Վալանս
Վալանս (ֆրանսերէն՝ Valence [va.lɑ̃s], օքս.՝ Valença, լատ.՝ Valentia), քաղաք Ֆրանսայի մէջ, Ռոն գետի ձախ ափին։ Դրոմ տարածաշրջանին վարչական կեդրոնն է։ Ունի 70,3 հազար բնակիչ (1978)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վալանս | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսա | ||||
mayor of Valence? | Nicolas Daragon?[1] | ||||
Տարածութիւն | 36,69 քմ² | ||||
ԲԾՄ | 123 մեթր, 106 մեթր, 191 մեթր | ||||
Բնակչութիւն | 64 483 մարդ (1 Յունուար 2021)[2] | ||||
Կը գտնուի ափին | Ռոն?[3][4] | ||||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||||
Փոստային ցուցանիշ | 26000[5] | ||||
Պաշտօնական կայքէջ | valence.fr(ֆր.)[6] | ||||
Տնտեսութիւնը
ԽմբագրելՓոխադրամիջոցներու հանգոյց մըն է։ Նշանաւոր հանքաքարէն մետաղների արտազատման արուեստով, սնունդի, մանագործութեան, կաշիի եւ թուղթի արդիւնաբերութեամբ եւ ժամացոյցներու արտադրութեամբ։
Հայերը Վալանսի մէջ
ԽմբագրելՎալանսի մէջ հայերը սկսած են հաստատուիլ 1923-1925 թուականներէն սկսեալ․ անոնց մեծ մասը գաղթած է Խարբերդէն, Մալաթիայէն, աւելի ուշ՝ Պրուսայէն։ 1984-ին Վալանսի մէջ կը բնակէր 5 հազար հայ։ Վալանսահայերը գլխաւորաբար զբաղած են արտադրութեամբ, կան նաեւ ազատ մասնագիտութեան տէր մարդիկ։ Վալանսի հայ համայնքը Ֆրանսայի լաւ կազմակերպուած համայնքներէն է։ Կը Գործեն ՀԲԸՄ (1934 թուականէն), Հայ Կարմիր խաչի, Մալաթիոյ կրթասիրաց ընկերութեան, Ֆրանսահայ մշակութային միութեան, Ֆրանսահայ երիտասարդական միութեան (ԺԱՖ) Վալանսի մասնաճիւղերը, ինչպէս նաեւ այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպութիւններ։ Յետ պատերազմեան տարիներուն Վալանսի հայութեան հիմնական, զանգուածը սերտ կապերու մէջ է մայր հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի մշակութային-հասարակական կազմակերպութիւններու ու իրենց ներկայացուցիչներուն հետ։ Վալանսի հայերը, իբրեւ Ֆրանսայի քաղաքացիներ, կը մասնակցին Բ. համաշխարհային պատերազմին՝ ֆրանսական բանակի շարքերուն եւ Դիմադրութեան շարժման։ Յունուար 1969-ին քաղաքին նորաբաց թաղամասերէն մէկը կոչուած է «Երեւան»։
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Répertoire national des élus — 2019.
- ↑ Populations légales 2021 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2023.
- ↑ https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/V---0000
- ↑ Валанс // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 625.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ (unspecified title)