Սալուա Ալ Քաթրիպ
Սալուա Ալ Քաթրիպ (արաբերէն՝ سلوى القطريب, 17 Սեպտեմբեր 1953, Թրիփոլի, Լիպիա - 4 Մարտ 2009[1], Լիբանան) Լիբանանցի երգչուհի եղած է, ճանչցուած է իր ամէնալաւ դերերուն մէջ «Իշխանուհի» եւ «Լերան Աղջիկը» թատրոններուն մէջ։ Ան Նահի Լահուտին կինը եղած է եւ լիբանանցի երգչուհի եւ դերասանուհի Ալին Լահուտի մայրը: Իր հռչակաւոր տարիները եղած են թատրոնի բեմին վրայ Լիբանանի եւ արաբական աշխարհին մէջ 1974-էն մինչեւ 2005[2]: Ան մեռաւ 2009-ին ուղեղի արիւնահոսութենէն[3][4]:
Սալուա Ալ Քաթրիպ արաբերէն՝ سلوى القطريب | |
---|---|
Ծննդեան անուն | արաբերէն՝ سلوى صليبا القطريب |
Ծնած է | 17 Սեպտեմբեր 1953 |
Ծննդավայր | Թրիփոլի, Լիպիա |
Մահացած է | 4 Մարտ 2009[1] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Տեսակ | Արաբական Երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի, ժապաւէն արտադրող |
Երեխաներ | Ալին Լահուտ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՍալուա Ալ Քաթրիպ ծնած է 17 Սեպտեմբեր 1953-ին, Թրիփոլի, Լիբանան, երաժշտական ընտանիքի մէջ: Թատրոնի մէջ խաղալու իր այս ձիրքը լիբանանցի արտադրող Րոմիո Լահուտ յայտնաբերեց:
Ան խաղցաւ «Singog Singof» Ճորճինա Րիզքի եւ Թոնի Հաննային հետ 1975-ին: Ան բաւական մրցանակներ շահեցաւ իր գործի ընթացքին։ 1975-ին Սաիտ Աքլ Քաթրիպին մրցանակ տուաւ իր դերասանութեան եւ երգելու մարզին մէջ։ Ան 12 թատրոններ խաղցաւ, Րոմիո Լահուտի բեմադրութեամբ, ինչպէս «Bint El Jabal» (Լերան Աղջիկը) Անթուան Քըրպաժի հետ 1977-ին, ետքը Մելհեմ Պարաքաթին հետ «Amira Zmorrod» (Զումորրոտի Իշխանուհին): 1979-ին ան երգեց Էլի Շուերի հետ «Oxygene»: 1980-ին խաղցաւ «Yasmine» (Եասմին) Ապտօ Եաղիի հետ: 1982-ին Ալեք Խալաֆին հետ խաղցաւ: 1983-ին ան խաղցաւ «Hikayat Amal» (Ամալին Պատմութիւնը) Ղասան Սալիպայի եւ Իլիաս Իլիասին հետ:
Ֆրանսացի երգիչ Սերժ Լամաի արտադրողը Սալուա Ալ Քաթրիպին առաջարկեց, որ միջազգային աստղ մը ըլլայ Ֆրանսայի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ, բայց ան մերժեց եւ չ'ուզեց ձգել Լիբանանը: 1985-ին «Al Hilm el Talett»-ի մէջ խաղցաւ եւ Պուսրա Էշշամ փառատօնին մէջ կատարեց՝ Սուրիոյ մէջ եւ Դիմկատի փառատօնին՝ Ալճերիոյ մէջ։ Ան երգեց աւելի քան 150 երգեր, որոնք յօրինած էին Րոմիօ Լահուտ, Զաքի Նասիֆ, Թուֆիք Պաշա, Էլի Շուէրի, Իլիաս Րահպանի եւ Մելհեմ Պարաքաթ:
Մրցանակներ
ԽմբագրելԱն շահեցաւ շատ մրցանակներ, «Յատուկ Մրցանակ Գնահատութեան» Լոս Անճելոսի քաղաքապետէ մը 1989-ին, առաջին մրցանակը Ոսկի Արծիւի Ապու Տապիի մէջ իր երգին համար «Zikrayate» (Յիշատակներ) 1986-ին: Ան նաեւ շահեցաւ Մուրեքս Տոր 2005-ին եւ 2009-ին:
Հուսէյն թագաւորը Յորդանանի, Նախագահներ Գամիլ Շամուն, Ամին Ժմայէլ, Միշէլ Աաոն եւ Իլիաս Հրաուի իր հռչակաւոր հոգատարներն էին: Մուհամատ Ապտլ Ուահապ եգիպտացի յօրինող հարցուց իրեն թէ կ'երգէ՞ իր ամենահռչակաւոր՝ երգը «Anta Omri» (Դուն ԿԵանքս Ես): Իր վերջին երեւիլը հեռատեսիլի վրայ Նշան Տէր Յարութիւնեանին հետ էր «Մայեսդրօ» յայտագիրին մէջ, 2005-ին: 2006-ին ան որոշեց կեցնել երգելը:
Ան մեռաւ 4 Մարտ 2009-ին 55 տարեկանին: Ան Լիբանանի եւ Արաբական աշխարհի հռչակաւոր երգիչներէն է: Նախագահ Միշէլ Սլէյման զինք պատուեց Լիբանանի ոսկի մետալով: Ան ամուսնացած էր Նահի Լահուտ արտադրողին հետ: Իր աղջիկը Ալին Լահուտ նաեւ երգչուհի է: Իր ամուսինը՝ Նահի Լահուտ ծանուցանեց թէ ինք ֆիլմ կը պատրաստէ Սալուային կեանքին մասին[5]:
Գործերը
ԽմբագրելԹատրոն
Խմբագրել- «Singof Singof»:1974
- «Bint El Jabal»:1977
- «Amira Zomrod»:1978
- «Ismal bi Albi»:1978
- «Oxygene»:1979
- «Yasmine»:1980
- «Superstar»:1982
- «Hikayat Amal»:1983
- «Helm Thalett»:1985
- «Bint El Jabal»:1988 (վերարտադրել)
- «Yasmine»:1998 (վերարտադրել)
Հեռատեսիլ
Խմբագրել- Alwane: 1975 (Դելէ Լիպան Ռիատ Շարայի հետ)
- Layali Sheherazade: 1979 (Դելէ Լիպան Ճորճ Շալհուպի հետ)
- Salwa Show 1: 1984 (Դելէ Լիպան Ղասան Սալիպայի հետ)
- Independence Day: 1984 (Դելէ Լիպան Րէյմոնտ Անղէլթուլոյի հետ)
- Salwa show 2: 1985 (Դելէ Լիպան Ֆրիալ քարիմի հետ)
- Studio 86: 1986 (Յորդանանի հեռատեսիլի կայան)
- Women in the Independence: 1994 (ԼՊՍ)
- The Eyes of Christmas: 1996 (Դելէ Լիպան)
- Jerash Festival: 1987 (Յորդանանեան հեռատեսիլի վրայ Ապտօ Եաղիի եւ Ալան Մերհեպի հետ)
- Byblos Festival: 1987 1992-1998 (ԼՊՍ)
- Sahrate Charqiah: 1988 (ԼՊՍ)
- Tyr Festival: 1991 (Մաշրէք հեռատեսիլի վրայ Նատիմ Պեպերի հետ)
- Special Evening: 1993 (Դելէ Լիպան Րոմիո Լահուտի հետ)
- Sahra Gheir Chikil: 1993 (Դելէ Լիպան)
- Doyouf El Sabett: 1985 (ԼՊՍ Սիմոն Ասմարի հետ)
- Al Leyl il maftouhh: 1997 (Ֆիուչր հեռատեսիլի կայան)
- Maestro 2005: (ՆԹՎ Ալին Լահուտ եւ Նշանին հետ)n)
- Sini aan sini: 1997 (ՄԹՎ Հիամ Ապու Շետիտի հետ)
- Army Day: 2001 (ԼՊՍ Մակի Աաոնի հետ)
Մրցանակներ
Խմբագրել- Սաիտ Աքլ 1976-ին
- Ալճերի բանալին 1984-ին
- Գնահատանքի մրցանակը Լոս Անճելոսի 1989-ին
- Սքուբ Տոր 1987-ին
- Ոսկի մետալ անկախութեան 1991-ին
- Ոսկի արծիւ արաբ երգի 1996-ին
- Ոսկի մետալ բանակի 2001-ին
- Մուրեքս Տոր 2005-ին
- Լիբանանի մետալ 2009-ին
- Մուրեքս Տոր 2009-ին
- Գնահատանքի մրցանակ Ամշիթի քաղաքապետութեան 2009-ին
- Պալամանտ համալսարանին Գնահատանքի մրցանակ 2010-ին
- Արուեստի եւ Երաժշտական Հիմնարկի 2011-ին
- Սուրբ եղբայրներ Գոլէճի Գնահատանքի մրցանակ 2011-ին
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Décès de la chanteuse Libanaise Salwa el-Katrib
- ↑ Salwa Al Katrib, Salwa El Katreeb, Salwa Katrib, Salwa Katreeb, Salwa Qatrib, or Salwa Qatreeb – Fanoos Encyclopedia
- ↑ «Décès de la chanteuse Libanaise Salwa el-Katrib» (French)։ iloubnan։ 2009-03-05։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-03-28-ին։ արտագրուած է՝ 2009-09-28
- ↑ Saying goodbye to Salwa Al Qatreeb
- ↑ «Death of the Lebanese singer Salwa el-katrib – Arts & culture»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-02-01-ին։ արտագրուած է՝ 2016-09-08