Ռոպերթ Զեմեքիս
Ռոպերթ Լի Զեմեքիս (անգլերէն՝ Robert Lee Zemeckis, 14 Մայիս 1952[1][2], Շիքակօ, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի յայտնի շարժապատկերի բեմադրիչ, ֆիլմ պատրաստող եւ արտադրող։
Ռոպերթ Զեմեքիս անգլերէն՝ Robert Zemeckis | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Robert Lee Zemeckis |
Ծնած է | 14 Մայիս 1952[1][2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Շիքակօ, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր |
Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց? Հյուսիսային Իլինոյսի համալսարան? Fenger Academy High School? |
Երկեր/Գլխաւոր գործ | Սիրավեպ քարի հետ?, Հետ դեպի ապագա?, Ով է դավել Ռոջեր ճագարին?, Ֆորեսթ Գամփ?, Լքվածը?, Բևեռային ճեպընթաց?, Կապ (ֆիլմ)?, Pinocchio?, Սուրբծննդյան պատմություն?, Վհուկներ?, Used Cars?, Մահը նրան սազում է?, What Lies Beneath?, Բեովուլֆ? եւ Flight? |
Մասնագիտութիւն | հեղինակ, ժապաւէն արտադրող, ժապաւէնի բեմադրիչ, գրագէտ, դերասան, գիտաֆանտաստիկ գրող, բեմադրիչ |
Անդամութիւն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա? |
Ամուսին | Leslie Zemeckis? |
Երեխաներ | Alexander Zemeckis? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՌոպերթ Զեմեքիսը ծնած եւ մեծցած է Իլինոյս նահանգի Շիքակօ քաղաքի մերձակայքի Մաքկերի աւանին մէջ։ Ծնողները հռոմէական կաթողիկէ եկեղեցւոյ անդամ էին, հայրը ծագումով լաթվիացի էր, մայրը իտալացի։ Յաճախած է Քրիսթիան Ֆենկերի ակադեմիա (Christian Fenger Academy High School)։
Առիթով մը ան ըսած է, - «Ճշմարտութիւնը այն է, որ իմ ընտանիքիս մէջ արուեստի (երաժշտութիւն, գիրքեր կամ թատրոն) տեղ չէ եղած։ Իմ միակ ոգեշնչման աղբիւրը հեռատեսիլ դիտելն էր, ինչը եւ իսկապէս ազդեցութիւն ունեցաւ իմ հետագայ ստեղծագործ աշխատանքիս վրայ»։ Մանուկ հասակէն կը սիրէր հեռատեսիլ դիտելը եւ անգամ մը տան մէջ գտնելով 8 մմ-անոց վիտէօխցիկ, տպաւորուած էր մէկընդմիշտ։ Սկսելով ընտանեկան տօները նկարահանելէ, այնուհետեւ Զեմեքիսը ընկերներու հետ աստիճանաբար սկսաւ նկարահանել տիկնիկային եւ այլ ազդեցութիւններով ֆիլմեր։ Դիտելով «Պոննի եւ Քլայտ» ֆիլմը այնքան կը տպաւորէ, որ հաստատապէս կ'որոշէ զբաղիլ շարժանկարչութեամբ։ Սակայն ծնողները եւ ընկերները դէմ էին անոր այդ որոշման, պատճառաբանելով, որ անոր մօտ ոչինչ կ'ըլլայ։
Զեմեքիսը մեծ դժուարութեամբ կ'ընդունուի Հարաւային Քալիֆորնիոյ համալսարանին կից շարժանկարչութեան արուեստի դպրոցը։ Ուսանելու տարիներուն ան մտերմութիւն կ'ընէ ուսանող, ապագայ գրող Պոպ Կեյլի հետ։ Հետագային Պոպ Կեյլը յիշելով այդ տարիները, ըսած է, ինծի ու Ռոպերթին չէր հետաքրքրեր այլ բան, քան իսկական Հոլիուուտեան ֆիլմ նկարահանելը։ Մեզ դուր կու գային շարժապատկերի աշխարհէն Քլինթ Իսթուուտը, Ուոլթ Տիսնէյը եւ Ճեյմս Պոնտի դերերը։ «Պատիւէն Ետք» ֆիլմի համար կը ստանայ ուսանողական ակադեմիական մրցանակ։ Ատկէ ետք անով կը հետաքրքրուի Սթիւըն Սփիլպըրկը, որ կը պատմէ, որ Զեմեքիսը խոյս տալով քարտուղարուհիէն կը մտնէ իր առանձնասենեակ եւ նստեցնելով իրեն ցոյց կու տայ այդ ֆիլմը։ Սփիլպըրկը կը հաւնի Զեմեքիսի ոճը եւ ան կը դառնայ Զեմեքիսի հովանաւորը եւ հանդէս կու գայ անոր միւս երկու ֆիլմերուն արտադրողը, որոնց պատրաստութիւնը Զեմեքիսը գրած էր Կեյլի հետ։ Զեմեքիս-Կեյլ ստեղծագործական զոյգը սկիզբը պատրաստութիւնը կը գրէր ուրիշ բեմադրիչներու համար (մասնաւորապէս անոնց պատրաստութեամբ ֆիլմ նկարահանած է նաեւ Պրայան տէ Փալման)։
Ռոպերթ Զեմեքիսը ամուսնացած եղած է դերասանուհի Մարի Էլեն Թրեյնըրի հետ եւ անոնք ունին որդի՝ Ալեքսանդրը։ Անկէ ամուսնալուծուելէ ետք 2001 թուականին ամուսնացած է դերասանուհի Լեսլի Հարթըրի հետ։
Ասպարեզ
ԽմբագրելԱնոր առաջին յաջողած նախագիծը 1984 թուականին նկարահանուած «Սիրավէպ քարի հետ» ֆիլմն էր, ուր գլխաւոր դերերու մէջ հանդէս կու գային Մայքլ Տուկլասը եւ Քեյթլին Թըրնըրը, եւ Մայքլ Տուկլասը հրաւիրած էր Ռոպերթ Զեմեքիսին որպէս ֆիլմի բեմադրիչ։ Ֆիլմի նկարահանումներու ժամանակ ան կը հանդիպի երգահան Ալան Սիլուեսթրիի հետ, որ հետագային կը գրէ իր բոլոր մնացած ֆիլմերուն համար երաժշտութիւն։
Զեմեքիսի ամենայաջող աշխատանքը Ֆորեսթ Կամփ ֆիլմն է, որ ունեցած է մեծ յաջողութիւն ստանալով 32 տարբեր շարժապատկերի մրցանակ (ներկայացուած եղած 41 մրցանակի եւս), որոնցմէ 6 Օսքար եւ 3 Ոսկէ Կլոպուս։ Ֆիլմը ընդգրկուած է Ամերիկեան շարժապատկերի ակադեմիայի Ամերիկեան բոլոր ժամանակներու 100 լաւագոյն ֆիլմերու ցանկին մէջ, իսկ անոր «Դարձեալ դէպի ապագայ» ֆիլմը Ամերիկեան բոլոր ժամանակներու 10 լաւագոյն ֆիլմեր ըստ 10 ժանրերու ցանկին մէջ 10-րդն է որպէս գիտա-ֆանտաստիկ ֆիլմ։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելՆկարահանած է 24 ֆիլմ, 20 ֆիլմի համար գրած է պատրաստութիւն, 34 ֆիլմի արտադրող է։
ամէնէն նշանաւոր բեմադրական ֆիլմերն են.
տարեթիւ | անուանում | Իսկական անուանում | դերասաններ |
---|---|---|---|
1972 | «Վերելակ», (բեմադրիչ, պատրաստող) | The Lift | |
1973 | «Պատիւէն Ետք», (բեմադրիչ, պատրաստող) | A Field of Honor | |
1978 | «Ես Կ'ուզեմ Քու Ձեռքդ Բռնել», (բեմադրիչ, պատրաստող) | I Wanna Hold Your Hand | |
1980 | «Օգտագործուած Ինքնաշարժներ», (բեմադիչ, պատրաստող) | Used Cars | |
1984 | «Սիրավէպ Քարի Հետ», (բեմադրիչ) | Romancing the Stone | Մայքլ Տուկլաս Քեյթլին Թըրնըր |
1985 | «Դարձեալ դէպի ապագայ», (բեմադրիչ, պատրաստող) | Back to the Future | Մայքլ Ճեյ Ֆոքս Քրիստոֆըր Լլոյտ |
1988 | «Ո՞վ Դաւած է Ռոճըր Ճագարը», (բեմադրիչ) | Who Framed Roger Rabbit | Պոպ Հոսքինս Քրիստոֆըր Լլոյտ Քեյթլին Թըրնըր |
1989 | «Դարձեալ դէպի ապագայ 2», (բեմադրիչ, պատրաստող) | Back to the Future 2 | Մայքլ Ճեյ Ֆոքս Քրիստոֆըր Լլոյտ |
1990 | «Դարձեալ դէպի ապագայ 3», (բեմադրիչ, պատրաստող) | Back to the Future 3 | Մայքլ Ճեյ Ֆոքս Քրիստոֆըր Լլոյտ |
1992 | «Մահը Անոր Կը Սազէ», (բեմադրիչ, պատրաստող) | Death Becomes Her | Պրիւս Ուիլիս Մերիլ Սթրիփ Կոլտի Հոուն |
1994 | «Ֆորեսթ Կամփ», (բեմադրիչ) | Forrest Gump | Թոմ Հենքս Ռոպին Ռայթ Կերի Սինիզ |
1997 | «Հաղորդակցութիւն», (բեմադրիչ, պատրաստող) | Contact | Ճուտի Ֆոսթըր Ճեյմս Վուտս Մեթիու Մաքքոնահի Տէյւիտ Մորս Ճոն Հիորտ |
2000 | «Ի՞նչ Կը Թաքցնէ Սուտը», (բեմադրիչ, արտադրող) | What Lies Beneath | Հարիսոն Ֆորտ Միշել Պֆայֆըր |
2000 | «Լքուածը», (բեմադրիչ, արտադրող) | Cast Away | ԹոՄ Հենքս Հելէն Հանտ |
2004 | «Բեւեռային Ճեպընթացքը», մուլտֆիլմ, (բեմադրիչ, արտադրող, պատրաստող) | The Polar Express | |
2007 | «Պիոգայլը», (բեմադրիչ, արտադրող, պատրաստող) | Beowulf | Անթոնի Հոփքինս Անճելինա Ճոլի |
2009 | «Սուրբ Ծննդեան Պատմութիւն», (բեմադրիչ, պատրաստող) | A Christmas Carol | Ճիմ Քերրի Պոպ Հոսքինս Քոլին Ֆերթ |
Բեմադրիչը մօտիկ ապագային կը ծրագրէ նկարահանել «Ո՞վ Դաւած է Ռոճըր Ճագարը» ֆիլմի շարունակութիւնը.
Մրցանակներ
ԽմբագրելՄօտ 18 տարբեր շարժապատկերի մրցանակ ստացած է, ներկայացուած եղած եւս 23-ի, որոնցմէ՝
- 2 անգամ ներկայացուած է Օսքարի, ստացած 1 Օսքար լաւագոյն բեմադրիչի համար «Ֆորեսթ Կամփ» ֆիլմի համար
- 2 անգամ ներկայացուած է Ոսկէ Կլոպուսի, ստացած Ոսկէ Կլոպուս լաւագոյն բեմադրիչի համար
- 3 անգամ ներկայացած է BAFTA-ի
- 8 անգամ ներկայացուած է Սատուրնի, ստացած 2-ը
- 1 անգամ ստացած է Տաւիտ տի Տոնաթելլօ մրցանակ
- Վենետիկի շարժապատկերի փառատօնի կրկնակի մրցանակակիր է
- 1 անգամ ներկայացուած է Սեզարի եւ այլն։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ