս նախավկաներուն եկեղեցի
Թանգարաններ
Խմբագրել- Ռեթիմնոյի Հնաբանական թանգարան
- Բանահիւսութեան թանգարան
- Կրետէի Արդի Արուեստի թանգարան
- Ռեթիմնոյի հնէաբանական թանգարան
- Ռեթիմնոյի Մայր եկեղեցուոյ թանգարան
- Ծովային կեանքի թագարան
- Կրետէի համալսարանի կրթութեան թանգարան
- Յունական քարայրաբանական ընկերութեան մնայուն ցուցադրութիւն
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 2011ի մարդահամար(յունարէն)
- ↑ Ռեթիմնօ, պատմութիւն, էջ 27-28(յունարէն)
- ↑ Ռեթիմնօ բարով կ՛ընդունի գաղթականներուն, 23-11-2013(յունարէն)
- ↑ Հին Ռեթիմնօ(յունարէն)
- ↑ Փոքր Ասիացիներուն հրապարակ (յունարէն)
- ↑ Ռեթիմնօ քաղաք․ վերածնունդը(յունարէն)
- ↑ Ռեթիմնօ․ պաշտօնական էջ(յունարէն)
- ↑ Չորս նախավկաներուն եկեղեցի(յունարէն)
- ↑ Ռեթիմնոյի ընկերայի,մշակութային գործունէութիւններ․ Ռեթիմնօ քաղաքապետութեան պաշտօնական էջ(յունարէն)
- ↑ Ռեթիմնօ Շրջանաին Միաւոր․ Բարի եկած էք Ռեթիմնոյի կայքէջը(յունարէն)
- ↑ Կրետէի Արդի Արուեստի թանգարան
- ↑ Կրետէի համալսարանի կրթութեան թանգարան(յունարէն)
- ↑ Ռեթիմնօ․ քարայրներ, յուշարձաններ․ բնաբանական եւ մշակութային ժառանգութիւն (յունարէն)