Սեդրակ (անձնանուն)
Սեդրակ[1], ճիշդ ձեւն է՝ Սեդրաք, հայկական արական տարածուած անուն։ Ունի եբրայական ծագում եւ յունարէն Σεδράχ-ի միջոցաւ անցած է հայերէնին:
- Լատինագիր ձեւը՝ SETRAG
- Անունէ ստեղծուած մականուն՝ Սեդրակեան[2]
Սեդրակ | |
---|---|
Սեռ | Արական |
Կապուած յօդուածներ | «Սեդրակ» սկսող էջեր |
Անունը Կրողներ
Խմբագրել- Սեդրակ Աբդալեան (ծն.1894 Սեբաստիա) փրոֆեսոր, երկրբան, հանքաբան
- Սեդրակ Առաքելեան (ծն.1884) նկարիչ
- Սեդրակ Մարմարեան (1880 Տրապիզոն-1951 Ալեքսանդրիա) բժիշկ, հանրային գործիչ
- Սեդրակ Շահէն (1887 Կարին-1973 Լոս Անճելըս) գրող, հանրային գործիչ
- Սեդրակ Տէր Սարգսենց (1845 Վան-1938 Նիս)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայոց անձնանուններու բառարան, Հրաչեայ Աճառեան (1942)
- ↑ Է. Գ. Դուրգարեան, Անուանագիրք 1985 թ. Երեւան