Ռիչըրտ Յովհաննէսեան
Ռիչըրտ Յովհաննէսեան (9 Նոյեմբեր 1932, Քալիֆորնիա, 10 Յուլիս, 2023 Լոս Անճելըս), ամերիկահայ պատմաբան է եւ դասախօս Emeritus UCLA-ի մէջ (UCLA Ամերիկայի ամէնէն կարեւոր համալսարաններուն շարքին է)։ Ռիչըրտ Յովհաննէսեան ճանչցուած է յատկապէս իր չորս հատորէ բաղկացած Հայաստանի Ա. Հանրապետութեան մասին իր գիրքերով։ Այս գիրքերը ակադեմական, գիտական աշխարհին մէջ ընդունուած են որպէս հիմնաւոր աշխատութիւններ պատմական տուեալ ժամանակահատուածին մասին։
Ռիչըրտ Յովհաննէսեան անգլերէն՝ Richard Hovhannisian | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Richard Gable Hovannisian |
Ծնած է | 9 Նոյեմբեր,1932 |
Ծննդավայր | Քալիֆորնիա, Թուլերի |
Մահացած է | 10 Յուլիս, 2023 |
Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Քաղաքացիութիւն |
ԱՄՆ |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Քալիֆորնիայի համալսարան Պերքլի(UC Berkeley) Լոս Անճելըս Քալիֆորնիոյ համալսարան(UCLA) |
Կոչում | փրոֆէսոր[2] |
Մասնագիտութիւն | Հայոց, Ռուսերու եւ Մերձաւոր արեւելքի պատմաբան |
Աշխատավայր | գիտնական, Փրոֆէսոր եւ պատմաբան |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[3][4] |
Երեխաներ | Րաֆֆի Հովհաննիսյան?[4] |
Կայքէջ | history.ucla.edu/…(անգլերէն) |
Կենսագրութիւն
ԽմբագրելՌիչըրտ Յովհաննէսեան ծնած է 1932 թուականի Նոյեմբեր 9-ին Քալիֆորնիա։ Ան իր հայկական ինքնութեան աղբիւրը գտած է Ֆրեզնոյի Սուրբ Երրորդութիւն Հայ Առաքելական եկեղեցւոյ մէջ, ուր ան մաս կը կազմէր երգչախումբին։ Ֆրեզնոյի «ՀՅԴ» եւ «Ասպարէզ» օրաթերթերու գրասենեակներուն մէջ։ Ան կը յաճախէր Հայ երիտասարդաց դաշնակցութեան հանդիպումներուն։ 1953 թուականին ան ընտրուեցաւ հայ երիտասարդաց դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգներու խորհուրդի նախագահ։
1952 թուականին տակաւին երիտասարդ Ռիչըրտ մասնակցեցաւ Սան Ֆրանսիսքօյի մէջ համայնքի շրջանակներուն միջեւ տեղի ունեցող քննարկման մը, ուր բանախօսը Սիմոն Վրացեանն էր։ Զրոյցի ժամանակ Վրացեանը անոր առաջարկեց մեկնիլ Լիբանան, անցընել տարի մը, եւ Համազգային Նշան Փալանճեան ճեմարանի մէջ սորվիլ հայերէն։
1954 թուականին Ռիչըրտ Յովհաննէսեանը աւարտեց UC Berkeley համալսարանը եւ տարի մը անց՝ 1955 թուականին, հետեւեցաւ Վրացեանի խորհուրդին եւ մեկնեցաւ Լիբանան։ Արդէն 1956 թուականին, հեռանալով Պէյրութէն, Ռիչըրտ վարժ կը խօսէր եւ կը գրէր հայերէն։
1966 թուականին ան մեծ յաջողութեամբ պաշտպանեց գիտական թէզը՝ «Հայաստանը անկախութեան ճանապարհին» թեմայով։ 1968 թուականի գարնան, Ռիչըրտ Յովհաննէսեանի անմիջական մասնակցութեամբ, Լոս Անճելըսի մօտ Montebelloի Bicknell զբօսայգիին մէջ, ութասիւն յուշարձան բացուեցաւ, որ նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերու յիշատակին։
Պարգեւներ
ԽմբագրելՌիչըրտ Յովհաննէսեան 60էն աւելի գիտական յօդուածներու եւ մօտ 20 մենագրութիւններու հեղինակ է։ Ան արժանացած է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բարձրագոյն կարգի շքանշանով՝ Իշխանի շքանշանին [5], Կիլիկիոյ Ասպետ շքանշանին եւ այլ շքանշաններու եւ մրցանակներու։
Ակադեմիայի արտասահմանեան անդամ
ԽմբագրելՀաշուի առնելով Ռիչըրտ Յովհաննէսեանի գիտական, մանկավարժական, հայապահպանութեան գործին մէջ ունեցած մեծ վաստակը, ինչպէս նաեւ մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիան 1990 թուականին անոր ընտրած է որպէս ակադեմիայի արտասահմանեան անդամ։
Հիմնական աշխատութիւններ
Խմբագրել- Հայաստանի Հանրապետութիւն (4 հատոր, The Republic of Armenia, հատոր 1 (1971) եւ հատոր II (1982), հատորներ III եւ IV (1996) U.C. Press)
- The Armenian Holocaust, Cambridge, Massachusetts, Armenian Heritage Press (1980)
- The Armenian People from Ancient to Modern Times, 2 vols. New York։ St. Martin's Press, 1997
- Remembrance and Denial։ The Case of the Armenian Genocide. Detroit։ Wayne State University Press, 1998
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0academic--00-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0-0-01-1-0-00-0-0-11-10-0utfZz-8-00&cl=CL2&d=HASH017dda3801b604ce3fa771b4>=1
- http://www.sscnet.ucla.edu/history/centers/armenian/hovannisian.html Archived 2008-07-20 at the Wayback Machine.
- http://www.sci.am/members.php?mid=280&langid=2
- ↑ 90 տարեկանում մահացել է Ռիչարդ Հովհաննիսյանը — «Ազատութիւն», 2023.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Richard Hovannisian, Professor Emeritus — Քալիֆորնիա Համալսարան (Լոս Անճելըս).
- ↑ 4,0 4,1 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 635.
- ↑ Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բարձրագոյն կարգի շքանշանով՝ Իշխանի շքանշանով[permanent dead link]