Յովիկ Յովէեան
Յովիկ Վաչագանի Յովէեան (Յովհաննիսեան) (23 Նոյեմբեր 1956, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ (2011)։
Յովիկ Յովէեան | |
---|---|
| |
Ծնած է | 23 Նոյեմբեր 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, թարգմանիչ, գրագէտ, հեղինակ |
Աշխատավայր |
Հայաստանի Գրողներու Միութիւն Երեւանի Պետական Համալսարան Հայաստանի Մշակոյթի Նախարարութիւն Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան Ժողովրդական Արուեստի Թանգարան |
Վարած պաշտօններ | Մշակոյթի Նախարար |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի ժուռնալիստների միություն? |
Ծնողներ | հայր՝ Վաչագան Յովհաննիսեան (բանաստեղծ) |
Հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Վաչագան Յովհաննիսեանի որդին է։
Կենսագրութիւն
Խմբագրել1973 - 1978 թուականներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետին մէջ։
Աշխատանքային գործունէութիւն
Խմբագրել1978 թուականէն աշխատած է Հայաստանի հեռուստառատիօհաղորդումներու պետական կոմիտէին մէջ, 1987-2004 թուականներուն` հեռուստառատիօհաղորդումներու պետական կոմիտէի գրական-գեղարուեստական հաղորդումներու գլխաւոր խմբագրութեան գլխաւոր խմբագիր։ 1991 թուականէն Հայաստանի գրողներու միութեան անդամ է, 1995 թուականից՝ Հայաստանի ժուռնալիստներու միութեան անդամ։ 2001-2004 թուականներուն եղել է Հայաստանի գրողներու միութեան վարչութեան քարտուղարը, 2001-2006 թուականներուն` Երեւանի պետական համալսարանի հեռուստառատիօժուռնալիստիկայի ամպիոնի դասախօս, 2004-2006 թուականներուն` ՀՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարար։ Եղած է Օրինաց Երկիր կուսակցութեան անդամ։ Նախարարի պաշտօնէն հրաժարական տուած է, երբ, ըստ մամուլի հրապարակումներու, մասնակցած է ծեծկռտուքի, որու ժամանակ գործադրած է նաեւ իրեն պատկանող ատրճանակը[2]։ 2007 թուականէն կը դասաւանդէ Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառատիօժուռնալիստիկայի ամպիոնին մէջ։ 2009 թուականէն Երեւանի «Յովհաննէս Շարամբէեանի անուան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոն»-ի տնօրէնն է[3]։
Գրական գործունէութիւն
ԽմբագրելՀեղինակած է տասնեօթ բանաստեղծական ժողովածու՝
- «Տունը ծաղկաթերթիկի վրայ» (1979)
- «Արահետ» (1990)
- «Աստղագուշակ» (1995)
- «Արեգակն արդար» (1997)
- «Թափառական ամառներ» (1999)
- «Ծես» (2000)
- «Ժայռագրեր» (2003)
- «Մատենաշար» 21-րդ դարի հայ պոեզիա. Յ. Յովէեան – «Բանաստեղծութիւններ» (2004)
- «Կեսգիշերային լիբրէտօ» (2006)
- «Ուրարտական անձրեւներ» (2009)
- «Յիշողութեան կաւ» (2011)
- «Քամիներու վերադարձը» պարսկերէն (2013 թուական- Իրանի Իսլամական Հանրապետութիւն)
- «Վրիպած ջրհեղեղ» (2014)
- «Անժամանակութիւն» (2015)
- «Նոյեմբերի աւերակները» ռուսերէն (2016)
- «Անաւարտ ցամաք» (2017)
- «Բառի ալքիմիա» ֆրանսերէն (2018)
Հեղինակած է բազմաթիւ յօդուածներ, խոհագրութիւններ, ակնարկներ, ռադիոյ եւ հեռուստատեսային հաղորդումներ, անոր սցենարներով ու բնագիրներով նկարահանուած են շարք մը փաստագրական ֆիլմեր եւ կինոնկարներ, անոր բնագիրներով գրուած են խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործութիւններ։ Իրանի մէ թարգմանուած եւ պարսկերէն հրատարակուած է Յ. Յովէեանի «Քամիներու վերադարձը» բանաստեղծութիւններու ժողովածուն։
Պարգեւներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #102949780X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Հովիկ Հովեյանը հայտարարում է իր հրաժարականի մասին
- ↑ Հովիկ Հովեյանի կենսագրությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ արտագրուած է՝ 2017-01-19
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին յղումներ
Խմբագրել- «Չակերտներ», Յովիկ Յովէեան Archived 2015-03-15 at the Wayback Machine.
- Էլեկտրոնային գրադարան, Յովիկ Յովէեան Archived 2013-11-28 at the Wayback Machine.