Վաղարշակ Նորենց
Վաղարշակ Նորենց (բուն անունով՝ Վաղարշակ Երիցեան, 13 Սեպտեմբեր 1903, Սասուն, Բաթմանի մարզ, Թուրքիա - 20 Յունուար 1973 կամ 1973[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ։
Վաղարշակ Նորենց | |
---|---|
| |
Ծնած է | 13 Սեպտեմբեր 1903 |
Ծննդավայր | Սասուն, Բաթմանի մարզ, Թուրքիա |
Մահացած է | 20 Յունուար 1973 (69 տարեկանին) կամ 1973[1] |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, արձակագիր, բանաստեղծ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Սասունի Շենիկ գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է Շենիկի եւ Իշխանաձորի վարժարաններուն մէջ։
1916-ին, կոտորածներէն փրկուելէ ետք, անցած է Անդրկովկաս եւ ապրած՝ Թիֆլիսի որբանոցներուն մէջ: Այս շրջանին, ուսումը շարունակած է Թիֆլիսի գիմնազիայի եւ Ներսիսեան վարժարանին մէջ:
Գործունէութիւն
Խմբագրել1925-ին իր մասնակցութիւնը բերած է Հայաստանի պրոլետարական գրողներու «Նոյեմբեր» միութեան հիմնադրման աշխատանքներւն:
Այնուհետեւ, գրական ստեղծագործական աշխատանքներու զուգահեռ՝ պաշտօնավարած է մշակութային հաստատութիւններու եւ հասարաւկական կազմակերպութիւններու մէջ:
Աշխատութիւններ
ԽմբագրելՆորենց հրատարակած է 16 անուն հատորներ, որոնց նշանաւորներն են․
- «Գիրք քնարական»,
- «Ճանապարհներ»,
- «Յուշեր եւ արձագանգներ»:
Նաեւ զրաղած է թարգմանութեամբ, գլխաւորաբար կեդրոնանալով մանկական գրականութեան վրայ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.