Ղազարոս Աղայեան

Ղազարոս Աղայեան (4 (16) Ապրիլ 1840[1][2], Պոլնիս-Խաչէն, Թիֆլիսի գաւառ, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 20 Յունիս (3 Յուլիս) 1911[2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), հայ գրող։

Ղազարոս Աղայեան
Ծնած է 4 (16) Ապրիլ 1840[1][2]
Ծննդավայր Պոլնիս-Խաչէն, Թիֆլիսի գաւառ, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 20 Յունիս (3 Յուլիս) 1911[2] (71 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1]
Մասնագիտութիւն գրագէտ, ուսուցիչ, հրապարակախօս, հասարակական գործիչ
Աշխատավայր Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա[1]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին?[1]
Փորձ[1]
Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց?[1]
Երեխաներ Մուշեղ Աղայեան

Կենսագրութիւն Խմբագրել

Մանկագիր, բանաստեղծ, վիպասան, մանկավարժ եւ հրապարակախօս։

Աղայեանը ամենայայտնի հայ հեքիաթագիրներէն է։ Անոր գրած հեքիաթներէն շատերը հիմնուած են ժողովրդական աւանդութիւններու վրայ։

Ծնած է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մօտ գտնուող Խաչէն գիւղը։ Տասներեք տարեկանին կը յաճախէ Թիֆլիսի Ներսիսեան վարժարանը, բայց նիւթական պատճառներու հետեւանքով կիսատ կը ձգէ։ Կը սորվի գրաշարութիւնը եւ կը մեկնի Ռուսաստան` աշխատելու։ Մոսկուայի մէջ ինքնազարգացումի միջոցով մեծապէս կը հարստացնէ իր գիտելիքները։

1867-ին կը վերադառնայ Թիֆլիս, նախ կ՛աշխատի որպէս խմբագիր, ապա՝ կը նուիրուի ուսուցչութեան։

Աղայեան գրած «է Արութին Եւ Մանուէլ» եւ «Երեք Քոյր» վէպերը։ Իր գլխաւոր գործերը կը նկատուին իր հեքիաթները, որոնց նիւթը քաղած է մեր ժողովրդական բանահիւսութենէն, ինչպես նաեւ մանուկներու համար գրած իր բանաստեղծութիւնները։ Որպէս մանկավարժ պատրաստած է «Մայրենի Լեզու» դասագիրքերու շարքը։

Գործերը Խմբագրել

  • «Արութին եւ Մանուէլ» (1867)
  • «Երկու Քոյր» (1872)
  • «Քէօրօղլին» (1893)
  • «Բաժանութիւն» (1890)
  • «Սէրը Արտաքսուած» (1889)

Ընտանիք Խմբագրել

Աղայեանի մասին Խմբագրել

  Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականութեան մէջ քայլող մի զօրապետ իշխան լինէր, լեռների քաջ որսկան, աշխարհէ աշխարհ կտրող կարաւանապետ։  


Արտաքին յղումներ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — է. 123.