Վահան Արծրունի (բժիշկ)
Վահան Արծրունի (10 (22) Յունիս 1857[1][2], Գաւառ, Նոր Բայազետի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 29 Յուլիս 1947[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), կազմախօս, առողջաբան, բժիշկ, ՀԽՍՀ գիտ. վաստակաւոր գործիչ։ ԵՊԲՀ-ի յառաջադէմ ուսանողներուն կը տրուի անոր անունով անուանական կրթաթոշակ[3]։
Ծնած է | 10 (22) Յունիս 1857[1][2] |
---|---|
Ծննդավայր | Գաւառ, Նոր Բայազետի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 29 Յուլիս 1947[1][2] (90 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Կրթութիւն |
Թիֆլիսի Գիմնազիոն[1] Փարիզի Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | բժիշկ, անատոմ, դասախօս |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Աշխատավայր |
Առողջապահիկ թերթ[1] Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
Ծնողներ | հայր՝ Մարգար Արծրունի? |
Պարգեւներ | Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան «Աշխատանքի Արիութեան Համար» շքանշան |
1903-1905 իր միջոցներոն հրատարակուած է «Առողջապահիկ թերթ» բժշկա-առողջապահական ժողովրդային հանդէսը (Թիֆլիս): Հանդէսին Խմբագիրը եղած է Վահան Արծրունին: Նպատակը եղած է ժողովուրդին մէջ տարածել բժշկական եւ առողջապահական գիտելիքներ: Հանդէսին հետ միատեղ «Բժիշկ զրոյցներ» ընդհանուր խորագիրով հրատարակուած են 35 հանրամատչելի գրքոյկներ[4]։
Ան շարք մը առողջապահական գրքոյկներ հրատարակած է, ինչպէս՝ «Մի խմիր», «Վատ ցաւ կամ Սիֆլիս», «Վարակիչ հիւանդութիւնները եւ նրանց թոյնը» կամ՝ «Բարակացաւ», «Մի ծխիր», «Դողէրոցը կամ՝ Մալարիա Ինֆլուէնցա կամ Նոր ցաւ», «Նորածին մանուկ ների հիւանդութիւնները», «Թշուաների պալէ կամ բժիշկ հաազ», «Խօլերա», «Կակուղ շանկը կամ սուսանակ» եւ այլն, որոնք բաւական լաւ կը տարածուին ժողովրդին մէջ։ Վ. Արծրունին աշխատակցած է նաեւ «Մշակ»-ին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐԻ ԱՐԾՐՈւՆԻ»։ www.ysu.am։ արտագրուած է՝ 2020-12-18
- ↑ «Հայ Բժշկական Ժողովրդային Պարբերաթերթեր Եւ Գիրքեր Հայ Սփիւռքի Մէջ 1850-1980»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-02-22։ արտագրուած է՝ 2020-12-18