Սպարտակ Ղարաբաղցեան
Սպարտակ Սերգոյի Ղարաբաղցեան (3 Հոկտեմբեր 1951, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ լրագրող, պատմաբան, հրապարակախօս, սենարիստ։
Սպարտակ Ղարաբաղցեան | |
---|---|
Ծնած է | 3 Հոկտեմբեր 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Մասնագիտութիւն | պատմաբան, հրապարակախօս, լրագրող, հեղինակ |
Աշխատավայր |
Հայաստանի Մշակոյթի Նախարարութիւն Մարմնակրթութեան հայկական պետական դպրոց |
Կենսագրութիւն
Խմբագրել1973 թուականին աւարտած է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտի պատմութեան ֆակուլտետը։ Աշխատած է հանրապետութեան միջնակարգ դպրոցներու մէջ, Սփիւռքահայութեան հետ մշակութային կապերու, մամլոյ կոմիտէներուն, թղթակցած է՝ «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» հանդէսներուն։
Շարժանկարներ
ԽմբագրելՍպարտակ Ղարաբաղցեանիի սենարներով նկարահանուած են բազմաթիւ փաստավավերագրական ֆիլմեր՝
- «Երախտիքի Արահետ»
- «Անապատի Չլռող Արձագանքները»
- «Ծննդավայր»
- «Երեք Խնձորեսկ»
- «21-րդ Դարի Վանդալները»
- «Վանդալիզմ»
- «Մոմիկ»
- «Թորոս Ռոսլին»[1]
- «Հայն ու Հեծանիւը»
- «Վկայարան»
Վարած պաշտօններ
Խմբագրել1992-1994 թուականներուն վարած է ՀՀ Սպայի տան պետի պաշտօնը, 1997 թուականէն ՀՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերու եւ սպորտի նախարարութեան սփիւռքի հետ համագործակցութեան վարչութեան պետի, ապա նախարարի խորհրդականի պաշտօնները, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնի կազմկոտէի նախագահի պաշտօնը։
Կը դասաւանդէ Երեւանի Ֆիզիկական Կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային լրագրութեան ֆակուլտետի մէջ։
Գիրքեր
Խմբագրել- «Ուր Գնում Եմ Հայաստանը Հետս Է»
- «Հարցազրուցներ, Պատմուածքներ»
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱրտաքին յղումներ
Խմբագրել- Գտած Արահետ. Սպարտակ Ղարաբաղցեան Archived 2015-03-30 at the Wayback Machine.
- ԿԱՐԱՆՏԻՆ. Սպարտակ Ղարաբաղցեան Archived 2015-03-28 at the Wayback Machine.
- «Հայութիւն», 1993թ., Յունիս 1-15, թիւ 7 (25) Սպարտակ Ղարաբաղցեան[permanent dead link]