Սահակ Տէր Գաբրիէլեան
Հայ խորհրդային քաղաքական, պետական, կուսակցական գործիչ։
Սահակ Տէր Գաբրիէլեան (15 Փետրուար 1886, Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 19 Օգոստոս 1937[1]), հայ խորհրդային քաղաքական, պետական, կուսակցական գործիչ։ ՀԽՍՀ Նախարարներու Խորհուրդի նախագահ (1928-1935)։
Սահակ Տէր Գաբրիէլեան | |
---|---|
| |
Ծնած է | 15 Փետրուար 1886 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 19 Օգոստոս 1937[1] (51 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, Յեղափոխական |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ |
Անդամութիւն | All-Union Society of Old Bolsheviks? |
Կուսակցութիւն | Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Շուշի։ Կանուխէն անդամակցած է համայնավար կուսակցութեան եւ ունեցած է յեղափոխական եռուն գործունէութիւն։
Երկար տարիներ ապրած է Պաքու։ 1920-ին ընտրուած է Յեղկոմի անդամ, ապա Հայաստանի ներկայացուցիչ Մոսկուայի մօտ։ Ստալինեան բռնութիւններու շրջանին ձերբակալուած է ու սպաննուած 19 Օգոստոս 1937-ին[2]։
Ըստ «պաշտօնական ամփոփագրի»՝ 1937 թուականի Օգոստոսին, ըսուած է թէ պատշգամէն վար նետուելով անձնասպան եղած է[3]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Тер-Габриэлян Саак Мирзоевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆԻՆ (1921-1934 ԹԹ.) Գ.»։ Pakine (en-US)։ 2021-09-20։ արտագրուած է՝ 2023-07-24
- ↑ Ս. Տէր-Գաբրիէլեանի մասին ՀՀ կառավարութեան կայք