Սարգիս Աշճեան
Սարգիս Աշճեան (1948-1976), ծնած է Իսթանպուլ։
Սարգիս Աշճեան | |
---|---|
Ծնած է | 1948 |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Մահացած է | 1976 |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Կենսագրութիւն
ԽմբագրելՅաճախած է Կեդրոնական վարժարան, եւ ապա Ֆրանսական Սէն Պէնուա վարժարանը։ Բարձրագոյն ուսումը ստացած է Ռապըրթ Գոլէճի եւ Պէյրութի ամերիկեան համալսարանին մէջ։ Ուսուցչագործած է Պէյրութի վարժարաններուն մէջ։ 1943-ին հաստատուած է Պէյրութ։
Աշխատակցած է Լիբանանահայ մամուլին բանաստեղծութիւններով, պատմուածքներով եւ թարգմանութիւններով։ Ունի անտիպ թարգմանութիւններ Լիբանանեան եւ համաշխարհային գրականութենէ։
Հրատարակչական Գործեր
Խմբագրել- Համաշխարհային Գրականութիւն (ժողովածու), (թարգմանութիւն)- Պէյրութ, 1946։
- Կէօթէէն ի Վեր. Քերթուածներու Ծաղկաքաղ (թարգմանութիւն)- Պէյրութ, 1948։
- Պատմուածքներ Միջազգային Գրականութենէն (թարգմանութիւն)- Պէյրութ, 1957 (մատենաշար Այգի, թիւ 16)։
- Յուշաբաժակ (բանաստեղծութիւններ)- Պէյրութ, 1958։
- Բարոյալից Պատմուածքներ (թարգմանութիւն)- Անթիլիաս, 1958։
- Ցայգամարտ (բանաստեղծութիւններ), Պէյրութ, 1958։
- Սամըրսէթ Մոամի Ստրկութիւն Մարդկային, 3 հատոր (թարգմանութիւն)- Պէյրութ, 1959։
- Միխայիլ Նայիմիի Հանդիպումը (թարգմանութիւն)- Պէյրութ, 1959։
- Classical Armenia Short Stories ( թարգմանութիւն)- Պէյրութ, 1959։
- Հոգեկանչ (քերթուածներ)- Պէյրութ, 1961։
- Նիքոս Քազանծաքիսի Քրիստոս Վերախաչուած (թարգմանութիւն)- Պէյրութ, 1962 (մատենաշար Այգի, թիւ 36)։
- Ա. Ճ. Քրոնիկի Յուդայածառը (թարգմանութիւն)- Պէյրութ, 62 մատենաշար, Ազդակի, թիւ 92)։
- Էռնեսթ Հէմինկուէի Արիւնոտ Այգաբաց (թարգմանութիւն)- Պէյրութ, (մատենաշար Ազդակի, թիւ 93)[1]։
Ծանօդագրութիններ
Խմբագրել- ↑ Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։