Սիւզի Կենտիկեան

Սիւզաննա Լեւոնի Կենտիկեան (գերմաներէն՝ Susianna "Susi" Kentikian, 11 Սեպտեմբեր 1987(1987-09-11)[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][3]), Գերմանիոյ մէջ բնակող հայազգի բռնցքամարտիկ։

Սիւզի Կենտիկեան
Անձնական տեղեկութիւն
Սեռ` իգական[1]
Մասնագիտացում` բռնցքամարտիկ
Երկիր`  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
 Գերմանիա
Ծննդեան ամսաթիւ` 11 Սեպտեմբեր 1987(1987-09-11)[2] (36 տարեկան)
Ծննդավայր` Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]

ՀԻնգ տարեկանին Սիւզիին ընտանիքը կը տեղափոխուի Գերմանիա եւ 1996 թուականին կը հաստատուի Համպուրկ:

Կենտիկեանը իբր արհեստավարժ բռնցքամարտիկ մուտք գործած է 2005 թուականին, պայմանագիր կնքելով «Spotlight Boxing» կազմակերպութեան հետ։

Կենտիկեան WBA, WBO եւ WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի ախոյեան եղած է գերթեթեւ ծանրութեան կարգին մէջ։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #143858548 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Susi Kentikian. Boxrec.com.

Արտաքին Յղումներ Խմբագրել