Վաչագան Յովհաննիսեան (բանաստեղծ)

Վաչագան Յովէի Յովհաննիսեան (23 Օգոստոս 1931, Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999), հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1969 թուականէն։

Վաչագան Յովհաննիսեան
Ծնած է 23 Օգոստոս 1931(1931-08-23)
Ծննդավայր Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 1999
Մասնագիտութիւն բանաստեղծ, մանկավարժ, լրագրող
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Կրթութիւն Գէորգեան Հոգեւոր Ճեմարան
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Անդամակցութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Աշխատավայր Գարուն (ամսագիր, Երեւան)
Զաւակներ Յովիկ Յովէեան
Վաչագան Յովհաննիսեան Ուիքիդարանին մէջ

Զաւակներ` Հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Յովիկ Յովէեան (Յովհաննիսեան)[1], Մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դոցենտ՝ Արուսեակ Յովհաննիսեան [2][3], Վահան եւ Անահիտ Յովհաննիսեաններ։

Միջազգային մրցոյթներու դափնեկիր, դաշնակահար Շողեր Յովէեանի պապիկը[4]։

Կենսագրութիւն

Խմբագրել

Վաչագան Յովհաննիսեանը ծնած է 23 Օգոստոս 1931-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գիւղը։ 1954 թուականին աւարտած է Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանը։ 1955-1956 թուականներուն աշխատած է Երեւանի պոլիգրաֆկոմբինատին մէջ որպէս գրաշար։ 1967 թուականին աւարտած է Երեւանի հեռակայ մանկավարժական ինստիտուտի լեզուագրական ֆակուլտետը։ 1965-1968 թուականներուն աշխատած է Հայպետհրատին մէջ որպէս տեխնիկական խմբագիր։ Վարդգէս Պետրոսեանի հետ միասին հիմնադրել է «Գարուն» ամսագիրը։ Երկար տարիներ աշխատած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ որպէս փոխտեսուչ, Գէորգեան ճեմարանին մէջ դասաւանդած է հայոց լեզու եւ գրականութիւն։ Հայաստանի մէջ «Աստուածաշնչեան ընկերութեան» հիմնադիրն էր եւ տնօրէնը։ Զբաղուած է գիտամանկավարժական գործունէութեամբ։

Յուշ-երեկոներ

Խմբագրել

2001 թուականին Հայաստանի գրողներու միութեան մէջ տեղի ունեցած է Վաչագան Յովհաննիսեանի 70-ամեակին նուիրուած երեկոյ[5]։ Վաչագան Յովհաննիսեանի 85-ամեակին նուիրուած միջոցառումը տեղի ունեցած է Աւետիք Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանին մէջ[6]։

14 Հոկտեմբեր 2016-ին Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանին մէջ տեղի ունեցաւ յուշ-ցերեկոյթ նուիրուած բանաստեղծ Վաչագան Յովհաննիսեանի 85-ամեակին։

  Յաճախ խռովայոյզ, յաճախ կարօտաբաղձ, յաճախ միահիւսուում են խռովք ու կարօտ, եւ ելնում է բանաստեղծի սիրտը, դուրս է յորդում խօսքն՝ իբրեւ արարող երգի ելեւէջ։  

2021 թուականին Վաչագան Յովհաննիսեանի ծննդեան 90-ամեակի յուշ-երեկոն Սբ. Էջմիածնի մէջ[7]։

Յիշատակ

Խմբագրել

Էջմիածին քաղաքում գործում է Վաչագան Հովհաննիսեանի անուան գրադարան։

Մոսկուայի մէջ ռուսերէն հրատարակուած է Յովհաննիսեանի «Հաւատի գոյնը» գիրքը։

  • Վաղուայ համար, Երեւան, Հայպետհրատ, 1963, 56 էջ։
  • Սրտի զարկեր, Երեւան, «Հայաստան», 1967, 128 էջ։
  • Աշխարհն իմ մէջ, Երեւան, «Հայաստան», 1972, 100 էջ։
  • Կարօտի գոյնը, Երեւան, «Հայաստան», 1975, 192 էջ։
  • Հողի կանչը , Երեւան, «Սուէտական գրող» հրատարակչութիւն, 1978, 210 էջ։
  • Իմ անուշ մերիկ։ Բանաստեղծութիւններ եւ պօէմներ, Սուէտական գրող, 1988,158 էջ։
  • Խորան սիրոյ եւ հաւատի, Էջմիածին , 1993, 111 էջ։
  • Լեռան ճամփան, Երեւան, «Հայաստանի գրողներու միութեան հրատարակչութիւն» , 2001, 93 էջ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «ՄԵՆՔ 21.06.2016 | Հովիկ Հովեյան - YouTube»։ www.youtube.com։ արտագրուած է՝ 2022-05-13 
  2. «Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ արտագրուած է՝ 2022-05-13 
  3. «Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն - YouTube»։ www.youtube.com։ արտագրուած է՝ 2022-05-13 
  4. (hy-AM) Shogher Hoveyan-Scriabin Prélude N6 op 11, https://www.youtube.com/watch?v=9v41JZaI6xw, վերցված է 2022-05-13 
  5. https://www.aravot.am/2016/10/15/816574/
  6. 6,0 6,1 Հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող Վաչագան Հովհաննիսյանի 85-ամյակին
  7. (hy-AM) Վաչագան Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակի հուշ-երեկոն Սբ․ Էջմիածնում, https://www.youtube.com/watch?v=y8IuULIkD-w, վերցված է 2022-05-13