Ռուբէն Նաքեան
Ռուբէն Գէորգ Նաքեան (անգլերէն՝ Reuben Nakian, 10 Օգոստոս, 1897, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Մահանգներ – 4 Դեկտեմբեր, 1986, Սթամֆորտ, Քնեքթիքութ), հայ քանդակագործ։
Ռուբէն Նաքեան | |
---|---|
| |
Ծնած է | 10 Օգոստոս 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | College Point, Քուինս, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
Մահացած է | 4 Դեկտեմբեր 1986[2][3][5][…] (89 տարեկանին) |
Մահուան վայր | Սթենֆորդ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6] |
Ազգութիւն | Հայ[7] |
Ուսումնավայր | Նիւ Եորքի արուեստի ուսանողական լիկա |
Մասնագիտութիւն | քանդակագործ, ուսուցիչ, նկարազարդող |
Անդամութիւն | Արուեստի եւ գրականութեան ամերիկեան ակադեմիա |
Կենսագրութիւն
Խմբագրել1912-1915-ին` սորված է Նիւ Եորքի Ազատ արուեստներու դպրոցին մէջ, Գեղեցիկ արուեստներու ակադեմիոյ մէջ։
Ստեղծագործական Գործունէութիւն
ԽմբագրելՍկզբնական շրջանին ստեղծած է անիմալիստական գործեր`
1930 թուականին մասնակցած է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մէկ տարի ետք հանդիպած է Արշիլ Կորքիին, որ մեծ ազդեցութիւն ձգած է Նաքեանի գեղագիտական սկզբունքներու կողմնորոշման եւ հաստատման վրայ։
Ստեղծած է անուանի արուեստագետներու եւ քաղաքական գործիչներու դիմաքանդակներ, Աստուածաշունչի եւ դիցաբանական թեմաներով հորինուածքներ՝
- «Վեներայի ծնունդը»
- «Լեդան եւ կարապը»
- «Սալոմէի պարը»
- «Նիմփէն եւ դելֆինները»
- «Պարուհի»
- «Սատիրիկոն» (քանդակաշար)
- «Աստուածներու պարտէզը» (քանդակաշար)
Անոր «Խաչէն իջեցնելը» մոնումենտալ քանդակը՝ Մեծ եղեռնին նուիրուած յուշակոթողը (պրոնզափառ գիպս, 1972), դրուած է Նիւ Եորքի Սուրբ Վարդան եկեղեցիին մէջ։
Նաքեանի աշխատանքներուն (առաւելապէս պրոնզափառ թրծակաւով) բնորոշ է դասական աւանդոյթներու, էքսպրեսիոնիզմի եւ սիւրռեալիզմի տարրերու ազատ համադրումը։
1972 թուականին ընտրուած է «Արուեստի եւ գրականութեան Ազգային ակադեմիոյ» անդամ, իսկ 1973-ին Պրիճփորթի համալսարանը (Քնեքթիքութ) անոր շնորհուած է պատուաւոր տոքթորի կոչումը։ Գործերը կը պահուին ԱՄՆ-ի թանգարաններուն մէջ[8]:
Ցուցահանդեսներ
Խմբագրել1920-ականներէն Նաքեանի ստեղծագործութիւնները ներկայացուած են ցուցահանդեսներուն մէջ։ Առաջին անհատականը տեղի ունեցած է 1926-ին Նիւ Եորքի «Ուիթնի Սթուտիո-Քլապի մէջ», «Տաունթաուն» եւ «Կրանտ Սենթրալ» պատկերասրահներուն մէջ։ Ցուցադրուած է Շիքակոյի «Արուեստի հիմնարկին» եւ Նիւ Եորքի «Արդի արուեստի» եւ «Ուիթնի» թանգարաններուն մէջ։ Քանդակագործութեան ասպարէզին մէջ Միացեալ Նահանգները ներկայացուցած էն 1961 թուականին Սան Փաուլույի (Պրազիլ) 6-րդ պիէնալէի մէջ, իսկ 1968-ին՝ Վենետիկի 34-րդ պիենալեի մէջ։
Ցուցահանդէսներ ունեցած են Լոս Անճելըսի (Քալիֆորնիա), Ուաշինկթընի, Սթամֆորտի եւ Կրինիչի (Քնեքթիքութ), Ֆիլատելֆիոյ (Փենսիլուանիա), Չիքակոի (Իլինոյս), Հիւսթընի (Թեքսաս), Միլուոքիի (Վիսքոնսին), Փարիզի, Լիզպոնի, Տրեզտէնի եւ Շաումպերկի մէջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ RKDartists
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Chernow B. Nakian, Reuben // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060812
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 172.
- ↑ ՌՈՒԲԵՆ ՆԱՔՅԱՆ: «ՔԱՆԴԱԿՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՆԱԿԻ