Սեդրակ Առաքելեան

Առաքելեան Սեդրակ (29 Դեկտեմբեր 1884(1884-12-29)[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 6 Մարտ 1942(1942-03-06)[2][1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), Խ. Հայաստանի նշանաւոր նկարիչներէն մին, աշակերտած Մոսկուայի Ակադեմիայի մէջ 1908-1917 շրջանին իրեն վարպետ ունենալով Կոստանդին Կորովին, Արխիպով եւ Սերգէ Իվանով: 1921-ին Առաքելեան իր նկարները կը ցուցադրէ Կ. Պոլսոյ մէջ:

Սեդրակ Առաքելեան
Ծնած է 29 Դեկտեմբեր 1884(1884-12-29)[1]
Ծննդավայր Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 6 Մարտ 1942(1942-03-06)[2][1] (57 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Ազգութիւն Հայ[1]
Քաղաքացիութիւն Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Կրթութիւն Մոսկուայի նկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարան[1]
Մասնագիտութնիւն գեղանկարիչ
Ուսուցիչ Եղիշէ Թադեւոսեան[1]
Պարգեւներ Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ[1]
Աշխատավայր Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան
Զաւակներ Առաքել Առաքելեան
Սեդրակ Առաքելեան Ուիքիդարանում
Sedrak Arakelyan Ուիքիպահեստում

«Առաքելեանի գործերն ընդգրկում են երկու շրջան, կը գրէ Ա. Երեմեան: «Առաջին շրջանում նա վրձինել է գլխաւորապէս գիւղացիական կեանքից: Այդ է պատճառը, որ նրա նկարների գրայ դուք չէք տեսնում կարմիր կտուր: Այդպէս է. օրինակ «Ցորեն եւ ծեծում»: Ջահակ գիւղի պատկերն է դա, ուր արտայայտուած է ցորեն ծեծելու պրօցէսը. «Հին Նախիջեւանի շուկան»: Լուրջ կօմպօզիցիա է դա, ուր ցոլանում է արեւելքի փոշոտ շուկայի կօլօթիտը: Ունի նաեւ մի շարք էգիւտներ «Ձորագէսից», ուր արտայայտել է աների խմբաւորումները, որոնք մեծ քաղաքի գծերի տպաւորութիւնն են թողում: Կամ «Նախիջեւանի օձի սար»: Եգիպտական բուրգերի նման ցցուել է սարը եւ մի ամբողջական կապոյտ թանկագին հսկայ քարի տպաւորութիւնն է թողնում:

Սեդրակ Առաքելեանի յուշատախտակը՝ Աբովեան 32 շէնքի պատին։

«Երկրորդ շրջանում Առաքելեանն իր սիւժէտը վերցրել է գլխաւորապէս Երեւանի եւ առանձնապէս Սեւանի տեսարաններից: Այդ տպաւորութիւնների մէջ արտայայտել է նա Երեւանի հին եւ նոր կեանքը եւ Սեւանի խորհրդաւոր լռութիւնն ու վսեմութիւնը: Այդ նկարներից յիշատակենք «Աստղալի գիշեր Երեւանում», «Երեւանի ուրախ աշնանային առաւօտը», «Գարունը Երեւանում», «Սեւանայ լճի ափին», «Գիշերը Սեւանում» եւլն.:


Առաքելեանը վարպետ է նաեւ գլուխներ նկարելու մէջ, որոնցմէ տալիս է նա ո՛չ թէ բնականը, այլ իր տպաւորութիւնը, այն է անհատի յատկանշական բնորոշ ապրումները: Այդպէս է օրինակ, «Տպաւորութիւնը թատրոնում» նկարը... Առհասարակ, Առաքելեանը պոէտ նկարիչ է: Ունի համարձակ վրձին եւ ինքնուրոյն ոճ:

Աղբիւրներ

Խմբագրել
  • Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 216:
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Аракелян Седрак Аракелович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.