Ռոպըրթ Ճարվիք
Ռոբըրթ Քոֆլըր Ճարվիք (անգլերէն՝ Robert Koffler Jarvik), ամերիկացի գիտնական, հետազօտող եւ գործարար, որ աւելի ծանօթ է Jarvik-7 արհեստական սիրտի ստեղծման եւ զարգացման գործընթացին մէջ իր ներդրման շնորհիւ։
Ռոպըրթ Ճարվիք | |
---|---|
Ծնած է | 11 Մայիս 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Midland, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր |
Սիրաքյուսի համալսարան? Նիւ Եորք Համալսարան Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ? University of Utah School of Medicine? |
Մասնագիտութիւն | գիւտարար, սրտաբան |
Ամուսին | Մերիլին վոս Սավանտ? |
Կայքէջ | jarvikheart.com/home.asp |
Ռոբըրթ Ճարվիք ծնած է Միշիկըն նահանգի Միտլենտ քաղաքին մէջ եւ մեծցած Քոնեքթիքութ նահանգի Սթեմֆորտ քաղաքին մէջ։ Աւարտած է Սիրաքիուսի համալսարանը։ Նիւ Եորքի համալսարանը աւարտելով՝ ստացած է բժշկութեան մագիստրոսի աստիճան[3][4]։
Յետոյ ընդունուած է Եութահի համալսարան, ուր երկու տարի ուսանելէ ետք, 1971-ին աշխատանքի ընդունուած է Եութահի պետական համալսարանի հոլանտացի բժիշկ-գիւտարար Ուիլլեմ Ճոհան Քոլֆին քով, որ աշխատած է արհեստական մարմնանդամներու, ինչպէս նաեւ՝ սիրտի ստեղծման վրայ։
1976-ին Ճարվիք Եութահի համալսարանին մէջ ստացած է բժշկութեան դոկտորի աստիճան։
Բժիշկ-գիտնական ըլլալով՝ ան չէ աւարտած իր փորձարական շրջանը եւ երբեք չէ ունեցած բժշկական արտօնագիր[4][5][6]։
Ճարվիք հանրածանօթ դարձած է 1982-ին՝ իր ստեղծած արհեստական սիրտի մասին լուրերու հրապարակումէն ետք։
2 Դեկտեմբերի 1982-ին ան իր ստեղծած նոր սիրտը առաջին անգամ փոխպատուաստած է տարեց ատամնաբոյժ Պարնի Քլարքը, որ յաջորդող 112 օրերու ընթացքին յաճախ այցելած է հիւանդանոց, որմէ ետք ալ մահացած։ Երկրորդ հիւանդը՝ Ուիլիամ Շրետերը, ապրած է 620 օր[7][8]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ GeneaStar
- ↑ «Men in the News: A Pair of Skilled Hands to Guide an Artificial Heart: Robert Kiffler Jarvik». Article in The New York Times, 3 December 1982. Retrieved from [1] on 2006-06-23.
- ↑ 4,0 4,1 «Milestones». Rime Magazine, March 2, 2009 p.18
- ↑ «Men in the News: A Pair of Skilled Hands to Guide an Artificial Heart: Robert Kiffler Jarvik». Article in The New York Times, 3 December 1982. Retrieved from [2] on 2007-05-27.
- ↑ «Is this celebrity doctor’s TV ad right for you?». Article in MSNBC, 1 March 2007. Retrieved from [3] on 2007-05-27.
- ↑ Liotta/Cooley "Orthotopic Cardiac Prosthesis for Two-Staged Cardiac Replacement, " which appears in Volume 24 (1969) of the American Journal of Cardiology (pp. 723—730).
- ↑ Artificial Heart — Early developments