Սեդրակ Աբդալեան
Սեդրակ Աբդելեան (1894, Սեբաստիա - 1963), փրոֆէսօր, Երկրաբան, հանքաբան եւ բնագէտ։
Սեդրակ Աբդալեան | |
---|---|
| |
Ծնած է | 1894 |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացած է | 1963 |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ուսումնավայր |
Հասարակական աշխատանքների, շինարարության և մասնագիտական դպրոց? Փարիզի Համալսարան |
Կոչում | փրոֆեսոր |
Մասնագիտութիւն | երկրաբան, հանքաբան, ֆիզիքոս |
Աշխատավայր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՆախնական եւ երկրորդական ուսումը առած է Էսկի-Շէհիր, հետեւած Փարիզի «École Special des Travaux Publics»-ի դասընթացքներուն յետոյ մտած Sorbonneի համալսարանը ու աւարտած երկրաբանութեան, հանքաբանութեան եւ Ֆիզիքական աշխարհագրութեան բաժինները՝ «licencié es sciences & Docteur es sciences» աստիճաններով[1]:
Վարած է երկրաչափի եւ հանքային խուզարկուի պաշտոններ՛ Թուրքիոյ Յունաստանի եւ Ֆրանսայի մէջ, 1925-ին Փարիզէն անցած է Հայաստան եւ պետական Համալսարանի Երկրաբանութեան եւ հանքաբանութեան ամպիոնի փրոֆէսօր եւ վարիչ եղած, կատարելով միաժամանակ երկրաբանական հանքաբանական հետազօտական աշխատանքներ Հայաստանի զանազան վայրերը:
Գործեր
ԽմբագրելԱբդալեանի լոյս ընցայած կարեւոր գործերն են.
- «L'Epire Meridionale et ses gisements petrolifere»s (Paris 2e edition 1936),
- «Le Zanguezour sismique» (հրատարակութիւն Փարիզի համալսարանի 1935),
Ունի նաեւ անտիպ գործեր:
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938 Պուքրէշ, հատոր Ա․, էջ 14։